ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Էրդողանը հայտարարել է Ղարաբաղում կյանքի պայմաններ ստեղծելու մտադրության մասին, սակայն առանց խաղաղապահների

Էրդողանը հայտարարել է Ղարաբաղում կյանքի պայմաններ ստեղծելու մտադրության մասին, սակայն առանց խաղաղապահների
14.01.2021 | 13:31

Թուրքիան ցանկանում է համակեցության պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Մենք ցանկանում ենք ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն համակեցությունը Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդական գործողությունների անհրաժեշտության: Երբ դա տեղի ունենա, հուսով եմ, որ մենք ևս մեկ անգամ աշխարհին ցույց կտանք թուրք-ռուսական գործընկերության կառուցողական արդյունքները», - գրել է Էրդողանը Telegram- ի իր ալիքում: Էրդողանը պատմել է, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքին:

Դիտվել է՝ 7855

Մեկնաբանություններ