ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Բարկինդոն նախազգուշացնում է

Բարկինդոն նախազգուշացնում է
11.04.2020 | 11:39

ՕՊԵԿ+ նավթ արտահանողների ալյանսը ցանկանում է շուկայից հանել համաշխարհային առաջարկի 10%-ը, սակայն դա հազիվ թե բավարար լինի գների կայունության համար՝ գրում է Յակոբ Բլումեն Handelsblatt-ում: Bloomberg-ը և Energy Intelligence-ը հաղորդում են, որ միությունը մտադիր է նավթի հանույթը կրճատել օրական 10 միլիոն բարելով՝ մայիսից և 2 ասով: Դա համապատասխանում է համաշխարհային առաջարկի 10%-ին: Մայիսին ու հունիսին երկու երկրները մտադիր են արտադրել 8,5 միլիոն բարել օրական: Դա նշանակալից կրճատում է հանույթի ներկա ծավալի համեմատ: Թագավորությունը ստիպված է արտադրությունը կրճատել 30%, ՌԴ-ն՝ 15%: ՕՊԵԿ+ ը մտադիր է հանույթի կրճատման դրդել և ալյանսին չանդամակցող երկրներին՝ ԱՄՆ-ին, Կանադային, Նորվեգիային, Բրազիլիային: Նրանք պետք է իրենց հանույթը կրճատեն ապրիլյան ցուցանիշների համեմատ 5 միլիոն բարելով: Պարզ չէ՝ բավարար կլինի՞ այսքանը նավթի շուկայի կայունացման համար: Թեպետ ՕՊԵԿ+ը դեռ երբեք այսքան չի կրճատել նավթի հանույթը, կորոնավարակի պատճառով մարդիկ ամբողջ աշխարհում կարանտինի մեջ են, ավիափոխադրումները հիմնականում դադարեցվել են: Այդ պատճառով Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) երկրորդ կիսամյակում սպասում է նավթի պահանջարկի անկում օրական 20 միլիոն բարելով, այսինքն՝ երկու անգամ ավելի շատ ընդունված կրճատումից: Վերլուծաբանները և նավթի վաճառքով զբաղվող ընկերությունները սպասում են նավթի պահանջարկի անկում օրական 30 միլիոն բարելից ավելի: «Այսօրվա գործարքը դեռ պարզություն չի բերել և ավելի շուտ նման է G20-ի էներգետիկայի նախարարներին ուղղված կոչի՝ պայմանավորվեք հանույթի օրական լրացուցիչ 5 միլիոն բարել կրճատման մասին»՝ գտնում է շվեյցարական Vontobel բանկի հումքային ապրանքների ուղղության ղեկավար Միխայել Զալդենը: «Առաջարկի ու պահանջարկի հիմնական ցուցանիշները սարսափելի են»՝ հեռախոսային համաժողովիբն մասնակցող էներգետիկայի նախարարներին ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն: Առաջարկի գերակշռությունը աննախադեպ է՝ նրա խոսքով: Բարկինդոն ներկայացրել է կորոնավարակի պանդեմիայի՝ նավթի շուկաների վրա ազդեցության նոր տվյալներ: «Այդ տվյալներով՝ այս տարի ՕՊԵԿ-ը սպասում է նավթի պահանջարկի անկում օրական միջինը 7 միլիոն բարել: Երկրորդ եռամսյակում նավթի պահանջարկը կընկնի մինչև 12 միլիոն բարել, մինչև երկրորդ կիսամյակում մի քիչ բարձրանալը»: Բարկինդոն նախազգուշացնում է հետևանքների մասին
«Մեր արտադրությունը արնաքամ, է լինում և ոչ մեկին դեռ չի հաջողվել արնահոսությունը կանգնեցնել»: ՕՊԵԿ-ի նախագահը զգուշացրել է. «Ընկերություններն իրենց սնանկ կհայտարարեն, տասնյակ հազարավոր աշխատատեղեր կկորչեն»: Սրանք անսովոր կտրուկ բառեր են կշռադատված նավթային դիվանագետի համար: Սաուդյան Արաբիայի ու Ռուսաստանի կառավարությունները հասկացրին, որ նավթի հանույթի տեմպերի դանդաղեցումը հնարավոր է միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ: Երեք պետություններն այս պահին ամեն օր 12 միլիոն բարել են արդյունահանում: Սակայն Թրամփը կարծում է, որ ամերիկյան շատ ընկերություններ արդեն կրճատել են նավթի հանույթը գնանկման պատճառով: Ճգնաժամը սրվել է և այն պատճառով, որ աշխարհում հազիվ թե հում նավթի պահեստարաններ են մնացել: Սաուդյան Արաբիան արդեն վարձակալել է տասնյակ սուպերլցանավեր իբրև լողացող նավթի պահեստարաններ: ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Բարկինդոն գտնում է, որ բոլոր պահեստարանները լցված կլինեն մայիսին: «Շատ արտադրողներ, որ մերձակայքում պահեստարան չունեն, ստիպվածկլինեն դադարեցնել նավթի հանույթը արդեն առաջիկա շաբաթներին»՝ գտնում է Vontobel-ի փորձագետ Զալդենը:
Յակոբ Բլումե, Handelsblatt


Հ.Գ. Նավթային ճգնաժամից դուրս գալու և նավթային շուկան փրկելու ինչքան տարբերակներ էին վերլուծաբաններն առաջարկում՝ ԱՄՆ+Սաուդյան Արաբիա՝ ընդդեմ Ռուսաստանի, ՌԴ+ԱՄՆ՝ ընդդեմ Սաուդյան Արաբիայի, ՌԴ+Սաուդյան Արաբիա՝ ընդդեմ ԱՄՆ-ի… Իսկ հետո հնչեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Մոսկվայի ու Էր Ռիադի հնարավոր համաձայնության մասին, որ միանգամից բարձրացրեց նավթի գինը: Գուցե կորոնավարակի պանդեմիայի պես ցնցում էր պետք՝ հասկանալու, որ կամ բոլորը սնանկանում են, կամ բոլորը միասին փրկում են իրար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ