ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ինչ նպատակով են Իսպանիայի պատգամավորներն ու լրագրողները Հայաստանում

Ինչ նպատակով են Իսպանիայի պատգամավորներն ու լրագրողները Հայաստանում
03.11.2020 | 14:10

«Ժողովուրդը» գրում է. «Իսպանացի խորհրդականներից և լրագրողներից բաղկացած 25 հոգանոց պատվիրակությունն արդեն երկու օր է՝ Հայաստանում է։ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Իսպանիայի պատվիրակությունը երեկ մեկնել էր Գորիս, և Ինյառիտուն մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս երկու օրերին հասցրել են հանդիպել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, պատերազմի պատճառով Հայաստանում ապաստանած արցախցիներին, բժիշկներին, Աժ պատգամավորներին և իշխանության ներկայացուցիչներին:

Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, թե առաջիկա օրերին նաև մտադրություն ունեն Արցախ մեկնելու և տեղում իրավիճակին ծանոթանալու: Ջոն Ինյարիտուն իր գործընկերների հետ միասին պատերազմի առաջին իսկ օրերից դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, մասնակցել հայերի կազմակերպած բողոքի ակցիաներին: Կոնգրեսում ելույթ ունենալով՝ նա նշել էր. «Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի և Միջին Արևելքի մշտական հակամարտություններում, միացել է Ադրբեջանին Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»:

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ