ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Թուրքիայի նախագահը կրակի հետ է խաղում

Թուրքիայի նախագահը կրակի հետ է խաղում
31.07.2015 | 16:56

Թուրքիան հայտարարեց 2012-ին սկսված խաղաղ գործընթացի ավարտի մասին, որի նպատակը Քրդստանի աշխատավորական կուսակցության ապստամբների հետ կոնֆլիկտի խաղաղ լուծման որոնումն է: Երկրի քուրդ բնակչությունը ժամանակին հավատաց Էրդողանի խաղաղության խոստումներին և վճռական աջակցություն ցույց տվեց 2014-ի նախագահական ընտրություններում: Այնուամենայնիվ, բարենորոգումների փաթեթը դատարկ դուրս եկավ, իսկ թուրքական իշխանությունների աջակցությունը Իսլամական պետությանը քրդական Քոբանի քաղաքի պաշարման ժամանակ անցած տարվա աշնանը ցրեց վերջին պատրանքները Անկարայի իսկական մտադրությունների մասին: Զայրացած քրդերը հունիսին աջակցեցին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, որը առաջին անգամ երկրի պատմության մեջ կարողացավ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ստանալով 80 պատգամավորական մանդատ, ԺԴԿ-ն կործանեց Էրդողանի գերիշխանության երազը, նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրեց մեծամասնությունը խորհրդարանում: Այդ պայմաններում նախագահ Էրդողանը, ում վարչապետը հիմա կառավարող կոալիցիայի ձևավորմամբ է զբաղված, փորձեց խաղարկել հայրենիքին ահաբեկչական սպառնալիքի խաղաքարտը՝ հույս ունենալով բարձրացնել իր անձի շուրջ ազգային միասնականության ալիքը: Գլխավոր թշնամիները առաջվա նման մնում են քրդական «անջատողականությունը» (Սիրիայում ինքնիշխան տարածքի ձևավորման համապատկերին) և ՔԱԿ-ի «ահաբեկիչները», որ դեռ վերջերս «խաղաղ գործընթացի» պաշտոնական գործընկեր էին: Արևմտյան դաշնակիցներին դուր գալու համար թուրքական իշխանությունը խոսում է ԻՊ-ի դեմ պայքրաի մասին: Բայց դա միայն ծխածածկույթ է, որովհետև մի քանի օդային հարվածը և երկու հարյուր չափավոր սիրիացի ընդդիմադիրները ոչինչ չարժեն ԻՊ-ի համար, որին Թուրքիան մինչև հիմա պաշտպանում էր:

ԻՊ-ը պատասխանատվություն չվերցրեց
Հուլիսի 20-ի ահաբեկչության վերաբերյալ, որ Քոբանիի վերականգնմանը օգնել ցանկացող 32 քուրդ կամավորականի կյանք խլեց, լուրջ կասկածներ կան ոստիկանության առնչությամբ: Ահաբեկչի անձը (նրա մարմնից պայթյունից հետո հետք էլ չէր մնացել) հաջողվեց պարզել հրաշքով պահպանված անձը հաստատող փաստաթղթով: Նա կարողացել էր անցնել ոստիկանների կողքից, որ քրդերի հավաքի ժամանակ ստուգումներ էին անցկացնում: Հանգամանքների տարօրինակ դասավորությամբ դիտարկող տեսախցիկներից ոչ մեկը չէր աշխատում: Վերջապես, ավելորդ համեստության հակումներ չունեցող ԻՊ-ը չստանձնեց ահաբեկչության պատասխանատվությունը, որին, ինչպես և սպասվում էր, հաջորդեց քուրդ ակտիվիստների վրեժը, ինչն էլ Անկարային պատրվակ տվեց խաղաղ գործընթացը կասեցնել:
Թուրքիայի պատմությունը հարուստ է ոստիկանական դավադրություններով ու կոտորածներով՝ սկսած հայերի ցեղասպանությունիս մինչև 1950-1960-ական թթ. հունական ջարդեր: 2013-ի հունվարին երեք քուրդ ակտիվիստների սպանությունը Փարիզում վկայում է, որ թուրքական հատուկ ծառայությունները չեն խորշում և Եվրոպայի կենտրոնում օպերացիաներից: Պետական ահաբեկչությունը դատապարտելու փոխարեն՝ Արևմուտքը շտապեց աջակցել Անկարային ՔԱԿ-ի դեմ պայքարում: Զանգվածային ձերբակալությունները, Իրաքի Քրդստանում ՔԱԿ-ի ռազմաբազաների ակտիվ ռմբահարումները, «ահաբեկչության աջակցության» համար քուրդ պատգամավորներին հալածանքները՝ տագնապ են հարուցում, որ վերադառնում են մութ 1990-ականները: Քրդական հարցը ռազմական լուծում չունի: Անկարան պետք է վերսկսի երկխոսությունը և ընդունի քուրդ քաղաքացիների իրավունքները, ինչպես նույնը պահանջում է 200 000 թուրքերի համար Կիպրոսում:
Քենդալ Նեզան, "Le Monde", Ֆրանսիա


Հ.Գ.
Օրեցօր ակնհայտ է դառնում, որ Անկարան ԻՊ-ի դեմ չի պայքարում, ինչպես հայտարարել է, այլ՝ քրդերի՝ Թուրքիայում ու հարևան երկրներում: Քրդերի դեմ պայքարը Թուրքիայի նախագահին պետք է խորհրդարանական նոր ընտրություններից առաջ՝ իր անձի, ուրեմն և ՛՛Արդարություն և զարգացում՛՛ կուսակցության շուրջ ներքին ու արտաքին «թշնամու»՝ քրդերի դեմ համաթուրքական կոնսոլիդացիայով նոր խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ստանալու համար: Սա տեսնում է ամբողջ աշխարհը, բայց առայժմ եզակի լրագրողներ ու քաղաքական գործիչներ են ընդունում, Քենդալ Նեզան մեկն է այդ լրագրողներից: Կհաջողվի Էրդողանին մոլորեցնել թուրքերին: Ոչ, եթե նրանք չեն ուզում մոլորվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ