ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Խաղադրույքն արված է

Խաղադրույքն  արված է
17.02.2014 | 23:20

Շաբաթ օրը համաժամանակյա սեանսով մեկնարկած ԵԿՄ ու ԲՀԿ համագումարները ներքաղաքական առումով նոր իրողություններ ամրագրեցին:
ՀՀԿ վերջին ԳՄ-ներից հետո, ուր խոսվել էր իրենց ընդդիմախոսներին ի տեղի, ի ժամի, բայց «խոր և համապարփակ» ռեժիմով արձագանքելու մասին, Սերժ Սարգսյանը, երկարատև լռությունից հետո և այն էլ՝ ԵԿՄ համագումարում, առաջ եկավ և կետ առ կետ` անձամբ պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին: Պատասխանեց շատ ուղիղ, նույնիսկ տողատակային, ենթատեքստային մասնակի գնահատումներով. «Այդ ճանապարհը ոչ մի տեղ տանող ճանապարհ է... ու թե որոշ սադրիչներ չսադրեն, «Նաիրիտը» կաշխատի… Փողը ու խարդավանքը երբեք ոչինչ չեն արել»:
Բայց նախ` ինչո՞ւ երկու համագումար մեկ օրում: Չմոռանանք, որ ԲՀԿ-ն շաբաթ օրն անցկացրեց իր բոլոր համագումարներից ամենախղճուկը ոչ միայն գաղափարա-կազմակերպչա-քաղաքական տեսանկյուններից, այլև բուն արդյունքի. համագումարն անգամ խոստացած գործադիր մարմնի, ԲՀԿ «ուղեղային կենտրոնի» մասին չհայտարարեց: Չնայած կարելի էր կարծել, թե Քոչարյանի թիմը, ի դեմս ամբիոնում Նիկոլայիչի կողքին նստած Էլինար Վարդանյանի ու Տիգրան ՈՒրիխանյանի, հաղթանակել էր ԲՀԿ-ում, սակայն Ծառուկյանի ելույթը, Օսկանյանի` ասուլիսում դրած «զադնին»` Մաքսային միության առնչությամբ, եկան ասելու, որ ԲՀԿ համագումարն ուղիղ գծով «նվիրված» էր Սերժ Ազատի Սարգսյանին պնդացնելու հույժ կարևոր գործին, ինչպես եղել են մինչ այս ԲՀԿ բոլոր «գործերը»` «խոսքից» հետո:
Ինչո՞ւ: Շատ պարզ: Նույն Ծառուկյանի անասելիք ելույթի կողքին ՀՀԿ առաջնորդը մաստեր-կլաս ցույց տվեց ոչ քաղաքական կազմակերպությունում: Մեզ թույլ ենք տալիս պնդել, որ այս ամենը մանրամասնորեն պայմանավորված էր Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև, ինչպես պայմանավորված և պլանավորված են եղել նրանց բոլոր «համատեղ» քայլերը` նախագահական ընտրություններից սկսած, «մնացյալով» ավարտած:
Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանը «два в одном» ձևաչափով վատ հասկացողների, իմա` «վատ պարողների» համար արձանագրեց.
ա) Երկու կառույցն էլ իմ «ներքո» են` կարիք չկա ավելորդ ջանք թափելու այդ կառույցներից այլ բան «կերտելու»: Պետք չէ նաև «այլընտրանքային» «Երկրապահ» ստեղծել, որպեսզի այն հարկ եղած դեպքում արմատական քայլերի գնա (եթե Հայաստանում Մայդան լինի): Այն ունենալու է նույն ճակատագիրը, ինչ այլընտրանք ԲՀԿ-ն. համոզվելու համար տեսեք ԵԿՄ-ի այս համագումարը, տեսեք երկրորդ քաղաքական ուժ համարվող ԲՀԿ համագումարը, ուր «քաղաքականը» միայն «համագումար» բառն էր, զի առ ոչինչ հնչեց Մաքսայինի, գազայինի, ասոցացման մասին կուսլիդերի խոսքում: Ավելին, կուսլիդերը չմասնակցեց անգամ ասուլիսին, և ընդհանրապես, լրագրողները նրան չտեսան, ու տպավորությունն այնպիսին էր, թե նա չի էլ եկել համագումարին, ի տարբերություն գեներալ Մանվելի, որը եկավ, «սրտին ուզածը» խոսեց ասուլիսում ու գնաց: Բայց հո՞ եկավ:
ՀՀԿ լիդերն էլ իր հերթին կետ առ կետ, ընդ որում՝ բավականին կոշտ, իր թիմում ամենագրագետ (չնայած նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ դա ընդամենը մակերևույթում էր այդպես, և այնուհանդերձ, նախկին «աս», այսօր ընդդիմադիր վարչապետի անգամ այդ գնահատականը նույնքան խոսուն է) պատասխանով անդրադարձավ և՛ Մաքսայինին, և՛ գազայինին, և՛ արտագաղթին ու կուտակայինին, և՛ այդպես էլ չապահովված յոթ տոկոս տնտեսական աճին։ Իսկ որ «ամենակարևորն» էր` ենթատեքստում արձանագրեց. վարչապետի փոփոխություն, գոնե այս փուլում, չի լինելու:
Փորձելով ցույց տալ, որ իրենց պինդ են զգում:
Մնաց` ժողովուրդը հավատա:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել