«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սեմյոն Պեգով. Շուշին բավականին երկար էին պահում, բայց ինչ-որ պահի ահաբեկիչների և թուրք-ադրբեջանական ուժերի դեմ դադարեցին պայքարել

Սեմյոն Պեգով. Շուշին բավականին երկար էին պահում, բայց ինչ-որ պահի ահաբեկիչների և թուրք-ադրբեջանական ուժերի դեմ դադարեցին պայքարել
17.11.2020 | 14:43

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ, զինթղթակից Սեմյոն Պեգովը, որն արցախյան պատերազմի ընթացքում իրավիճակը լուսաբանել է առաջնագծից, հյուրընկալվել է Սեմյոն Բաղդասարովի՝ Соловьёв LIVE յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդմանը:

Ռուս լրագրողը ներկայացրել է, թե ինչպես են Արցախի պաշտպանության բանակի զինվորները պայքարել թուրք-ադրբեջանական ուժերի դեմ Հադրութում, Շուշիում և ինչպես են խոչընդոտել նրանց տեղաշարժը Հադրութից Շուշի տանող «Դժոխքի ձորով»: «Որպես իրավիճակը ներսից տեսած մարդ կարող եմ ասել՝ վստահ եմ, որ հնարավոր էր շարունակել պայքարը Շուշիի համար: Անգամ հայտնի հայտարարության հրապարակումից հետո Շուշիում շարունակում էին մնալ Արցախի ՊԲ-ի որոշակի ստորաբաժանումներ, որոնք և մարտեր էին վարում, և պատրաստ էին պաշտպանել քաղաքը այն խմբավորումներից, որոնք այնտեղ հայտնվել էին «Դժոխքի ձորով»»,- նշել է Պեգովը: Նա հավելել է, որ «Դժոխքի ձորի» հետ կապված մտահղացումն աշխատում էր, և հայկական ուժերը կարողանում էին վերահսկել այդ ճանապարհով առաջ շարժվել փորձող ադրբեջանական ուժերի տեղաշարժը: «Շուշին իսկապես բավականին երկար էին պահում: Երբ Ադրբեջանը 40 կմ ձգվող նեղ կիրճով իր ստորաբաժանումներն էր փորձում առաջ տանել, հրետանին աշխատում էր նրանց ուղղությամբ, հետախուզությունը ևս վերահսկողության տակ էր պահում այդ գործընթացը: Չգիտես ինչու ինչ-որ պահի, կամ հրաման էր տրվել, կամ տեսադաշտից բաց էին թողել իրավիճակը, գուցե երբ քաղաք կարողացել էին մտնել որոշ խմբեր, սակայն ինչ-որ պահի ահաբեկիչների և թուրք-ադրբեջանական ուժերի դեմ դադարեցին պայքարել: Ինձ համար դա մեծ հարց է, և բարդ է ասել, թե ում մեղավորությամբ է դա տեղի ունեցել»,- մեկնաբանել է լրագրողը: Նա տեղեկացրել է, որ ադրբեջանցիներին հաջողվել էր դիրք զբաղեցնել քաղաքի մուտքի մոտ, նրանք կրակ էին բացում քաղաք մտնել փորձող ցանկացած տրանսպորտային միջոցի ուղղությամբ:

«Հնարավոր էր մաքրել այդ բոլոր դիպուկահարներին, այո, հնարավոր էր, և աշխատանք տարվում էր, այլ հարց է, թե ինչու այդ աշխատանքը կասեցվեց ամենապատասխանատու պահին: Այն պահին ադրբեջանական ուժերի մեծ կուտակումներ Շուշիում չեն եղել»,- հավելել է Պեգովը:

Դիտվել է՝ 3066

Մեկնաբանություններ