ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Փա­շի­ն­յա­նի նեո­լի­բե­րալ նա­վը խոր­տակ­վում է իր նեո­լի­բե­րալ հո­վա­նա­վոր­նե­րի հետ միա­սին

Փա­շի­ն­յա­նի նեո­լի­բե­րալ նա­վը խոր­տակ­վում է իր նեո­լի­բե­րալ հո­վա­նա­վոր­նե­րի հետ միա­սին
01.05.2020 | 00:52
Կո­րո­նա­վի­րու­սա­յին, այս­պես կոչ­ված, պան­դե­միա­յի շուրջ ո­դի­սա­կա­նը բա­վա­կա­նին լուրջ տե­սու­թյուն­նե­րի, կար­ծիք­նե­րի բախ­ման ա­ռար­կա դար­ձավ։ Հրա­պա­րակ ե­կան տար­բեր վար­կած­ներ՝ սկ­սած նրա­նից, որ սա բնա­կա­նոն ծա­գում­նա­բա­նու­թյամբ չղ­ջի­կից ա­ռա­ջա­ցած վի­րուս է, վեր­ջաց­րած դա­վադ­րու­թյան տե­սու­թյուն­ներ պա­րու­նա­կող ա­մե­նա­տար­բեր են­թադ­րու­թյուն­նե­րով։
Դա­վադ­րու­թյան տե­սու­թյան կողմ­նա­կից­նե­րը հա­մա­րում են, որ կո­րո­նա­վի­րուսն ար­հես­տա­կան ծա­գում ու­նի, ար­հես­տա­կա­նո­րեն զար­գաց­րած գոր­ծըն­թա­ցի ար­դյունք է, և ան­գամ խն­դիրն այն չէ, թե մենք գործ ու­նենք կեն­սա­բա­նա­կան զեն­քի հետ, այլ այն է, թե ի վեր­ջո, ինչ նպա­տակ ու­նի այս ամ­բողջ պատ­մու­թյու­նը, ե­թե այն ի­րոք ար­հես­տա­ծին է։ Այս պա­րա­գա­յում, այն տե­սու­թյու­նը, թե կո­րո­նա­վի­րու­սը մեջ­տեղ է բեր­վել՝ մարդ­կա­յին պո­պու­լյա­ցիան նվա­զեց­նե­լու հա­մար, սառ­ցա­բե­կո­րի ըն­դա­մե­նը երևա­ցող մասն է։ Ար­դեն 4-5 ա­միս տևո­ղու­թյուն ու­նի այս վակ­խա­նա­լիան, և շա­տե­րը սկ­սում են հար­ցեր տալ ու պա­տաս­խան­ներ փնտ­րել, թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, վե­րազ­գա­յին, վեր­պե­տա­կան այն ու­ժե­րը, ո­րոնք գե­նե­րաց­րել են այս գոր­ծըն­թա­ցը, ի վեր­ջո, ին­չու են այդ ա­մենն ա­րել։ Մեծ միամ­տու­թյուն կլի­նի կար­ծել, թե այս ա­մենն ար­վել է նրա հա­մար, որ­պես­զի ո­րոշ չա­փով վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­վի մարդ­կա­յին պո­պու­լյա­ցիա­յի ա­ճը։ Աշ­խար­հի շատ վեր­լու­ծա­բան­ներ, ու­ղե­ղա­յին կենտ­րոն­ներ սկ­սել են ա­ռաջ քա­շել այն տե­սա­կե­տը, թե մենք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, աշ­խար­հատն­տե­սա­կան, նույ­նիսկ գեո­հու­մա­նի­տար բնույթ կրող եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­կա­նա­տեսն ենք, ո­րի ար­դյուն­քում սկս­վել են և շա­րու­նակ­վե­լու են տն­տե­սա­կան հս­կա­յա­կան ռեսուր­սա­յին, ֆի­նան­սա­կան տրանս­ֆոր­մա­ցիա­ներ։ Ինչ­պես հի­մա են ա­սում, ստեղծ­վել են, այս­պես ա­սած, վՏ­Չօպ վՏՐ­ՎՈսՖվՏրՑՌ՝ նոր նոր­մա­լու­թյուն­ներ։ Եվ այն, ինչ ըն­դա­մե­նը մի քա­նի ա­միս ա­ռաջ հա­մար­վում էր ֆան­տաս­տիկ, ան­նոր­մալ, անհ­նար մի բան թե մարդ­կա­յին վար­քագ­ծի, հո­գե­բա­նու­թյան, թե տն­տե­սու­թյան, ֆի­նանս­նե­րի ա­ռում­նե­րով, հի­մա այլ ըն­կա­լում ու­նի, և մար­դիկ շատ ա­րագ հար­մար­վում են այդ նոր ի­րո­ղու­թյուն­նե­րին։
Այ­նուա­մե­նայ­նիվ, ե­թե անդ­րա­դառ­նանք գլ­խա­վոր խնդ­րին, ո­րի լուծ­մանն է միտ­ված պան­դե­միա­յի սան­ձա­զեր­ծած հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը, ա­պա դա տն­տե­սու­թյան, ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի վե­րա­բաշխ­ման հարցն է։ Ար­դեն իսկ կա­րող ենք փաս­տել մի քա­նի ի­րո­ղու­թյուն, որ ար­ձա­նագր­վել են մի քա­նի ամս­վա ըն­թաց­քում՝
1. Նախ և ա­ռաջ կա­րող ենք փաս­տել լի­բե­րա­լիզ­մի լիա­կա­տար տա­պա­լու­մը։ Կյան­քը ցույց տվեց, որ այ­նուա­մե­նայ­նիվ, ճգ­նա­ժա­մա­յին պայ­ման­նե­րում ոչ թե ա­զա­տա­կա­նու­թյունն է մարդ­կանց գա­լիս օգ­նու­թյան, և մար­դիկ ի­րենց հույ­սը դնում են ոչ թե շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա, այլ ա­պա­վի­նում են ու­ժեղ պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյա­նը։ Այ­սօր էլ բո­լոր եր­կր­նե­րում մարդ­կանց հիմ­նա­կան հույ­սը պե­տու­թյունն է։ Պե­տու­թյան դե­րը էա­կա­նո­րեն ա­ճել է պան­դե­միա­յի պայ­ման­նե­րում։ Եվ երբ մարդ­կանց մոտ կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար վճա­րե­լու գու­մար չի լի­նում, ա­ռա­ջին հեր­թին դի­մում են ոչ թե գոր­ծա­տու­նե­րին, այլ պե­տու­թյա­նը։ Սա ամ­բող­ջո­վին չե­զո­քաց­նում է գլո­բա­լիս­տա­կան այն թե­զե­րը, թե ա­պա­գա­յում պե­տու­թյուն­նե­րը պետք է լի­նեն շատ անն­կատ, չխառն­վեն հան­րու­թյան կյան­քին, ա­մեն ինչ պետք է կար­գա­վո­րի շու­կան, մար­դու ա­զա­տու­թյուն­ներն ու ի­րա­վունք­նե­րը, պե­տու­թյունն ըն­դա­մե­նը պետք է ու­նե­նա կար­գա­վո­րիչ դեր։ Այս տե­սու­թյան մեկ այլ են­թա­ճյուղ էլ այն է, թե շատ պե­տու­թյուն­ներ ա­պա­գա­յում վե­րա­նա­լու են, և աշ­խար­հում ձևա­վոր­վե­լու է մի քա­նի կոնգ­լո­մե­րատ՝ ա­ռանց պե­տա­կան սահ­ման­նե­րի։ Այս հա­մա­տեքս­տում, ե­թե դի­տար­կում ենք մինչ­կո­րո­նա­վի­րու­սա­յին աշ­խար­հը, ա­պա իս­կա­պես նման մի­տում­ներ կա­յին, մաս­նա­վո­րա­պես, խոս­քը միա­ցյալ Եվ­րո­պա­յի մա­սին է։ Ըստ էու­թյան միա­ցյալ Եվ­րո­պա­յի ստեղ­ծումն այն փոր­ձա­րա­րա­կան դաշտն է, որ­տեղ աս­տի­ճա­նա­բար գլո­բա­լիս­տա­կան լի­բե­րալ ու­ժե­րը փոր­ձար­կում էին այդ մո­դե­լը՝ սահ­ման­նե­րի չե­ղար­կում, միաս­նա­կան ար­ժույ­թի‚ մուլ­տիմ­շա­կու­թա­յին տա­րածք­նե­րի ստեղ­ծում և այլն։ Բայց ա­րի ու տես, որ կո­րո­նա­վի­րու­սա­յին գոր­ծըն­թա­ցը, ո­րը, ըստ շատ կենտ­րոն­նե­րի, գլո­բա­լիստ­նե­րի գե­նե­րաց­րած սցե­նարն էր, այ­նուա­մե­նայ­նիվ, բու­մե­րան­գի է­ֆեկտ է ու­նե­ցել և ա­պա­ցու­ցել, որ լի­բե­րալ տե­սու­թյու­նը որևէ քն­նա­դա­տու­թյան չի դի­մա­նում։ Ըստ էու­թյան, կվե­րապ­րեն այն պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնք ա­մուր են, պինդ, ու­նեն վե­րահս­կե­լի պե­տա­կան հա­մա­կարգ ու պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պով իշ­խա­նու­թյուն­ներ։
2. Կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ շատ եր­կր­նե­րի հա­մար ա­ռաջ­նա­յին է դառ­նում ոչ թե զար­գա­նա­լու մղու­մը, այլ վե­րապ­րելն ու ի­րա­վի­ճա­կից նվա­զա­գույն կո­րուստ­նե­րով դուրս գա­լը։ Եվ այս պայ­ման­նե­րում, ինչ­պես կյանքն է ցույց տա­լիս, ա­ռա­ջին պլան է մղ­վում անվ­տան­գու­թյան խն­դի­րը։ Ին­ֆո­դե­միա­յի տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րա­ռու­մը, ո­րոն­ցով մարդ­կանց ա­մեն վայր­կյան աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րից բո­լոր ռե­սուրս­ներն օգ­տա­գոր­ծե­լով վա­խեց­նում են, հան­րու­թյան հա­մար ա­ռաջ­նա­յին խն­դիր է դարձ­նում անվ­տան­գու­թյու­նը, մար­դիկ նման պայ­ման­նե­րում հրա­ժար­վում են ի­րենց ի­րա­վունք­նե­րից ու ա­զա­տու­թյուն­նե­րից, նույ­նիսկ շատ դեպ­քե­րում կա­մա­վոր ստի­պում են ի­րեն­ցից վերց­նել ո­րո­շա­կի ա­զա­տու­թյուն­ներ, միայն թե ի­րենց փր­կեն հի­պո­թե­տիկ վտան­գից, տվյալ դեպ­քում՝ կո­րո­նա­վի­րու­սից, ո­րի մա­հա­բե­րու­թյու­նը 0,1-0,2 տո­կո­սից չի բարձ­րա­նում։ Այ­սինքն՝ նույ­նիսկ փոքր, բայց ին­ֆոր­մա­ցիոն դաշ­տում ագ­րե­սիվ մա­տուց­վող վտան­գը գրե­թե 100 տո­կո­սով փո­խում է մարդ­կա­յին կյան­քը։ Այն մար­դիկ, որ հա­մա­րում էին, թե 21-րդ դա­րում ա­մե­նից թանկ բանն ա­զա­տու­թյունն է, որևէ ի­մու­նի­տետ չու­նեն կո­րո­նա­վի­րու­սա­յին ին­ֆո­դե­միա­յի այս գրո­հի հան­դեպ։
3. Շատ եր­կր­ներ, նույ­նիսկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այն­պի­սի կենտ­րոն­ներ, ինչ­պի­սիք են ԱՄՆ-ը, Գեր­մա­նիան, շատ ա­րագ հաս­կա­ցան, որ գլո­բա­լիզ­մի այն գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ըստ ո­րի պար­տա­դիր չէ սե­փա­կան երկ­րում ու­նե­նալ խո­շոր ար­տադ­րու­թյուն­ներ, կա­րե­լի է դրա հա­մար օգ­տա­գոր­ծել այլ եր­կր­նե­րի է­ժան աշ­խա­տու­ժը, պե­տու­թյան անվ­տան­գու­թյան հարց է։ Եվ ե­թե ԱՄՆ-ում Թրամ­փը, իշ­խա­նու­թյան գա­լով, պն­դում էր, որ ա­մե­րի­կյան ար­տադ­րու­թյուն­նե­րը Չի­նաս­տա­նից կամ այլ եր­կր­նե­րից պետք է բե­րել ԱՄՆ, ին­չի հա­մար քն­նա­դատ­վում էր, ա­պա այժմ աշ­խար­հի գրե­թե բո­լոր եր­կր­նե­րում հաս­կա­նում են, որ շատ կարևոր է, որ եր­կիրն ու­նե­նա հա­րուստ ար­տադ­րա­կան նե­րուժ, լի­նի ինք­նա­բավ, որ­պես­զի կախ­ված չլի­նի տրանս­պոր­տա­յին ու­ղի­նե­րից։ Բո­լո­րը հաս­կա­նում են, որ սա է զար­գաց­ման գրա­վա­կա­նը, ոչ թե զբո­սաշր­ջու­թյու­նը կամ սպա­սար­կու­մը։ Նույ­նիսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նի նման թույլ մե­նե­ջե­րը նշում է, որ գո­նե գյու­ղատն­տե­սու­թյամբ պետք է փոր­ձել մեր պա­րե­նա­յին ինք­նա­բա­վու­թյունն ա­պա­հո­վել։ Ցան­կա­ցած եր­կիր, որն ա­պա­վի­նում է զբո­սաշր­ջու­թյա­նը, նույ­նիսկ Ի­տա­լիա­յի նման եր­կի­րը, ո­րի ՀՆԱ-ի 12 տո­կոսն է կազ­մում զբո­սաշր­ջու­թյու­նը, ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, լուրջ խնդ­րի առջև է կանգ­նած լի­նե­լու‚ և եր­կր­նե­րը ստիպ­ված են լի­նե­լու փո­խել ի­րենց տն­տե­սու­թյան կա­ռուց­վածքն ու ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը։ Նույ­նը վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, թերևս եր­կար ժա­մա­նակ պետք է մո­ռա­նանք տու­րիզ­մի և դրա հետ կապ­ված են­թա­կա­ռուց­վածք­նե­րի (հյու­րա­նո­ցա­յին տն­տե­սու­թյուն, սնն­դի օ­բյեկտ­ներ, զբո­սաշր­ջա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ և այլն) ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը միշտ խո­սել է տեխ­նո­լո­գիա­կան զար­գաց­ման մա­սին, բայց եր­կու տար­վա մեջ որևէ մե­կը դժ­վար հի­շի, թե Փա­շի­նյա­նը տեխ­նո­լո­գիա­կան-ար­տադ­րա­կան ինչ ձեռ­նար­կու­թյուն է բա­ցել։ Գյու­ղատն­տե­սու­թյան մա­սին նույն­պես շատ է խոս­վում, բայց փաստն այն է, որ եր­կու տա­րում գյու­ղատն­տե­սու­թյու­նը որ­պես ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն հռ­չա­կած երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը պար­զա­պես փա­կեց գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։ Սա ի­հար­կե աբ­սուր­դի ժան­րից է, բայց բնավ զար­մա­նա­լի չէ նի­կոլ­փա­շի­նյա­նա­կան կա­ռա­վա­րու­թյան տրա­մա­բա­նու­թյան հա­մա­տեքս­տում։ Եվ իշ­խա­նա­կան այս աբ­սուր­դը աս­տի­ճա­նա­բար վե­րած­վում է մա­րազ­մի։
Փաստ է, որ Եր­կիր մո­լո­րա­կում ձևա­վոր­վում են նոր ի­րո­ղու­թյուն­ներ, և այդ նոր պայ­ման­նե­րում մար­դիկ ու տն­տե­սու­թյուն­նե­րը շատ ա­րագ հաշտ­վում են ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հետ։ Ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով նոր ի­րա­վի­ճակ­ներ են ստեղծ­վում, և Հա­յաս­տա­նի հան­րու­թյան ու իշ­խա­նու­թյան առջև կանգ­նած ա­մե­նա­կարևոր մար­տահ­րա­վեր­նե­րից մեկն այն է, որ ոչ ոք չգի­տի՝ ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո‚ երբ մար­դիկ գնան աշ­խա­տան­քի, ար­դյո՞ք հեր­թա­կան խնդ­րի առջև չեն կանգ­նե­լու։ Ոչ ոք այ­սօր չգի­տի, թե այն աշ­խա­տա­տե­ղե­րը, որ մար­դիկ ու­նեին, մեկ ա­միս հե­տո պե՞տք են լի­նե­լու։ Կան ո­լորտ­ներ, ո­րոնք ա­միս­ներ ու նույ­նիսկ տա­րի­ներ ան­գոր­ծու­թյան են մատն­ված լի­նե­լու։ Եվ սա միայն տե­սա­նե­լի մասն է։ Ոչ ոք չգի­տի, թե մեկ-եր­կու ա­միս հե­տո ինչ ա­նակն­կալ­ներ են սպա­սե­լու հան­րու­թյա­նը, կա­ռա­վա­րու­թյա­նը։ Ի­րա­վի­ճակն ան­հաս­կա­նա­լի է, և քա­նի որ մինչ այժմ աշ­խար­հը զար­գա­նում էր գլո­բա­լիզ­մի կա­նոն­նե­րով, ա­պա հա­մար­վում էր‚ որ աշ­խար­հը մի մեծ շու­կա է թե սպառ­ման, թե ար­տադ­րու­թյան հա­մար։ Չի բա­ցառ­վում, որ հա­մաշ­խար­հա­յին շու­կան այլևս չլի­նի նախ­կի­նի նման միաս­նա­կան, և յու­րա­քան­չյուրն իր սպա­ռո­ղին պաշտ­պա­նե­լու հա­մար գու­ցեև փա­կի այդ շու­կա­նե­րը։ Գու­ցե նաև այդ շու­կա­նե­րին հա­սա­նե­լիու­թյուն չու­նե­նան նաև Հա­յաս­տա­նի ար­տադ­րո­ղը կամ ար­տա­հա­նո­ղը։ Եվ ե­թե չկան շու­կա­ներ, շատ հնա­րա­վոր է նաև՝ փակ­վեն աշ­խա­տա­տե­ղե­րը։
Այն­պես որ, ա­պա­գա­յում մեզ շատ լուրջ մար­տահ­րա­վեր­ներ են սպա­սում։ Այդ մար­տահ­րա­վեր­նե­րը խիստ ընդ­գծ­ված են Հա­յաս­տա­նի հա­մար, ո­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը, մեղմ ա­սած, ոչ միշտ են ա­դեկ­վատ։ Նույ­նիսկ այս պայ­ման­նե­րում փո­խա­նակ երկ­րի ղե­կա­վա­րը զբաղ­վի ի­րա­կան խն­դիր­նե­րով, օ­րա­կար­գա­յին է դարձ­նում վնգս­տա­ցող դա­տա­վոր­նե­րի, վե­թին­գի, սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի թե­մա­նե­րը։ Ցա­վոք, մենք մտել ենք կո­րո­նա­վի­րու­սա­յին խոր ճգ­նա­ժա­մի մեջ փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյամբ, իշ­խա­նու­թյուն, ո­րը ոչ միայն զուրկ է կա­ռա­վա­րե­լու ու­նա­կու­թյուն­նե­րից, այլև իր ընտ­րած ճա­նա­պար­հը՝ կա­րան­տի­նա­յին սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ի զո­րու չէ ի­րա­գոր­ծե­լու։ Իշ­խա­նու­թյու­նը չու­նի որևէ ռե­սուրս իր ո­րո­շում­նե­րը կյան­քի կո­չե­լու հա­մար։ Վեր­ջին օ­րե­րին Գա­վա­ռում տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գու­թյու­նը՝ Նո­րա­տու­սից Գա­վառ հաս­նելն ու մարզ­պե­տի և ոս­տի­կա­նա­պե­տի ներ­կա­յու­թյամբ մարդ­կանց վիզ կտ­րելն ա­պա­ցու­ցում է, որ ու­ժա­յին կա­ռույց­ներն էլ բա­ցար­ձա­կա­պես չեն տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին կամ էլ պար­զա­պես չեն ցան­կա­նում տի­րա­պե­տել։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4319

Մեկնաբանություններ