«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիայի օգնությամբ Դոնբասը և Ղրիմը վերադարձնելու փորձը սպառնալիք է Ուկրաինայի, Լեհաստանի և Եվրոպայի համար

Թուրքիայի օգնությամբ Դոնբասը և Ղրիմը վերադարձնելու փորձը սպառնալիք է Ուկրաինայի, Լեհաստանի և Եվրոպայի համար
08.12.2020 | 21:11

Լեհական Defence 24-ը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Թուրքիայի օգնությամբ Դոնբասը և Ղրիմը վերագրավելու Ուկրաինայի տեսլականը՝ համարելով սպառնալիք Եվրոպայի համար: Մի քանի օր առաջ ռուսական հեռուստաընկերության եթերում Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրել է, որ Ուկրաինան պատերազմ կսանձազերծի Ղրիմի և Դոնբասի շուրջ և կպարտվի:

Ուկրաինայի բանակը կպարտվի, լեհական զինված ուժերը կգան օգնության և նույնպես կպարտվեն, այդ ժամանակ գերմանական զինված ուժերը կանցնեն գործի: Ուկրաինան կքայքայվի. ի հայտ կգա Գալիցիա նոր պետություն, իսկ Ռուսաստանը իրեն կմիացնի մնացած տարածքները: Կարելի է, իհարկե, ծիծաղել նման կանխատեսման վրա, քանի որ եթե բառացիորեն ընդունենք, անհեթեթ է թվում: Այնուամենայնիվ, այս բառերը կարելի է մեկնաբանել նաև որպես Ռուսաստանի նախապատրաստում մի սցենարի, որում նա նախ կհրահրի ուկրաինացիներին պատերազմի, ապա կջարդի նրանց: Ոչ Լեհաստանը, ոչ Գերմանիան, իհարկե, չեն մասնակցի այս հակամարտությանը, բայց կարող են զգալ դրա հետևանքները: Ուկրաինան կարելի է բաժանել, բայց դա կանեն ոչ թե Բեռլինն ու Մոսկվան, այլ Անկարան ու Մոսկվան: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող ռուս լրագրողներն անձնական զրույցներում բազմիցս նշել են, որ առաջիկայում նոր պատերազմ են կանխատեսում Դոնբասում: Նրանց կանխատեսումները համընկնում են Ժիրինովսկիի ասածի հետ. սրման հետևում, ըստ նրանց, կանգնած է լինելու Արևմուտքը՝ ուկրաինացիներին մղելով Ռուսաստանի հետ զինված առճակատման:


Հարցն այն է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ներկայացնում արևմտյան շահերը: Ընդհակառակը, Անկարան փորձում է զրկել Արևմուտքին իր ազդեցությունից առճակատման հաջորդ շրջանակներում և վերածել հակամարտությունների ասպարեզների, որոնք այնուհետև կարող է օգտագործել Մոսկվայի հետ «առևտրի» համար: Դա հաճախ ձեռնտու է Կրեմլին, քանի որ Ռուսաստանն ավելի վտանգավոր է համարում արևմտյան ազդեցությունները, քան Թուրքիայի կայսերական նկրտումները: Եթե Ուկրաինայի ղեկավարությունը դա չհասկանա, կարող է աղետի ենթարկվել: 2014-ից հետո Ռուսաստանը գործնականում կորցրել է իր ազդեցությունը ոչ միայն Ուկրաինայի իշխանությունների, այլև մեծ մասամբ ուկրաինական հասարակության վրա, առաջին հերթին Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական մասերում: Այս երկրի բաժանումը, նույնիսկ տարածքի ավելի համեստ մասի միացումով, քան այն տարածքը, որի մասին խոսում է Ժիրինովսկին,, օրինակ, մի քանի արևելյան շրջաններ, ձեռնտու է Մոսկվային:


Ադրբեջանա-հայկական վերջին առճակատման ժամանակ Ուկրաինան բռնել էր Բաքվի կողմը՝ առաջնորդվելով երկու նկատառումներով: Նախ ուկրաինացիները Լեռնային Ղարաբաղի և Դոնբասի միջև զուգահեռներ են տեսել: Երկրորդ, նրանք Անդրկովկասում հակամարտությունը համարում էին միջնորդավորված պատերազմ Թուրքիայի և Ռուսաստանի միջև, որում Ադրբեջանն ու Հայաստանը ներկայացնում էին Անկարայի և Մոսկվայի շահերը: Երկու դեպքում էլ գնահատականը սխալ էր: Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում իրավիճակը հասցնել անջատողականության և տարածքային ամբողջականության մակարդակի՝ նշանակում է չնկատել այս երկու իրավիճակների տարբերությունները: Բացի այդ, Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդման ընթացքում Ուկրաինան գործում է ոչ հետևողական, թեկուզ միայն Կիպրոսի խնդրում թուրքերի դիրքորոշման պատճառով: Անկարայի նպատակն Ուկրաինայի հետ կապված կլինի այս երկիրը թուրքական և ռուսական ազդեցության ոլորտների բաժանելու հետ: Դա համահունչ է Ռուսաստանի շահերին: Կարելի է ակնկալել, որ թուրքերը, խոստանալով օգնություն, ուկրաինացիներին կսադրեն փորձել հետ վերցնել կորցրած հողերը, և գործընթացը կընթանա ոչ առանց Թուրքիայի և Ռուսաստանի գործակալների մասնակցության: Անհնար է բացառել նաև սադրանքները, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայի այնպիսի որոշում կայացնելուն, որի հետևանքները կարող են ողբերգական լինել նրա համար:

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ