ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քերի Քավանո. Ռուսաստանն ի սկզբանե կասկածներ ուներ իր խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու հարցում, սակայն այդ քայլին գնաց, երբ Հայաստանի համար ծայրահեղ ծանր վիճակ ստեղծվեց

Քերի Քավանո. Ռուսաստանն ի սկզբանե կասկածներ ուներ իր խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու հարցում, սակայն այդ քայլին գնաց, երբ Հայաստանի համար ծայրահեղ ծանր վիճակ ստեղծվեց
11.11.2020 | 15:18

Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղի շուրջ համաձայնությունը պարունակում է շատ դրույթներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի շրջանակներում և դուրս են գալիս կրակի հասարակ դադարեցման սահմաններից՝ հիմք դնելով հակամարտության հնարավոր կարգավորման համար, նշում է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն:

«Սա մարդասիրական զինադադար և կրակի դադարեցում չէ, որի ուղղությամբ նախկինում աշխատել էին Լավրովը և Պուտինը, Պուտինն ու Մակրոնը, Պոմպեոն, որն այս հարցի շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Սա ավելի հեռուն է գնում: Սա խաղաղ կարգավորման հիմնական տարրերով կրակի դադարեցման ռեժիմ է: Այդ տարրերն իրականում վերջին 20 տարում քննարկվել են Մինսկի խմբում»,- նշել է Քավանոն, Նա այդ տարրերի շարքում նշել է զիջումները, խաղաղապահների մուտքը տարածաշրջան, փախստականների վերադարձը, մի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, մյուս կողմից Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային միջանցքների երաշխիքը:
«Քաղաքական առումով Ռուսաստանը չի հեռացել այն դիրքորոշումներից, որոնք աջակցում էին Մինսկի խմբի այլ համանախագահ երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Միակ բանը, որը տարբերվում է այս ամբողջ ընթացքում ռուսական խաղաղապահների տեղակայումն է»,- նշել է Քավանոն, սակայն, հավելել նաև, որ կարծում է, որ Ռուսաստանն ի սկզբանե կասկածներ ուներ իր խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու հարցում, սակայն այդ քայլին գնաց, երբ Հայաստանի համար ծայրահեղ ծանր վիճակ ստեղծվեց:

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ