«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանի քաղաքացիների ուղեղների որսը սկսվել է նորովի

Հայաստանի քաղաքացիների  ուղեղների որսը սկսվել է նորովի
11.12.2015 | 01:08

Հետաքրքրության համար մտեք Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կայք։ RESOURCES հղումով անցեք DEMOCRACY COMMISSION SMALL GRANTS - «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհները» բաժին։ Ով քչից-շատից անգլերեն գիտի` թող կարդա։ Տիկնայք և պարոնայք։ Ամերիկյան դեսպանությունն անցել է հայրենիքի դավաճանների հրապարակային հավաքագրման, թեև դա քողարկված է Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին հոգածության ճոռոմ արտահայտություններով։ «Հանձնաժողովը Հայաստանում կարող է մինչև 24000 դոլար դրամաշնորհ տրամադրել «բնիկ ժողովուրդների» ոչ առևտրային, ոչ կառավարական կազմակերպություններին ու զանգվածային լրատվության միջոցներին հետևյալ թեմատիկ ուղղություններով.
1. Քաղաքացիական հասարակության զարգացում։
2. Տեղեկության ազատ հոսք (այդ թվում` աջակցություն անկախ լրատվամիջոցներին)։
3. Կառավարության գործունեության թափանցիկություն։
4. Լուսավորություն և քարոզչություն։
5. Օրենքի և իրավական բարեփոխության գերակայություն։
6. Հակամարտությունների կարգավորում։
7. Մարդու և էթնիկ իրավունքներ և փոքրամասնությունների իրավունքներ։
8. Քաղաքացիական կրթություն։
Կարծես անբնական ոչինչ չկա, նույնիսկ համարյա օգնություն է։ Եթե չհիշենք, օրինակ, որ Ամերիկայում «փոքրամասնությունների պաշտպանություն» ասելով նկատի ունեն նաև սեռական փոքրամասնություններին։ Եթե չիմանայինք, թե ինչպես են ԱՄՆ-ում իրենք զբաղվում «հակամարտությունների կարգավորմամբ» և թե ինչպիսի «մասնագետներ» են աճեցնում։ Եթե մոռացած լինեինք, որ ահա այդպիսի «անկախ» (աշխարհում ինչ-որ տեղ դեռ գոյություն ունեն անկախնե՞ր...) ԶԼՄ-ների, ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների սնուցումը ՈՒկրաինայում ի վերջո հանգեցրեց Կիևի «թուրքական մայդանի»։ Իսկ այդ կիևյան «մայդանը» ոչ ոքի ոչնչից չազատեց։ Այստեղ, ճիշտ է, Երևանում ամերիկյան դեսպանությունը մի տեսակ ապահովագրվում է. հավանաբար, որ այնուհետև հետին թվով ոչ ոք չմեղադրի ԱՄՆ-ին, թե նա աջակցել է Հայաստանում «մայդանային» հեղափոխության իրականացմանը, ահա` «Դրամաշնորհները չեն կարող օգտագործվել կուսակցական քաղաքական գործունեության համար»։ Բայց ո՞վ չգիտե, որ սահմանը «կուսակցական քաղաքական գործունեության» և, ասենք, «մարդու իրավունքների» համար տարրական պայքարի միջև հաճախ այնքան քիչ է, որ անհնար է միմյանցից տարբերել։ Կամ ո՞վ չգիտե, որ «Քաղաքացիական հասարակության զարգացում» հասկացության շրջանակներն այնքան լայն են, որ ՈՒկրաինայի կիսաֆաշիստական «Աջ հատվածի» նման կազմակերպությունները լիովին հարմարվեցին դրանցում և շարունակում են տեղավորվել։ Չէ՞ որ հայկական ժողովրդավարության և նրա զարգացման պարոնայք ամերիկյան ջատագովները մի խորամանկ վերապահություն են անում. «Այդուամենայնիվ, գործունեության նախընտրելի ու հարմար տեսակները (որոնց վրա պետք է ծախսել դրամաշնորհը-ծանոթություն) կրթության ոչ կուսակցական ընտրությունն ու հասարակության տեղեկացման գործունեությունն են»։
Եվ այդ ի՞նչ քարոզչության համար է պատրաստ առատորեն վճարելու ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանում զինվորագրվածներին։ Իհարկե, անգլերեն «advocacy» բառը, որ օգտագործել է ամերիկյան դեսպանությունը փոքր դրամաշնորհների մասին տեղեկատվության մեջ, տարբեր կերպ կարելի է թարգմանել։ Բայց կողքը, «լուսավորություն» բառի հետ «համատեղության կարգով», իմաստով ու բովանդակությամբ բացարձակապես համահունչ չեն ո՛չ «փաստաբանական ծառայությունը», ո՛չ «փաստաբանի գործունեությունը», ո՛չ էլ «պաշտպանությունը»։ Ինչո՞ւ է այսքան վերապահություն արվում կուսակցականի և ոչ կուսակցականի առնչությամբ։ Հասկանալի է` ամերիկացիները գիտեն, որ Հայաստանում և առհասարակ հայերի շրջանում ինչ-որ չափով ժողովրդականություն են վայելում ավանդական քաղաքական կուսակցությունները։ Ամերիկացիները գիտեն նաև, որ ավանդական հայկական կուսակցությունները, որքան էլ իրենց ներկայացնեն իբրև ազատական-ժողովրդավարական արժեքների նվիրյալներ, այդուամենայնիվ, իրենց գաղափարախոսությամբ համենայն դեպս, ավելի շատ հակված են դեպի ազգային արժեքները։ Մասնավորապես, մատաղ սերնդին անցյալի մասին հուշերով դաստիարակելու հարցում, այդ թվում` և՛ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության, և՛ ցեղասպանության զոհերի, և՛ թուրքերին ու նրանց աջակիցներին հայ ազգի օրինական պահանջների մասին։ Նաև արցախյան ազատագրական պատերազմի մասին։ Եվ էլի շատ ու շատ այլ բաների մասին, օրինակ, հայ ազգի նկատմամբ հանցագործություններում մեծ տերությունների և բանկիրների խոշոր ընտանիքների ունեցած դերի մասին։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության դրամաշնորհների այսպիսի կուսակցական հայցվորների գործունեության վրա Վաշինգտոնում պատրաստ չեն փող ծախսելու. նրանց պետք չեն պատմական հիշողություն պահպանող հայերի սերունդներ։ Այդ փոքր դրամաշնորհների համար մրցույթի թույլտվություն ստացածներն էլ թող շրթները չլիզեն` ոչ թե դեսպանությունը, այլ պետդեպարտամենտն է որոշելու. «Վերջնական տեխնիկական տեսությունն ու դրամաշնորհների հաստատումը կատարվելու են Վաշինգտոնում»։
Ամերիկյան փոքր դրամաշնորհների համար գզվռտոցին մասնակցել ցանկացողներին առաջարկվում է հենց համացանցից էլ վերցնել հավելվածների փաթեթը և այլն, և այլն։ Հայտերի ներկայացման վերջնական ժամկետը 2016 թ. հունվարի 20-ն է։ Դե, ձեզ տեսնենք, արդի Հայաստանում կա՞ն American English իմացող անձինք, ովքեր կցանկանային էժան ծախել հայրենիքն ու ազգը։ Այդ դեպքում հերթ կանգնեք ամերիկյան դեսպանատանը։ Ի վերջո, ազգը պետք է ճանաչի իր տականքին։ Չէ, իհարկե, տականքը կարող է հերթ կանգնել նաև այլ երկրների դեսպանատներում։ Կամ էլ առհասարակ զբաղվել անբարո համաքաղաքացիներին նախընտրական և հետընտրական կաշառքներ բաժանելով։ Եվ ձևացնել, թե իրենք «չեն իմացել», թե ինչ զանգվածաբար է խախտվել օրենքը. չէ՞ որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեից առաջ Հայաստանի ԿԸՀ-ն շատ շատերին էր «մոռացել», գոնե Երևանում, քվեարկության օրվա, ժամվա և տեղի վերաբերյալ ծանուցում ուղարկել։ Դե, «հայրենական» տականքին, պետք է խոստովանել, վաղուց ենք ճանաչում։ Իսկ այստեղ ԱՄՆ-ի դեսպանությունը նորերին է «զորակոչում»։ Կամ էլ... բոլոր դրամաշնորհները բաժին կհասնեն «յուրայիններին». միայն ամերիկացիների «յուրայիններին» և ոչ թե Հայաստանի քաղաքացիների 90 տոկոսի։ Հարց, որին, այնուամենայնիվ, պետք է պատասխան տան Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և ոչ թե երկրի շարքային քաղաքացիները։ Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ «ԱՄՆ-ի առջև վիզ ծռած» գործակալական ցանցը մեր երկրի ներսում ոչ ոք չի համարում հնարավոր վտանգ պարունակող, որոնք պատրաստ են ծառայելու օտար պետության` ի վնաս Հայաստանի և Արցախի ազգային շահերի։ Իզուր։ Ստիպված եմ մեկ անգամ ևս կրկնելու այն, ինչ արդեն հիշատակեցի։
Երբ հատկապես մենք` հայերս, 90-ականների առաջին կեսին ենթարկվում էինք միջազգային ահաբեկչության զինյալների զանգվածային գրոհներին ու հարվածներին, ապա մեզ` մեր եղբայրներին ու քույրերին սպանում ու խոշտանգում էին ֆիզիկապես ու հոգեպես։ Եվ դա արվում էր պետական ամենաբարձր մակարդակով, այսինքն` դա տիպիկ պետական ահաբեկչություն էր ընդդեմ Հայաստանի ու Արցախի։ Ովքե՞ր էին այն աֆղանական «դուշմանները», որոնք Անդրկովկաս էին գալիս և կռվում Արցախի ու Հայաստանի դեմ։ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և ամերիկյան, թուրքական, պակիստանյան այլ հատուկ ծառայությունների լափակերները։ Ովքե՞ր էին չեչեն ահաբեկիչներ Շամիլ և Շիրվանի Բասաևները, որոնք նույնպես եկել ու կռվում էին մեր դեմ։ Դեռ 1999 թվականից նրանք աշխարհում ճանաչված են իբրև միջազգային ահաբեկչության շղթա։ Իսկ Թուրքիայի հովանավորությունը վայելող «Իսլամական պետության» հետ կապված աղմուկը ապացուցեց, որ չեչենական և հյուսիսկովկասյան մյուս ահաբեկիչները թուրքական MIT հատուկ ծառայության մարտական ջոկատն են։ Իսկ այդ ստահակներին ֆինանսավորել են ամեն տեսակի սաուդարաբիաներ, կատարներ, բահրեյններ... Ովքեր են անգամ Թուրքիայում ահաբեկիչներ ճանաչված և արգելված «Բոզ կուրդ» («Գորշ գայլեր») կազմակերպության գրոհայինները, որոնք վերջերս երկու ռուս սպանեցին... Սիրիայում։ Գործերի ընթացքը ցույց տվեց, որ... դարձյալ թուրքական MIT հատուկ ծառայության առանձնակի ջոկատ։ Բայց մի՞թե մենք մոռացել ենք, թե հենց «Բոզ կուրդի» անդամ որքան զինյալներ էին մեր դեմ կռվում Արցախում, և իբր «թուրքական կառավարությունը տեղյակ չէր այդ մասին»։ Հերիք ձևացնեն և Հայաստանի «հանդուրժող ժողովրդավարություն» խաղան։ Ժամանակն է իրերն իրենց անունով կոչելու։ Իսկ հետևությունը կասկած չի հարուցում. ԱՄՆ-ը, Թուրքիան, Պարսից ծոցի ամեն տեսակ արաբական միապետությունները, Պակիստանն ու էլի ուրիշներ ահաբեկիչների ձեռքով կռվում էին Հայաստանի, Արցախի ու ամբողջ հայ ազգի դեմ։ Չէ՞ որ 1991-94 թթ. պաշտպանական պատերազմը իրականում մեր համազգային գործն էր։ Բայց ովքե՞ր էին 90-ականներին և շարունակում են լինել հիմա Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարն ու մյուսները։ ԱՄՆ-ի դաշնակիցները, համենայն դեպս, Իրանը, Ռուսաստանը կամ Չինաստանը չէին։
Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում ամերիկյան փոքր դրամաշնորհների բաշխմանը մասնակցում է նաև ինչ-որ ամերիկամետ կազմակերպություն... ինչ-որ «Development Solutions» խորհրդատվական գործակալություն։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում, համացանցային հասցե ևս ունի... Այնտեղ շատերն են գործում, այդ թվում` մեր մոսկվաբնակ հայրենակցուհի Մարի Դավթյանը` «Մոսկովյան իրավաբանական կենտրոն» փաստաբանական կոլեգիայից։ Ինչո՞ւ եմ ես պնդում, որ այդ խորհրդատվական գործակալությունը հենց ամերիկամետ է։ Եկեք տրամաբանենք. ինչո՞ւ պիտի ոչ ամերիկամետ կազմակերպությունը ավելի լայնորեն տարածի Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության վերը հիշատակված հայտարարությունը։ Բացահայտորեն նկատի են առնված, այսպես կոչված, ռուսախոս հայերը, ընդ որում` Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի. ամերիկյան դեսպանությունն իր հայտարարության մեջ հստակորեն վերապահում է, որ փոքր դրամաշնորհները նախատեսվում են բացառապես Հայաստանի քաղաքացիների ու կազմակերպությունների համար, ոչ թե ԱՄՆ-ի կամ երրորդ երկրների։
ՈՒշադրությամբ նայենք, թե ԱՄՆ-ի մոսկովյան աջակիցները որտեղ են «բացել փակագծերը»։ Եվ այսպես, խորհրդատվական գործակալության վարկածի համաձայն, փոքր դրամաշնորհները կտրվեն հետևյալի համար. «Գերակա ուղղությունները.
. համագործակցության զարգացում լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու լայն հասարակության միջև` կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով,
. մարդու իրավունքների պաշտպանություն, հատկապես բնակչության սոցիալապես անպաշտպան խմբերի (այդ թվում` հաշմանդամների ու գենդերային խտրականության զոհերի),
. կանանց (հատկապես երիտասարդ) ներգրավում այնպիսի գործընթացների մեջ, որտեղ պահանջվում է որոշումների ընդունում,
. քաղաքացիական հասարակության զարգացում,
. Հայաստանում լրատվամիջոցների անկախության, բազմազանության և բազմակարծության պաշտպանություն,
. Հայաստանի և Ադրբեջանի և/կամ Թուրքիայի բնակիչների հաշտեցում և գործակցության զարգացում»։
Ահա և բացահայտվեց, թե Հայաստանում ինչ «հակամարտության կարգավորմամբ» են տոչորվում պետդեպարտամենտի և Երևանում ԱՄՆ-ի դեսպանության գործիչները։ ԱՄՆ-ի մոսկովյան աջակիցները կոշտ են. «Նախագիծը պետք է անմիջական առնչություն ունենա Հայաստանում ժողովրդավարական սահմանակարգերի զարգացմանը»։ «Թեմայի շարադրման» գործում մյուս բոլոր ազատությունները, ուրեմն, կխափանվեն։ Այ, այսպես։ Բայց այստեղ ի՞նչ կապ ունի մոսկովյան խորհրդատվական գործակալությունը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Տղերքը (այնտեղ հազիվ թե ռուսներ լինեն, ավելի շատ ուկրաինացիներ ու բելառուսներ են, Մարի Դավթյանն ու պակիստանցի Մասրուր Ահմեդը, որը նույնպես, ի դեպ, ներկայացնում է Հայաստանի և Արցախի նկատմամբ անբարյացակամորեն տրամադրված երկիր) «փող են աշխատում»` 40-50 հազար ռուբլով զբաղվում են հենց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պահանջներին համապատասխան «նոր նախագծի մշակմամբ» և «եղած նախագծի շտկմամբ»։ Մոսկվայի այդ ամերիկամետ պնակալեզներին նախագիծը պետք է պատվիրել և աշխատանքը սկսելու համար ելման տվյալները ներկայացնել մինչև 2015 թ. դեկտեմբերի 20-ը։
Է՞լ ինչի համար էր պետք «վերցնել» այդ կասկածելի գրասենյակը, եթե և՛ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կայքն է հասանելի, և՛ պետդեպարտամենտի կայքը, որոնցում պարզաբանումներ են տրվում դրամաշնորհների վերաբերմամբ։ Դա նախատեսված է միամիտների համար. իբր, եթե նույն բանն անում են «մոսկվացի տղաները», ապա փոքր դրամաշնորհ բաժանողները ոչ մի հակառուսական նպատակ չեն հետապնդում։ Ամեն ինչ պտտվում է բացարձակապես «Հայաստանի ժողովրդավարական զարգացման» շուրջ։ Հավանաբար, Թուրքիայի և Ադրբեջանի մեր ամերիկացի խնամակալները, այնուամենայնիվ, գոնե մի բան կսովորեն, ընդ որում` հենց «հընթացս», ծանոթ են, օրինակ, իրենց իսկ Գելապի ինստիտուտի 2012-13 թթ. Հայաստանի քաղաքացիների շրջանում անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին, երբ ի հայտ բերվեց, որ մեր բնակչության մինչև 80-85 %-ը առաջվա նման որպես բարեկամ և դաշնակից երկիր հակված է տեսնելու Ռուսաստանը։ Մենք էլ ենք սովորում, տիկնայք և պարոնայք ամերիկացիներ, մենք գիտենք, որ Հայաստանում դուք սկսել եք ամերիկամետ քարոզչություն իրականացնել ավելի հաճախ և հաճախ դա հանձնարարում եք ձեր ռուսական «կամակատարներին»։ «Արաբական գարուն» Հայաստանում չի ստացվի, ինչպես նաև մի ինչ-որ «գենդերային ազատագրական հեղափոխություն»։ Հայ ժողովուրդն իր քաղաքական և այլ աղտեղությունն ինքը կմաքրի, առանց ձեզ և առանց ձեր խամաճիկների։ Ավելի լավ է զբաղվեք դրանց էվակուացմամբ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ