Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին
12.11.2020 | 22:58

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների ճշգրտումից հետո:

«Մենք ելել ենք նրանից, որ այդ կարգավիճակը կորոշվի կախված նրանից, թե ինչ քայլեր մենք բոլորս պետք է ձեռնարկենք, որպեսզի օգնենք վերականգնել էթնոկոնֆեսիոնալ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղել է երկար տարիներ, քանի դեռ այնտեղ չէր սկսվել պատերազմ, որն ավարտվել է շատ ողբերգական հետևանքներով: Կարգավիճակը որոշել կարելի է միայն այն բանից հետո, երբ հասկանալի կլինի, ինչ իրավունքներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն այնտեղ վերադառնալ, և, իհարկե, նրանք, ովքեր շարունակել են ամբողջ ժամանակահատվածում լինել այդ տարածքում»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ հարկավոր է վերականգնել վստահությունը, վերականգնել միջէթնիկական և միջկոնֆենսիոնալ խաղաղությունը: Դրա համար հարկավոր է վերականգնել տաճարները և մզկիթները և նորմալ կյանք կազմակերպել, այնպիսին, ինչպիսին այն եղել է, երբ կողք կողքի ապրել են բոլոր ազգությունների, բոլոր կրոնների ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա անելը շատ բարդ է:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ