ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՄՆ հետախուզության 3 գլխավոր ձախողումները Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ հետախուզության 3 գլխավոր ձախողումները Լեռնային Ղարաբաղում
16.11.2020 | 12:53

ԱՄՆ-ի National Interest-ը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտությունում ամերիկյան հետախուզության 3 գլխավոր սխալները:

Հոդվածում ասվում է, որ ռուս խաղաղապահների դիրքավորմանը զուգահեռ Լեռնային Ղարաբաղում լռում են բոլոր տեսակի զենքերը: Նույնիսկ ամենահանգիստ ժամանակ Վաշինգտոնի ուշադրությունն այս հարցին այնքան էլ մեծ չէ, իսկ այս ժամանակաշրջանում, երբ տեղի է ունենում նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ, առավել ևս: Կոնգրեսը, սակայն, ավելի լայն պատասխանատվություն ունի, քան պարզապես կուսակցական շահ հետապնդելն է: Ընտրությունների ավարտից հետո Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեները պետք է կենտրոնանան

հետախուզական 3 անհաջողությունների ուսումնասիրության վրա, գրում է National Interest-ը:


ԱՄՆ-ի առաջին սխալը տարածաշրջանում սպասվող պատերազմի մասին չիմացությունն է: Հոդվածում նշվում է, որ մարտին պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը թույլ է տվել շարունակել ԱՄՆ-ից ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի որ Բաքուն խոստացել էր դիվանագիտական ճանապարհով կարգավորել տարածքային վեճերը: «Բիգանն ու Պետդեպարտամենտը ստե՞լ են, թե՞ նրանց խաբել է Ադրբեջանը, ինչո՞ւ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը անակնկալի եկավ»- հարցնում է հոդվածագիր Մայքլ Ռուբինը: Բաքուն ռազմական ծրագրերը համաձայնեցրել է Թուրքիայի հետ:


Ամերիկյան հատուկ ծառայությունների երկրորդ սխալը տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ կարճատեսությունն է: ԱՄՆ հետախուզությունը ի վիճակի չի եղել կանխատեսել ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որ տեղի է ունեցել Մոսկվայի, Երևանի և Բաքվի ուղղակի բանակցությունների արդյունքում, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների միջոցով, որի համանախագահներից է ԱՄՆ-ն` Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին: ԱՄՆ հետախուզության երրորդ ձախողումը հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների չիմացությունն է:

Դիտվել է՝ 3457

Մեկնաբանություններ