ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռուսաստանն ու Թուրքիան կստեղծեն Ղարաբաղի հարցով մշտադիտարկման միասնական կենտրոն

Ռուսաստանն ու Թուրքիան կստեղծեն Ղարաբաղի հարցով մշտադիտարկման միասնական կենտրոն
12.11.2020 | 13:51

Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող միասնական կենտրոն ստեղծելու մասին, նոյեմբերի 11-ի երեկոյան հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:

«Բանակցություններից հետո ստորագրվել է հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար միասնական կենտրոն ստեղծելու մասին», - ասել են ռազմական գերատեսչությունում: Աքարի հետ զրույցում Շոյգուն նշել է, որ ռուս խաղաղապահների առկայությունը կապահովի կայունություն ճգնաժամային շրջանում, կդադարեցնի փախստականների հոսքերը և կնպաստի նրանց վերադարձին իրենց բնակության վայրեր: Կողմերի ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին համապատասխանելը ամուր հիմք կհանդիսանա հակամարտության երկարատև կարգավորման համար: «Միասնական կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում, կհավաքի, կամփոփի և կստուգի հրադադարի ռեժիմի պահպանման տեղեկատվությունը: Կենտրոնը կդառնա համաձայնագրերի խախտումների հետ կապված ցանկացած բողոք, հարց կամ խնդիր քննարկելու մարմին», - պարզաբանել է ՌԴ ՊՆ-ն:

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ