«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հովիկ Աբրահամյանի նոր «բեմադրությունը»

Հովիկ Աբրահամյանի  նոր «բեմադրությունը»
12.12.2014 | 01:08

Մարդու իրավունքների օրը` դեկտեմբերի 10-ը, մեզանում ոչ միայն մարդու իրավունքների օր ստացվեց, այլև շատ լուրջ բացահայտումների:
Այսպիսով.
Հովիկ Աբրահամյանի ջերմուկյան հրովարտակումը, թե կառավարության վերաձևավորման արդյունքում առաջիկայում կստեղծվի նաև ՆԳ նախարարություն, որում կներառվեն ԱԻ և ՏԿ նախարարությունները, ինչպես նաև ԱԱԾ-ը, փաստորեն, բանալի դարձավ հասկանալու, որ համաժողովրդական շարժման «փարդի քամակում» ոչ այնքան Քոչարյանը, որքան Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան «ծպտյալ» զույգն է: Անչափ պարզ պատճառով. ՆԳ նախարարության մասին ավետիսը Աբրահամյանը հնչեցնում էր վասն ԲՀԿ:
Երկրի տնտեսական կուրսն արդեն իսկ տապալած, տված խոստումները` կուտակայինի ու մնացյալի մասով, չիրականացրած, ցայտնոտի մեջ հայտնված կառավարությունն ու յուր նորօրյա ղեկավարը, փոխանակ մտածելու օրհասական պահին երկիրը տնտեսական փլուզումից փրկելու մասին, քաղաքական նոր բեմադրություն են սկսում` Տիգրան Սարգսյանին խաղից հանելու առաջին արարից հետո:
Փաստացի արձանագրելով` համաժողովրդական «շարժը» եռյակի միջոցով (չնայած Րաֆֆուն կարծես այլ «շարժողներ» էլ կան. ըստ ամենայնի` ռուսամետ Գագոյի ու Տեր-Պետրոսյանի կողքին Րաֆֆին «ներդրված» է հարկավոր պահին հետ քաշելու, եռյակը բանկրոտի ենթարկելու համար. այս քաղտեխնոլոգիան միշտ է կիրառվել մեզանում. հիշենք, ինչպես Գեղամյանը ժամանակին հետ քաշվեց, և Ստեփան Դեմիրճյանի պայքարը փուչիկի նման պայթեց), հետապնդում է նաև Աբրահամյանի ուղենշած` ՆԳ նախարարության ստեղծման նպատակը ևս:
Որպես առաջին քայլ: Մնացածն արդեն տեխնիկայի խնդիր կլինի, քանզի ուժային նման սուպերկառույցի «տիրապետումից» հետո խաղը կփոխվի ինքնին: Իհարկե, Հովիկ Աբրահամյանն ունի մաքսիմում-մինիմում ծրագրեր:
Մաքսիմումով` ՆԳ-ն ԲՀԿ-ի առաջնորդի ոտների տակ հանց մատաղացու գառ փռելը, վերջինիս կոալիցիա տանելն է` հաճելին օգտակարի համակցմամբ: Նպատակը` «բոլորի կողմից ընդունված» վարչապետի տիտղոսը վերականգնելը, բայց դրանից առավել` Սերժ Սարգսյանի զգոնությունը թուլացնելը, ուժային այդ դաշտը վերցնելուց հետո նոր զիջումներ պարտադրելը:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին ցանկանում է առանց ավելորդ «շարժումների», էլ չենք ասում՝ համաժողովրդական միասնականությամբ գնալ սահմանադրական բարեփոխումների, այդ թվում՝ խորհրդարանական կառավարման: Վարչապետը փորձում է օգտվել առիթից. նա և ԲՀԿ-ի «ուղեղային կենտրոնները» կարծում են, որ ինչ-որ պահի նախագահը նման լուծման կգնա` ԲՀԿ-եռյակին «տուն» ուղարկելու ճանապարհին:
Ընդ որում, այդ «ուղեղները» նաև կարծում են, որ նախագահականից խորհրդարանական կառավարման անցման տարբերակի (որին, իբր, Ծառուկյանը շատ դեմ է) դեպքում իրենք նույնպես շահում են: Ըստ նրանց հաշվարկի, դա նույնիսկ ավելի լավ է, քան նախագահական կառավարումը, քանզի այս դեպքում Քոչարյանն ընդհանրապես դուրս է գալիս խաղից (նա նախագահից պակաս բան չի ուզի. «անգլիական թագուհին» իր համար չէ), նման ՆԳ ունենալու դեպքում իրենք երկուսով` Ծառուկյան-Հովիկ տանդեմով, իշխանությունը կկիսեն հավասարապես, քանզի… Սերժ Սարգսյանը «գնացող» է:
Եթե չհաջողվի մաքսիմում ծրագիրը. ՆԳ-ն ստեղծելու մինիմում ծրագրով հնարավոր կլինի Վլադիմիր Գասպարյանին խաղից հանել, ինչն այս դեպքում Հովիկ Աբրահամյանի համար նույնպես քիչ չէ, քանզի, բացի քաղաքական, «իրավական» անհարմարություններից, կան նաև տեսակային «անհարմարություններ»:
Որոնք խանգարել, խանգարում և մշտապես խանգարելու են Աբրահամյան-տեսակին:
Այս կյանքում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ