ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ինչպե՞ս պատահեց և ինչ պե´տք է լինի

Ինչպե՞ս պատահեց և ինչ պե´տք է լինի
05.10.2023 | 11:16

Արդյո՞ք ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, թե ինչպե՞ս է պատահում, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր «բարի» մտադրությունները բառացիորեն հակառակ տրամագծային հետևանքներ են ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի համար:

Թվարկենք դրանցից մի քանիսը՝ հակառակ հաջորդականությամբ.

. Ասում է, որ Պրահայի պայմանավորվածությունների նպատակը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի եղել, այլ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը: Սակայն իրողությունն այն է, որ Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի (առանց դրա հատուկ վերապահումների) վկայակոչումն ու Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը) ճանաչելը բերեց նրան, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ստացավ սկզբում Արցախը շրջափակել, հետո իր իրավասությունը տարածել Լաչինի միջանցքի վրա, զրոյացնել բոլոր երկրների ու ուժային կենտրոնների հայանպաստ ջանքերը և, վերջապես, «հատուկ գործողությամբ» զավթել Արցախի պետության տարածքը և բռնի տեղահանել արցախցիներին իրենց հազարամյակների բնօրրանից:

. Ինչպե՞ս պատահեց, որ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո, «խուսափելու համար հնարավոր ռազմական էսկալացիայից», հայկական զորքերը դուրս բերեց նախ Սանասարից ու Կովսականից, որտեղ նրանք պետք է մնային նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով, այնուհետև Արցախից հանեց Հայաստանի զինուժը, որը հայկական երկրորդ պետության անվտանգության երաշխիքն էր: Իսկ արդյունքում ոչ միայն չխուսափեցինք «հնարավոր ռազմական էսկալացիայից», այլև ունեցանք Իրանի հետ «կյանքի ճանապարհի» կորուստ, Google-ով ու GPS-ով՝ Ադրբեջանի կողմից պարտադրված «սահմանազատում», Հայաստանի սուվերեն տարածքների կորուստ (շուրջ 150 քառ. կմ), պերմանենտ ռազմական բախումներ ու լոկալ պատերազմական գործողություններ՝ ՀՀ սամաններին և սուվերեն տարածքում:

. Ինչպե՞ս պատահեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում երկու անգամ հրաժարվեց այդ պահի դրությամբ հայկական կողմի համար առավելագույն նպաստավոր պայմաններով զինադադար կնքելուց, բայց արդյունքում «ստիպված» էր նոյեմբերի 9-ին ստորագրել մի ստորացուցիչ կապիտուլացիա, որով ոչ միայն թշնամուն հանձնվեց Հադրութը, Շուշին, Ջրականն ու Հորադիսը, այլև առանց մի կրակոցի թշնամուն թողնվեց Քաշաթաղը, Քարվաճառն ու Ակնան:

. Ինչպե՞ս ստացվեց, որ Ստեփանակերտի հրապարակում ճղճղում էր «Արցախը Հայաստան է և վերջ», բայց մինչև հիմա ամեն օր «փաստարկներ» է բերում, իբր դրա ո´չ իրավական, ո´չ տեսական հնարավորությունները հայկական կողմը երբեք չի ունեցել:

. Այդ ինչպե՞ս ստացվեց, որ, իշխանության գալով, հայտարարում էր, թե Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին, բայց իրականում բավարարեց բացառապես Ադրբեջանի ժողովրդին:

Բոլոր (այդ թվում՝ նաև վերևում չհիշատակված) հարցերի պատասխանը մեկն է.

Նիկոլ Փաշինյանի «բարի» նպատակների բացառիկ շահառուն ոչ թե Հայաստանն ու հայ ժողովուրդն են, այլ Նիկոլի անմիջական բոսերը՝ Թուրքիան և Ադրբեջանը, իրենց աշխարհաքաղաքական հեռահար նպատակներով:

Միակ եզրակացությունը՝ Նիկոլը պետք է հեռանա իշխանությունից ու պատասխան տա դատարանի առաջ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ