ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եվրոպայի հայկական կազմակերպությունները պահանջել են ԵԱՀԿ-ից վերանայել Արցախի հարցով համաձայնագիրը

Եվրոպայի հայկական կազմակերպությունները պահանջել են ԵԱՀԿ-ից վերանայել Արցախի հարցով համաձայնագիրը
15.11.2020 | 14:33

Եվրոպայի հայկական 100 կազմակերպություններ դիմել են ԵԱՀԿ-ին՝ պահանջելով նոր բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ և վերանայել ԼՂ-ում ռազմական գործողությունների լիակատար դադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հայտարարություն է տարածել Ավստրիայում Հայկական Առաքելական եկեղեցու թեմը:

«Մենք՝ եվրոպական հայկական կազմակերպությունները, կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին վերսկսել հակամարտության կարգավորման գործընթացը՝ վերանայելով ընթացիկ հայտարարությունը, որը ստորագրվել է առանց երեք համանախագահ երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության: Այդ փաստաթուղթը, որը պարտադրվել է հայերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի արդյունք չէ, որը միջազգային մանդատ ունի կարգավիճակի վերանայման և Արցախի հետ կապված անվտանգության հարցերի կարգավորման համար: Հայտարարությունը ծայրահեղ անհավասարակշիռ պայմաններ է ներկայացնում, չի ապահովում Արցախի ժողովրդի անվտանգությունը և հիմք է ստեղծում մոտ ապագայում բռնության սրման համար»,- ասվում է դիմումի տեքստում:


Ավստրիայի Հայկական Առաքելական եկեղեցու թեմի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված «համաձայնագիրը վտանգ է ներկայացնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի, այլև Հայաստանի համար»:

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ