ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ովքեր են ԱՄՆ նախագահական ընտրություններում իրական պարտվողները

Ովքեր են ԱՄՆ նախագահական ընտրություններում իրական պարտվողները
06.11.2020 | 16:04

Հունական ekathimerini.com կայքը հրապարակել է Թոմ Էլլիսի հոդվածը: Նա, վերլուծել է ԱՄՆ նախագահական ընտրությունները: Էլիսը նշում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքի շուրջ անորոշությունը դեռ կշարունակվի: Որոշ արդյունքներ կարող են որոշվել դատարաններում բողոքարկելով, կարող է լինել նաև ձայների վերահաշվարկ:

Հետևաբար, մենք որոշ ժամանակ դեռևս չենք իմանա հաղթողի անունը: «Այնուամենայնիվ, մենք արդեն գիտենք ամենամեծ պարտվողին՝ սոցիոլոգները: Նախագահական երկրորդ անընդմեջ ընտրություններն են, որ սոցհարցումների արդյունքները չեն հաստատում: Արդեն պարզ է, որ անկախ նրանից՝ Թրամփը կհաղթի, թե կպարտվի, երկրի տարբեր նահանգներում նա աջակցության ավելի բարձր ցուցանիշներ է արձանագրել, քան մինչ այդ ցույց էին տալիս հարցումները: Սոցիոլոգները չեն կարող առանձին նահանգների առանձնահատկությունները պատճառ բերել իրենց սխալն արդարացնելու համար, որովհետև երկու թեկնածուների միջև հավաքած ձայների տարբերությունը մոտ չի եղել 9%-ի, ինչը իրենք նախքան ընտրությունները կանխագուշակել էին: Ընդհակառակը, տարբերությունն ի վերջո կկազմի մոտ 3%»,-գրել է հեղինակը՝ ընդգծելով, որ Թրամփն ամերիկացիների շրջանում ավելի շատ աջակցություն ունի, քան մինչ այդ փաստում էին սոցհարցումների տվյալները:

Էլիսը նշում է, որ հարցումների արդյունքները խնդրահարույց են նաև նահանգների պարագայում: Ֆլորիդայում կանխատեսվում էր շատ գրեթե հավասարը հավասարին պայքար, ոմանք կանխատեսել էին Բայդենի հաղթանակը, սակայն ի վերջո նա պարտվել է 3,5%-ով: Հաշվի առնելով, որ այս նահանգում պայքարը միշտ շատ թեժ է, անսպասելի էր և հակասում էր հարցումների արդյունքներին:

Հեղինակը ենթադրում է, որ ԱՄՆ-ում` աշխարհի խոշորագույն ժողովրդավարական երկրում հարցումների ձախողումից հետո սոցիոլոգներին կխնդրեն վերանայել հաշվարկները կատարելու տարբերակներն ու մոդելները:

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ