Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Խաչմերուկը պետք է ազատ լինի բոլոր դոմենների, մանավանդ` խաչմերուկի գլխավոր և երկրորդական փողոցների համար

Խաչմերուկը պետք է ազատ լինի բոլոր դոմենների, մանավանդ` խաչմերուկի գլխավոր և երկրորդական փողոցների համար
18.11.2023 | 19:21

Հասկանալի էր, երբ 2020 թ. պատերազմի ընթացքում Հայաստանում գործող ինտերնետային և բջջային կապի օպերատորները սահմանափակեցին (զրոյացրեցին) «az» դոմենի ներքո գործող կայքերի հասանելիությունը:

Նմանօրինակ դիրքորոշումը հասկանալի է նաև հետպատերազմյան ու նախապատերազմյան ժամանակահատվածներում:

Սակայն, պարադոքս է, երբ սահմանափակումը (զրոյացումը) շարունակվում է «Խաղաղության խաչմերուկ» վերանվանված Հայաստանում:

Խաչմերուկային տրամաբանությունը հուշում է, որ խաչմերուկը պետք է ազատ լինի բոլոր դոմենների, մանավանդ` խաչմերուկի գլխավոր և երկրորդական փողոցների` «ge», «tr», «ir» և «az» դոմենների համար:

Տարօրինակ խաչմերուկ է Հայաստանը: Այստեղ անհասկանալի կարգավորումներ են գործում: Խաչմերուկցիները չգիտեն. այժմ խաչմերուկում պատերա՞զմ, հետպատերա՞զմ, թե՞ նախապատերազմ է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4678

Մեկնաբանություններ