«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ալիև. Հայաստանը գիտակցաբար տապալել է բանակցային գործընթացը

Ալիև. Հայաստանը գիտակցաբար տապալել է բանակցային գործընթացը
18.12.2020 | 17:01

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՊՀ ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները 2019-ից ամեն ինչ արել են հարցի խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը տապալելու համար:

Ալիևը անդրադարձել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ վերհիշելով «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը: «ՀՀ ՊՆ նախկին նախարարը, այցով գտնվելով ԱՄՆ-ում, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը նախապատրաստվում է նոր պատերազմի՝ նոր տարածքների համար»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ այս հայտարարությունը բացահայտում է հայկական կողմի ագրեսիվ քաղաքականության էությունը: Ալիևի խոսքերով՝ հատկանշական է, որ այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում:

Նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ 2019-ին Լեռնային Ղարաբաղում արված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը` ընդգծելով, որ այդ սադրիչ թեզն ուղղված էր բանակցային գործընթացի տապալմանը: «Այս ամենը վկայում է, որ Հայաստանը գիտակցաբար տապալել է բանակցային գործընթացը»,-նշել է Ալիևը:

Դիտվել է՝ 2479

Մեկնաբանություններ