«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատագույնին

Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատագույնին
26.12.2019 | 11:19

Հազարավոր ուխտավորներ են հասել Բեթղեհեմ, որտեղ աստվածաշնչյան ավանդույթի համաձայն, ծնվել է Հիսուս Քրիստոսը: Տոնական պատարագը կսկսվի Քրիստոսի ծննդյան բազիլիկում, որ կառուցվել է այնտեղ, ուր ծնվել է Հիսուսը: Այդ եկեղեցին, ինչպես Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, քրիստոնեական գլխավոր սրբավայրերից են: Տաճարն առայսօր համատեղ կառավարում են Հռոմի կաթոլիկ, Հունաստանի ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցին: Քրիստոնյաներն իրենց ներկայությունը Պաղեստինում պահպանում են 2000 տարի: Հիմա քրիստոնյաները Պաղեստինի, Արևմտյան ափի ու Գազայի հատվածի բնակչության 1%-ն են: Արևմտյան ափում ապրողների մեծամասնությունը կենտրոնացած է Բեթղեհեմում: Պաղեստինի ինքնավարության օրենքով՝ Բեթղեհեմի փոխքաղաքապետ կարող են լինել միայն քրիստոնյաները: Կաթոլիկ ու մի քանի ուղղափառ եկեղեցիներ Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, Երուսաղեմի ուղղափառ եկեղեցին, ինչպես Ռուս ուղղափառ եկեղեցին, պահպանել է Հուլյան օրացույցը, որով Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 7-ին: Հայ առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին: Երուսաղեմի հայկական պատրիարքարանը՝ հունվարի 19-ին: Այս տարի հավատացյալները կարող են տեսնել Հիսուսի մսուրի նշխարը՝ մասունք, որ 1400 տարի պահվում էր Վատիկանում: Սուրբ մասունքի մի մասը այս տարի Ֆրանցիսկոս պապի որոշումով վերադարձվեց Բեթղեհեմ: Երուսաղեմի Սոֆրոնիուս պատրիարքը մասունքը 7-րդ դարում նվիրել էր Հռոմի պապ Թեոդորոս առաջինին: Քրիստոնյաները հավատում են, որ մասունքը հենց այն մսուրից է, որտեղ նորածին Հիսուսին դրել է Մարիամ Աստվածածինը:
BBC


Հ.Գ. Երեկ Սուրբ Ծննդյան պատարագ մատուցվեց և Վատիկանում ու հնչեց հազարամյակներ անփոփոխ սկսվող սուրբծննդյան քարոզը՝ Úrbi et órbi՝ «քաղաքին ու աշխարհին»: Urbi et orbi բառերով էին սկսվում բոլոր կարևոր հայտարարությունները Հին Հռոմում, ավանդույթը փոխանցվեց Վատիկանին և 13-րդ դարից բոլոր պապերը իրենց խոսքը սկսում են հենց այդ բառերով՝ դիմելով Հավերժական քաղաք Հռոմին ու մնացյալ աշխարհին: Սուրբ Պետրոսի տաճարում սուրբծննդյան պատարագում Ֆրանցիսկոս պապն ասաց, որ Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատագույնին: «Դուք կարող եք մոլորվել, կարող եք սխալվել, բայց Տերը շարունակում է ձեզ սիրել»՝ ասել է պոնտիֆիկոսը: Ոմանք կարծում են, որ պապը քողարված դիմել է հոգևորականներին, որ մեղադրվում են սեքս սկանդալներում: Ավանդական գիշերային պատարագին հազարավոր հավատացյալներ էին հավաքվել Սուրբ Պետրոսի հրապարակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ