Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ավինյանը և Կոպիրկինը քննարկել է գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցեր

Ավինյանը և Կոպիրկինը քննարկել է գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցեր
02.12.2020 | 20:52

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցեր:

Տիգրան Ավինյանը նշել է, որ այս խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ են և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Նա ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, նրանք անմիջապես ու առանց նախապայմանների պետք է վերադարձվեն:
Երեկ Ադրբեջանն էր նաև հայտարարել, որ «սատարում է բոլոր գերիների և պատանդների փոխանակմանը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»:


Դեսպան Կոպիրկինն այսօր նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է Արցախի բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի օգնությունը:
Նա նաև ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարևորությունը։

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ