ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սին հույ­սեր չպետք է ու­նե­նալ

Սին հույ­սեր չպետք է ու­նե­նալ
06.11.2020 | 10:20
ԱՄՆ-ը ընտ­րում է իր 59-րդ նա­խա­գա­հին։ Ի­րեն ժո­ղովր­դա­վա­րու­թյան «հայր» հա­մա­րող այս երկ­րում ընտ­րու­թյուն­նե­րի նա­խօ­րյա­կին այն­պի­սի ի­րա­վի­ճակ էր, որ զեն­քի խա­նութ­ներն ա­րագ դա­տարկ­վել էին, մար­դիկ զենք էին գնում՝ «նա­խա­պատ­րաստ­վե­լով» հե­տընտ­րա­կան զար­գա­ցում­նե­րին։ Հաշ­վի առ­նե­լով թեկ­նա­ծու­նե­րի ձայ­նե­րի չն­չին տար­բե­րու­թյու­նը՝ հե­տընտ­րա­կան թեժ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չեն բա­ցառ­վում։ Մինչ այդ հի­շենք, թե նա­խընտ­րա­կան շր­ջանն ին­չով ա­ռանձ­նա­ցավ։
Աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րին քա­ղա­քա­կան, ընտ­րա­կան մշա­կույ­թի դա­սեր տվող ԱՄՆ-ը շա՜տ «մշա­կու­թա­յին» նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­ներ ու­ներ։ Նրանց դե­բատ­նե­րի ո­րա­կը, մեղմ ա­սած, ոչ քա­ղա­քա­կան էր, ոչ հե­տաքր­քիր, ոչ էլ, ա­ռա­վել ևս, միտք ու գա­ղա­փար կար այդ ա­մե­նում, պար­զու­նակ ու ցած­րա­կարգ էր, մինչ­դեռ խոս­քը աշ­խար­հի զար­գա­ցած և գեր­տե­րու­թյուն հա­մար­վող երկ­րի մա­սին է, նրա նա­խա­գա­հի ա­պա­գա­յի տես­լա­կա­նի։ Նրանց նա­խընտ­րա­կան տե­սա­հո­լո­վակ­ներն էլ հու­սադ­րող չէին. սկս­վում էին իբր ռա­սիզ­մի մերժ­մամբ և ա­վարտ­վում միա­սե­ռա­կան­նե­րի քա­րո­զով։ Ան­գամ ընտ­րու­թյուն­նե­րի շե­մին պահ­պա­նո­ղա­կան Թրամ­փը, հա­նուն ԼԳՏԲ հա­մայն­քի քվեի, սկ­սեց նրանց կողմն անց­նել։
Ընդ­հան­րա­պես, ԱՄՆ-ում շատ անտ­րա­մա­բա­նա­կան բա­ներ կան, բայց այս եր­կիրն ի­րեն կա­րող է թույլ տալ ու­նե­նալ այս­պի­սի ղե­կա­վար­ներ, ո­րով­հետև ի­րա­կա­նում այն­տեղ աշ­խա­տում են հա­մա­կար­գե­րը, ինս­տի­տուտ­նե­րը, իսկ թե ձևա­կան ա­ռու­մով ով կլի­նի նս­տած Սպի­տակ տա­նը, երկ­րոր­դա­կան է։
Այս ա­ռու­մով, երբ Հա­յաս­տա­նում ո­մանք մեծ հույ­սեր են կա­պում այս կամ այն թեկ­նա­ծուի ընտ­րու­թյան հետ, թե նա կա­րող է մեր տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը փո­խել, հաս­նել ու թրի մեկ հար­վա­ծով կանգ­նեց­նել պա­տե­րազ­մը, մեղմ ա­սած, ծի­ծա­ղե­լի է։ Ի­հար­կե, պայ­մա­նա­վոր­ված դե­մոկ­րատ կամ պահ­պա­նո­ղա­կան ղե­կա­վա­րի ընտ­րու­թյամբ, ԱՄՆ-ի քա­ղա­քա­կա­նու­թյան ո­րոշ շեշ­տադ­րում­ներ կա­րող են փոխ­վել, բայց էու­թյու­նը, այս տա­րա­ծաշր­ջա­նում նրա հե­տապն­դած շա­հե­րը չեն փոխ­վել եր­բեք ու չեն փոխ­վե­լու։ Ի տար­բե­րու­թյուն ո­մանց ի­րա­վի­ճա­կա­յին ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան, ԱՄՆ-ը հս­տակ ձևա­կերպ­ված հա­յե­ցա­կարգ ու­նի և ան­խախտ գնում է այդ ուղ­ղու­թյամբ, ա­վե­լին, յու­րա­քան­չյուր նա­խա­գահ ինքն է են­թարկ­վում այդ կա­նոն­նե­րին, ոչ թե դրանք են­թար­կում ի­րեն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 7964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ