Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ադրբեջանի զինուժը մտավ Լաչինի շրջան

Ադրբեջանի զինուժը մտավ Լաչինի շրջան
01.12.2020 | 14:13

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները այս գիշեր մուտք են գործել Լաչինի (Քաշաթաղի) շրջան՝ հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Համաձայն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Լաչինի շրջանից հայկական կողմը պետք է դուրս գար մինչև դեկտեմբերի 1-ը:

Դիտվել է՝ 3649

Մեկնաբանություններ