«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայտնի է ԱՄՆ նոր պետքարտուղարի գլխավոր թեկնածուն

Հայտնի է ԱՄՆ նոր պետքարտուղարի գլխավոր թեկնածուն
21.11.2020 | 14:45

ԱՄՆ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահական ընտրությունների հավանական հաղթող Ջո Բայդենը կողմնորոշվել է` ում է ցանկանում նշանակել պետքարտուղար: The Hill-ը գրում է, որ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել Թոնի Բլինկենը։ «Օբամայի վարչակազմի նախկին պաշտոնյան The Hill-ին հաստատել է, որ վետերան դիվանագետ և Բայդենի վաղեմի դաշնակից Թոնի Բլինկենը համարվում է այդ պաշտոնի հիմնական հավակնորդը», -գրում է թերթը:

Լրատվամիջոցերը նշում են սենատոր Քրիս Կունսին և Քրիս Մըրֆիին, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսին և ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական և ՄԱԿ-ի դեսպան Սյուզան Ռայսին։ Թոնի Բլինկենը 2015-2017-ին եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը և 2013-2015-ին՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալիը։

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ