«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիան ու իր շրջապատը

Թուրքիան ու իր շրջապատը
31.07.2015 | 01:14

Երբ Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց ԻՊ-ի և Քրդստանի աշխատավորական կոսակցության դեմ, շատ երկրներ այլևս չզսպեցին իրենց վերաբերմունքը: Արտահայտելով իրենց կարծիքը՝ նրանք ոչ միայն երևան բերեցին իրենց տարակարծությունները, այլև բանալի տվեցին հասկանալու իրենց իրական քաղաքականությունը: ԻՊ-ի հետ պայքարում Թուրքիայի մերձավոր գործընկեր ԱՄՆ-ը, ինչպես պահանջում է այս հարցում նրանց դիրքորոշումը, հայտարարեց, որ այդ գործողություններն անհրաժեշտ են, օրինական և չեն հակասում միջազգային իրավունքի նորմերին: Անսովոր էր, որ ԱՄՆ-ը միաժամանակ կտրուկ դատապարտեց ՔԱԿ-ի ահաբեկչական գործողությունները: Եվ ՔԱԿ-ի, և ԻՊ-ի հետ Թուրքիայի պայքարին աջակցելը հրապարակավ հաստատում է, որ ԱՄՆ-ը չի աջակցում այն ,շրջանակներինե, որ ՔԱԿ-ին ահաբեկչական ակտեր սկսելու հրաման են տվել: ԱՄՆ-ը ակնարկեց, որ հասկանում է՝ ՔԱԿ-ի ակաբեկչական գործողությունները պետք են, որ ԱՄՆ-Թուրքիա զույգը Սիրիայում էֆեկտ չունենա: Այլ խոսքով՝ Օբաման ասաց, որ աջակցում է քրդական շարժմանը, որ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունի: Եթե մի կողմից դա վերաբերում է ՔԱԿ-ին, մյուս կողմից՝ վերաբերում է մյուս կազմակերպություններին՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը և ,Ժողովրդավարական միությունե կուսակցությանը:

Արևմտյան երկրները
Գերմանիայից հնչած հայտարարությունները քննադատում էին Թուրքիայի պայքարը ՔԱԿ-ի դեմ: Դա երևակեց ցանկությունը, որ Թուրքիան պայքարի միայն ԻՊ-ի դեմ: Բայց եղան և այլ հայտարարություններ, որ ենթադրում էին՝ Թուրքիայի պայքարը ԻՊ-ի դեմ միայնակ կամ ԱՄՆ-ի հետ համատեղ ,օգտակարե չէ: Հենց Գերմանիան պահանջեց ռազմաբազաները բացել (մասնավորապես՝ Ինջիրլիկի) կոալիցիայի բոլոր ուժերի համար: Այս պահանջը վկայում է,որ Գերմանիան այս կամ այն չափով ուզում է ներգրավվել սիրիական կոնֆլիկտում: Գերմանիան դա չի կարող անել Թուրքիայի հետ դաշինք կնքելով (ՔԱԿ-ի հարցում Գերմանիայի դիրքորոշումը հայտնի է), մնում է միայն կոալիցիան կամ ՆԱՏՕ-ն: Միևնույն ժամանակ՝ Գերմանիան, որ առանց այդ էլ միահյուսված է սիրիական խնդրին, կարող է որոշ իմաստով «էքսպանսիա» անել ԱՄՆ-ի ու Գերմանիայի վերահսկողությամբ: Գուցե Օբաման այդպիսով ուզում է իր թևի տակ առնել Գերմանիային: Ֆրանսիան, ինչպես Գերմանիան ու ԵՄ-ն նրանց կողմում են, ովքեր Թուրքիային ասում են. «Հանգիստ թող Քրդական աշխատավորական կուսակցությունը, զբաղվիր «Իսլամական պետությամբ»: Քանի որ ֆրանսիացիները խորապես զբաղված են հասարակական կարծիքով երկրի ներսում ու «Համարու՞մ եք դուք Թուրքիայի պայքարը ԻՊ-ի հետ համոզիչ» տիպի հարցումներ են անցկացնում, մենք չենք կարող այդ հարցում նրանց քաղաքականության մասին պատկերացում կազմել: Մեծ Բրիտանիան քննադատում է ԱՄՆ-ին Թուրքիայի, այլ ոչ թե քրդերի հետ համագործակցության համար, քանի որ ենթադրվում է, որ այդ դրությունը սահմանափակում է Մեծ Բրիտանիայի մանևրների հնարավորությունը:


Արևելյան երկրները
Իրանը, որ ԻՊ-ի հետ պայքարի հաշվին էականորեն իր համար տարածք է բացել Իրաքում ու Սիրիայում, Թուրքիային խորհուրդ է տվել շատ չխորանալ ԻՊ-ի դեմ գործողություններում: Նշանակում է՝ Իրանը բավականաչափ տագնապած է Թուրքիայի գործողություններով, որովհետև Թուրքիայի խառնվելով իր ազդեցության ոլորտը նեղանում է: Արտահայտելով իր զայրույթը, այլ ոչ թե ուրախությունը, որ Թուրքիան պայքարում է իր գլխավոր թշնամու՝ ԻՊ-ի դեմ, Իրանը փաստորեն ընդունում է, որ միայն ինքն է Ասադի կողմում, և չի խրախուսում, որ իր դերը ստանան Թուրքիան կամ այլ խաղացողներ: Սիրիայի նախագահը, կարծես, հաշտվել է, և Իրանին չնայելով՝ հայտարարում է, որ բաց է ցանկացած բանակցության համար՝ ուղղված քաղաքացիական պատերազմի ու ահաբեկչության դադարեցմանը Սիրիայում: Նա համաձայն է կոալիցիայի ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի հետ, մերձեցմանը: Իսկ Ռուսաստանը, ցավակցություն հայտնելով Թուրքիային, փաստացի ասում է. ,Ես ՔԱԿ-ի ահաբեկչությունների հետ կապ չունեմե: Ռուսաստանը հերթական անգամ հասկանալ է տալիս, որ Կովկասն իր համար կարևոր է, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական լարման ժամանակ, և առանձնապես չի առարկի, եթե Իրանն ու Սիրիան իրարից հեռանան:


Բերիլ Դեդեօղլու "Star gazete", Թուրքիա
Հ.Գ.
Տարօրինակ է, չէ՞, որ Թուրքիայում համարյա քաղաքացիական պատերազմ է, իսկ Թուրքիան մտածում Իրանի մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ