ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ադրբե­ջա­նա­կան կող­մը հա­մա­ձա՞յն է սկան­դի­նա­վ­յան խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­մա­նը

Ադրբե­ջա­նա­կան կող­մը հա­մա­ձա՞յն է սկան­դի­նա­վ­յան խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­մա­նը
06.11.2020 | 09:38

Բայց նախ այն մա­սին, որ Իս­րա­յե­լը ա­ղո­թում է Ադր­բե­ջա­նի հա­մար:
Ո՛չ, ոչ թե, որ Ադր­բե­ջա­նը այդ­քան թանկ ա­նօ­դա­չու­ներ է ա­ռել ի­րե­նից ու ռմ­բա­հա­րել հա­յոց հողն ու բա­նա­կը, խա­ղաղ բնա­կա­վայ­րերն ու քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը: Իս­րա­յելն ա­ղո­թում է ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մար, ո­րով­հե­տեւ Ադր­բե­ջա­նը «ագ­րե­սիա­յի» է են­թարկ­վում Հա­յաս­տա­նի կող­մից…


Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, այն էլ գեո­քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, երկ­րորդն է հայտ­նի ար­հես­տից հե­տո, ուս­տի նա­ցիստ­նե­րի կող­մից ցե­ղաս­պա­նու­թյան են­թարկ­ված, օս­վեն­ցի­մնե­րով ան­ցած, Քրիս­տո­սի ոտ­նա­հետ­քե­րը իր հո­ղի վրա կրող ազ­գի սույն դրսևո­րու­մը ժա­մա­նա­կա­կից թավ­շյա «դե­մոկ­րա­տիկ» աշ­խար­հում զար­մա­նա­լի չէ ա­մենևին:
Ընդ ո­րում, նաև հաս­կա­նա­լի է. ե­թե ա­ղո­թում է Իս­րա­յե­լը, ա­պա հա­վարտ ա­ղոթ­քի` ԱՄՆ-ն ա­սում է` «ա­մեն»: Բժե­զինս­կիա-քի­սին­ջե­րա-սո­րո­սյան այս աշ­խար­հում Իս­րա­յե­լը վա­ղուց է ե­րա­զում այն, ինչ այ­սօր ի­րա­կա­նաց­նում է Թուր­քիան` Ադր­բե­ջա­նի ձեռ­քով` Ի­րա­նի մեր­ձա­կայ­քում` վեր­ջա­պես օ­րա­կարգ մտց­նե­լով Ի­րա­նի խն­դի­րը (դեռ քա­նի՜ տա­րի ա­ռաջ Իս­րա­յե­լը պատ­րաստ­վում էր վաղ ա­ռա­վո­տյան «խփե­լու» Ի­րա­նին, չէր ստաց­վում. Թուր­քիան պա­հը հա­սու­նաց­րել է):


ՈՒ ար­ժե «ա­ղո­թել» Ադր­բե­ջա­նի (ի­մա` Թուր­քիա­յի) հա­մար, ո­րով­հե­տեւ մի կող­մից վեր­ջա­պես կյան­քի է կո­չում Մեծ Մեր­ձա­վոր Արևելք` բժե­զինս­կյան «պրո­յեկ­տի» վեր­ջին ա­րար­նե­րից մե­կը` ա­հա­բե­կիչ­ներն Ի­րա­նի սահ­մա­նի մեր­ձա­կայ­քում են, մյուս կող­մից` Իս­րա­յե­լը դառ­նում է տա­րա­ծաշր­ջա­նում «ա­սող» եր­կիր` ԱՄՆ-ի ժան­դարմ, վեր­ջա­պես Պա­ղես­տինն «ա­զա­տագ­րե­լու» հա­մար` այն­պես, ինչ­պես թուրք-ա­զե­րի տան­դեմն է Ղա­րա­բաղն «ա­զա­տագ­րում», եր­րորդ ա­րա­րով էլ` պան­թուր­քիս­տա­կան ա­ռանցքն է ձգ­վում տա­րա­ծաշր­ջա­նով մեկ` տեղ չթող­նե­լով ոչ Ռու­սաս­տա­նի և ոչ էլ Չի­նաս­տա­նի հա­մար:


Ա­հա թե ինչ հան­գույ­ցի է վե­րած­վել ի­րա­կա­նում Ար­ցա­խյան խն­դիրն այ­սօր:
Ա­հա թե ին­չու մեկ էլ ու «սկան­դի­նա­վյան խա­ղա­ղա­պահ­նե­րը», ա­ռա­ջին հա­յաց­քից անս­պա­սե­լի, ըն­կան բո­լո­րի գլ­խին, մա­նա­վանդ, երբ հայ­կա­կան կողմն ար­դեն իսկ հն­չեց­րել էր կարևո­րա­գույն եզ­րույ­թը. Հա­յաս­տա­նը կողմ է ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թյա­նը շփ­ման գծում (սա աս­վել էր` լավ ի­մա­նա­լով, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը չի հա­մա­ձայ­նե­լու, դրա հա­մա՞ր, դիտ­մա՞մբ, զի մեր թա­վիշ­նե­րի ա­կան­ջին ար­դեն իսկ շշն­ջա­ցել էին մեր «սկան­դի­նա­վյան» կա­խար­դա­կան բա­ռը` ի­րենց ա­մե­րի­կյան տե­րե­րը, ու «մե­րոնք» դիտ­մամբ խա­ղը սրում էին, որ­պես­զի ա­մե­րի­կյան ընտ­րու­թյուն­նե­րից վայր­կյան­ներ ա­ռաջ հն­չի այդ տե­սա­կե­տը, և վեր­ջա­պես` հա­մա­ձա՞յն է Ադր­բե­ջա­նը սկան­դի­նա­վյան խա­ղա­ղա­պահ­նե­րի գա­ղա­փա­րի հետ… սա այլ օր­վա և քն­նարկ­ման թե­մա է): Այ­նու­հան­դերձ, «սկան­դի­նա­վյան» ձևա­կեր­պու­մը, ուղ­ղա­կի ա­կանջ սղո­ցեց, մա­նա­վանդ որ հն­չեց նույն այն գործ­չի` Թրամ­փի ար­տա­քին հար­ցե­րով խոր­հր­դա­կան Ռ. Օ’Բրա­յե­նի շուր­թե­րից, որն ա­սել էր` Ռու­սաս­տանն ու ԱՄՆ-ը ար­ցա­խյան հար­ցում հա­մա­ձայ­նեց­ված են գոր­ծում:
Զար­մա­նա­լի էր նաև մեկ այլ բան. ինչ­պես կա­րող էր շա­տե­րի, այն­պես էլ ԳՌՈՒ-ի նման «մոնստր» հզոր կա­ռույց ու­նե­ցող Ռու­սիա­յի հա­մար ևս խիստ զար­մա­նա­լի, ա­ռաջ­նա­յին լի­նել այդ բա­նաձևու­մը: Նկա­տենք` այս առն­չու­թյամբ իր զար­ման­քը պաշ­տո­նա­կան Մոսկ­վան ան­գամ չթաքց­րեց:


Հաս­կա­նա­լի է, ԱՄՆ-ը սի­րում է քաո­տիզ­մը հասց­նել ար­վես­տի մա­կար­դա­կի, և սա այդ դեպ­քե­րից է: Բա­ցի խա­ղը խա­փա­նե­լուց, Նա­հանգ­ներն զգաց, որ Ռու­սաս­տա­նին Հա­յաս­տա­նից «քշել»-օ­տա­րե­լու իր պա­սա­ժը հա­կա­ռակ է­ֆեկտ ու­նե­ցավ: Հա­յաս­տա­նում իր ծնած-սնած իո­նի­սյան­նե­րը, ան­դո­քո­չա­րյան­ներն ար­դեն Կա­լաշ­նի­կո­վի հրա­ցան են քան­դում-հա­վա­քում` հըն­թացս բաձ­րա­ձայ­նե­լով, որ եր­բեք հա­կա­ռուս­ներ չեն ե­ղել, ա­վե­լին` Պու­տին Վ-ի ա­նու­նը տա­լիս չեն մո­ռա­նում լի­քը բե­րա­նով «պա­րոն» բա­ռը ար­տա­բե­րել, և այն էլ` հա­տուկ նեյ­րո­լինգ­վիս­տի­կա­յով:
Մի խոս­քով. Իս­րա­յե­լի ա­ղոթք­նե­րին «շա­լոմ» ա­սող Նա­հանգ­ներն ի լուր աշ­խար­հի, բայց ա­ռա­ջին հեր­թին Դու­շան­բեի վե­րե­լա­կում հան­դի­պած, մի­մյանց հետ «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» փո­խան­ցում­ներ ու­նե­ցած կող­մե­րի հա­մար ա­սաց` ոչ մի կերպ չպետք է հա­մա­ձայ­նել ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի գո­յու­թյա­նը Ար­ցա­խում:


Գաղտ­նիք չէ` խա­ղա­ղա­պահ­նե­րի բե­րե­տի խն­դի­րը միշտ էլ ա­մե­նա­վի­ճա­հա­րույցն է ե­ղել Ար­ցա­խյան կար­գա­վոր­ման խնդ­րում, ու հի­մա հա­սու­նա­ցել է պա­հը` այն ա­ռար­կա­յաց­նե­լու. դրան­ցից է կախ­ված լի­նե­լու` ով է մո­դե­րաց­նե­լու տա­րա­ծաշր­ջա­նը, Հա­րա­վա­յին Կով­կա­սը…
Հի­շենք` հա­ճախ էր շո­շափ­վում այն գա­ղա­փա­րը, որ Ար­ցա­խյան շփ­ման գո­տում խա­ղա­ղա­պահ­նե­րը ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ որևէ երկ­րից չպետք է լի­նեն: Սա­կայն այ­սօր, երբ Ադր­բե­ջա­նը, Թուր­քիա­յի ձեռ­քից բռ­նած, տա­րա­ծաշր­ջան է բե­րել Ի­ԳԻԼ-ի ա­հա­բե­կիչ­նե­րին, խա­ղը փոխ­վել է, և Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը չեն կա­րող թույլ տալ, որ ի­րենց քթի տակ «սկան­դի­նա­վյան» խա­ղա­ղա­պահ­ներ տե­ղա­կայ­վեն` ան­հայտ հե­ռան­կա­րով: Քան­զի «սկան­դի­նա­վյան» խա­ղա­ղա­պահ­ներ ա­սել` նշա­նա­կում է ՆԱ­ՏՕ-ն Հա­րա­վա­յին Կով­կա­սում` Ի­րա­նի պռն­կին. չմո­ռա­նանք` սկան­դի­նա­վյան եր­կր­նե­րի մի մա­սը ՆԱ­ՏՕ-ի ան­դամ է:
Ա­սել է` խա­ղը Հա­րա­վա­յին Կով­կա­սում` Ար­ցա­խյան այր­վող հո­ղի վրա, ա­մե­րի­կյան ընտ­րու­թյուն­նե­րից մի քա­նի ժամ ա­ռաջ էլ ա­վե­լի բար­դաց­րեց ի­րա­վի­ճա­կը` ցու­ցա­նե­լով ԱՄՆ-Իս­րա­յել-Թուր­քիա (Ադր­բե­ջան)` ՆԱ­ՏՕ ա­լյան­սի ի­րա­կան ծրագ­րե­րը:
Դա նշա­նա­կում է` նրանք «ե­կել» են եր­կար մնա­լու տա­րա­ծաշր­ջա­նում: Նրանք չեն պատ­րաստ­վում զի­ջե­լու:


Փոք­րիկ Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցող գո­յա­մար­տը ոչ միայն հա­նուն մեր և աշ­խար­հի փր­կու­թյան հա­մար է` ա­հա­բեկ­չու­թյու­նից, պան­թուր­քիզ­մից, վա­խեց­նող «ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից»:
Կար­ծե՛ս:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 8184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ