ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թրամփը ծրագրում Է հանրահավաքներ անցկացնել, որ վիճարկի ընտրությունների արդյունքները

Թրամփը ծրագրում Է հանրահավաքներ անցկացնել, որ վիճարկի ընտրությունների արդյունքները
09.11.2020 | 15:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում Է մի քանի հանրահավաք անցկացնել՝ փորձելով երկարացնել ձայների վերահաշվարկը մի շարք նահանգներում՝ հաղորդել Է Axios պորտալը՝ վկայակոչելով նախագահի խորհրդականներին: Թրամփի շտաբը պատրաստ Է հայտարարել թիմ ստեղծելու մասին՝ Ջորջիայի, Արիզոնայի եւ Փենսիլվանիայի նահանգներում ձայները վերահաշվելու համար: Թրամփը ծրագրում է հանրահավաքներում տեղեկություններ ներկայացնել այն ընտրողների վերաբերյալ, որոնք իբր քվեարկել են, իրականում մինչև քվեարկության պահը մահացած են եղել: ԶԼՄ-ները հաղորդել են, որ «մեռած հոգիների» քվեարկության մի քանի դեպք Է եղել:

Ընդհանուր առմամբ, շտաբը զբաղվում Է փաստաբաններ գտնելով և աշխատակիցներ վարձելով, որոնք տեղեկություն կտարածեն, մամուլի համար հաղորդագրություններ կստեղծեն Թրամփի գործողությունների և դատական մարտերի շրջանակներում հայցերի մասին: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, նախագահական ընտրություններում հաղթանակ Է տարել Ջո Բայդենը, նա արդեն իրեն հաղթող Է հռչակել: Հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ չի ընդունել իր պարտաությունը, նրա փաստաբանները հայցեր են ներկայանում տարբեր նահանգների դատարաններ՝ պահանջելով կասեցնել ձայների հաշվումը և հետաքննել ենթադրվող խախտումները:

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ