«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հեֆեռնը թքած ունի, որ շատ բաներ, որ հիմա նա և Եվրամիության երկրների նրա գործակիցները ջանում են պատվաստել Հայաստանին, լիովին հակասում են Աստվածաշնչին

Հեֆեռնը թքած ունի, որ շատ բաներ, որ հիմա նա և Եվրամիության երկրների նրա գործակիցները ջանում են պատվաստել Հայաստանին, լիովին հակասում են Աստվածաշնչին
12.12.2014 | 00:45

Եվ այսպես, դեկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը, նրա գործակիցներ, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը «ուրախացրին» հայ ազգին. այսուհետ մեզ «հանձնարարված է» ապրել հույժ արևմտյան տխրահռչակ «Անչափահասական իրավունքի» (Յուվենալ իրավունք) համաձայն։ Հասկանալի չէ՞, թե ինչի մասին է խոսքը։
Հիմա բացատրեմ։ Խոսքը, առաջին հերթին, այն մասին է, որ, լսելով Արևմուտքի ցանկացած ներկայացուցչի և նրանց երևանյան ձայնակիցների ելույթներն ու հայտարարությունները, երբեք չկորցնեք զգոնությունը։ Եվ թույլ մի տվեք, որ ձեզ հետ շփվելիս այդ «զրուցակիցներն» իրենց «ռետինե» ժպիտներով նենգափոխեն բազային հասկացությունները։ Օրինակ, ընտանիքի մասին։ «Հայր» և «Մայր» պատվավոր կոչումների իրավունքի մասին։ Իրենց զավակներին դաստիարակելու հոր և մոր իրավունքի մասին։ Ո՞վ չգիտե, որ երեխա մեծացնելն ու դաստիարակելը երկարատև, դժվարին և տքնաջան աշխատանք է։ Եվ ամենևին էլ ոչ «ժողովրդավարախաղ». ընտանիքը սրբություն է՝ բոլոր «թեր» և «դեմերի» պարագայում, և ավելորդորեն ազատ «ըմբռնվող», առավել ևս մեկնաբանվող հասկացություններն ու արժեքները միշտ չէ, որ օգտակար են ընտանիքի համար։
Խոսքը նաև այն մասին է, թե ինչի են հանգեցնում Եվրոպայում «անչափահասական իրավաբանության» կիրառման «փորձն ու պրակտիկան»։ Ասենք, նույն Ֆինլանդիայում և Նորվեգիայում՝ օրինական ծնողներից երեխաներին խլելու գծով «աշխարհի չեմպիոն» երկրներում։ Այնտեղ դա բիզնես է. խլված և օտար ընտանիքի հանձնված (լավ, եվրոպական վերադաստիարակման համար) յուրաքանչյուր երեխայի դիմաց հսկայական գումարներ են գալիս (Ֆինլանդիայի և Նորվեգիայի չափանիշներով)։
Հիմա մեր «անչափահասական իրավագետների»՝ Հեֆեռնի, Արենսի և Կաժոյանի մասին։ ԱՄՆ-ի դեսպանը նախընթաց 16 օրվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մի շարք համապատասխան միջոցառումների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ընդգծում էր «ընտանեկան բռնությունը քրեական իրավունքի օբյեկտ դարձնելու» նպատակով օրենսդրությունը փոփոխելու կարևորությունը։ Եվ «ընտանեկան բռնության զոհերին» կոչ էր անում ակտիվորեն օգտվելու «ոչկառավարական կազմակերպությունների» օգնությունից։ Արենսը նկատեց, որ Հայաստանի կառավարությունն այդ ասպարեզում դրական քայլեր է ձեռնարկում, և նրան կոչ արեց շարունակել «գենդերային» հավասարության ապահովման քայլերը։ Կաժոյանն էլ նկատեց, որ այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը հրաժարվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը քննարկման ընդունել, իրենք վերամշակել են փաստաթուղթը և մտադիր են այն նորից ուղարկել խորհրդարան։ «Կարծում եմ, որ օրինագծի շարժին խանգարում է քաղաքական գործիչների կամքի պակասը։ Ենթադրում եմ, որ պատգամավորները բավարար լրջությամբ չեն վերաբերվում այդ խնդրին»,- նշեց Կաժոյանը, հաղորդելով, որ միայն այս տարի ոստիկանությունն ունի ընտանեկան բռնության 1500 դեպքերի մասին տվյալներ։
Կաժոյանը, միգուցե, իրոք հոգ է տանում բռնության իրական զոհերի մասին։ Բայց ինչո՞վ է ընտանիքում թույլ տրվող բռնությունը տարբերվում, ասենք, փողոցում կատարվող բռնությունից։ Ընտանիքի ներսում ստացած ծեծը այնքան էլ չի տարբերվում ցանկացած այլ վայրում ստացածից։ Եվ քրեական օրենսգիրքը ծեծի երկու դեպքերն էլ միատեսակ է որակում։ Այսինքն, համապատասխան հոդված հայկական օրենքում կա վաղուց, դեռ խորհրդային ժամանակներից։ Ինձ համար դժվար է հնարավոր համարել, որ, օրինակ, տան մեջ կատարվող բռնություններից ընտանիքավոր կանանց պաշտպանելու իր ամբողջ շահագրգռությամբ հանդերձ, տիկին Կաժոյանը չի հասկանում, թե ԱՄՆ-ի ու Եվրամիության ինչին է պետք Հայաստանին պարտադրել «արժեքների» ու գնահատականների իր համակարգը, այդ թվում՝ ընտանեկան իրավունքի և ընտանեկան հարաբերությունների ոլորտում։ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծն ակտիվորեն շրջանառվում է Հայաստանում՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ։ Անգամ մի տեղեկություն է սպրդել, որ այս տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումների ընթացքում Հայաստան-Եվրամիություն առևտրատնտեսական հարաբերությունների խորացման պայմաններից մեկը եղել է այդ օրինագծի ընդունումը։ Բայց դրան... հետևում է երկրներում հենց այսպես կոչված «անչափահասական իրավաբանության» արմատավորման պարտադրումը։ Ֆիննական և նորվեգական «նախադեպերի» կրկնության հեռանկարով։ Որ հեֆեռներն ու արենսներն են դա «լռության մատնում», միանգամայն հասկանալի է, սակայն հասկանալի չէ, թե ինչու են կաժոյանները ձևացնում, թե ոչինչ չեն իմանում, ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում։
Իսկ ԱՄՆ-ի դեսպանը, իմ կարծիքով, սոսկ հերթական անգամ կոպտորեն ու տգեղ միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Դե՜, ամերիկացիներին ամեն ինչ կարելի է. նրանք առանձնահատուկ են, «աստծո ընտրյալներ»։ Եվ Հեֆեռնը թքած ունի այն բանի վրա, որ շատ բաներ, որ հիմա նա և Եվրամիության երկրների նրա գործակիցները ջանում են պատվաստել Հայաստանին, լիովին հակասում են Աստվածաշնչին։ Հեֆեռները չգիտեն էլ, որ Հայաստանը քրիստոնեությունը պետական մակարդակով ընդունած առաջին երկիրն է, և նրանց խնդիրն է հայերին խորթացնել քրիստոնեությունից։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ