Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Մակրոնը և Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Մակրոնը և Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
16.11.2020 | 22:34

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության արդյունքում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցը:


ՌԴ նախագահը պատմել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ընթացքի մասին: «Վլադիմիր Պուտինը տեղեկություններ է փոխանցել միջնորդական ակտիվ ջանքերի՝ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում խաղաղապահներ տեղակայելու մասին, ինչը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից»,- ասվում է Կրեմլի հրապարակած հաղորդագրությունում: Նա Ֆրանսիայի նախագահին ասել է, որ «իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայունացել է»: Երկու նախագահները քննարկել են նաև փախստականների ապահով վերադարձի կազմակերպման, ենթակառուցվածքների վերականգնման, քրիստոնեական եկեղեցիների պահպանման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ