ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թրամփը մտադիր է հայցեր ներկայացնել բոլոր նահանգներում, որտեղ հաղթանակը տրվել է Բայդենին

Թրամփը մտադիր է հայցեր ներկայացնել բոլոր նահանգներում, որտեղ հաղթանակը տրվել է Բայդենին
06.11.2020 | 16:03

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր են բողոքարկել առանցքային նահանգերում ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթանակի է հավակնում դեմոկրատ Ջո Բայդենը:

«Մենք իրավաբանորեն կվիճարկենք բոլոր նահանգները, որոնցում հաղթանակի է հավակնում Բայդենը, ընտրություններին խարդախության համար: Շատ ապացույցներ կան, պարզապես հետևեք ԶԼՄ-ներին: Մենք հաղթելու ենք»՝ թվիթերում գրել է Թրամփը:

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ