ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հայաստանինը «Մայդան» չէ, «մեյդան» է

Հայաստանինը «Մայդան»  չէ, «մեյդան» է
03.12.2013 | 11:25

Վիլնյուսից հետո, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, կյանքը շարունակվում է: Երկու զուգահեռ իրադարձություններ արձանագրեցին, թե ինչ ուղղություններով է շարունակվելու այդ «կյանքը»: Մեկն անմիջականորեն կապ ունի մեզ հետ: Այո, խոսքը պուտինյան այցի մասին է: Մյուս զարգացումն ավելի հետաքրքիր է. այն ընթանում էր Եվրամայդանում:
Սկսենք մեզնից: Որո՞նք էին ռուս ղեկավարի այցի նորօրյա «հմայքները»:
ա) Այցը ոչ միայն խորհրդանշում էր հայաստանյան երբեմնի պատմական անցքը` հայոց խորհրդայնացումը, այլև, ըստ քաղաքական հաշվարկի, Պուտինը ցանկանում էր Վիլնյուսից հետո աշխարհին ցույց տալ ռուսական քայլերթն ու «լոկացիան» Հարավային Կովկասով` դեպ Մերձավոր Արևելք` եվրոպական մասում Վիլնյուսում տարած հաղթանակից հետո:
բ) Պուտինն անչափ հագեցած օրից հետո չցանկացավ գիշերել Երևանում և ուշ գիշերով գնաց Հայաստանից: Չգիշերեց Ադրբեջանի պատճառով: Կարելի է այսքանով ավարտված համարել ասելիքը` հավասարակշռության առումով, սակայն մեկ հիշեցմամբ` Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, գնում է Մաքսային միություն, Հայաստանում է ռուսական 102-րդ ռազմաբազան` 49 տարով, և այնուհանդերձ, Պուտինն իր գիշերը` հանուն ադրբեջանցիների, «չնվիրեց» Հայաստանին:
գ) Ռուսաստանի ղեկավարի այցը Հայաստան այս անգամ հատկանշվեց նրանով, որ, ի տարբերություն նախորդ անգամների, նրան ոչ միայն իշխանություններն ու Գյումրու ռազմաբազան «դիմավորեցին», այլև ընդդեմ Պուտինի բողոքավորները: Ինչը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության օբյեկտիվ վիճակի արձանագրումն է նաև: Հայաստանում հակառուսական տրամադրությունները, ճիշտ է, այնպիսին չեն, ինչպիսին ՈՒկրաինայում, և հայաստանյան հիմնական քաղաքական ուժերը, գործիչները` ընդհուպ մինչև ամենաընդդիմադիր ու «ամենաայլընտրանքային», ռուսական կողմնորոշման են, սակայն Հայաստանի համար պետք է արձանագրել նաև, որ այն այլևս «այն» չէ, և շատ դեպքերում ոչ այն պատճառով, որ ԵՄ-ից սնուցվող, ԵՄ արժեքների «արևով» երդվողներն են լոկ այս օրերին Հայաստանի համար տագնապ ապրում, այլև ԵՄ ինտեգրումն անչափ հարմար հարթակ էր Հայաստանի համար` պահելու բալանսը` Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, որպես «փոքրիկ ածու», որը գրեթե ռեսուրսներ չունի, եղածն էլ տվել է Ռուսաստանին, որպեսզի վերջնականապես Ռուսաստանի համար Կալինինգրադի չվերածվի, ինչպես վերջերս սիրում են նշել ռուս հայտնի քաղաքական գործիչները:
դ) Եվ վերջապես, Պուտինի այցն անցավ Վիլնյուսից հետո, բայց Եվրամայդանի ֆոնին: Էներգետիկ ու քաղաքական այն «բումը», որն սպասվում էր Արևելյան ասոցացումից հրաժարված երկրների համար` պուտինյան այս այցից, փսորվեց: Մանավանդ որ «նարինջների» հեղափոխության երկրում դեռ անհայտ է, թե սկսված հեղափոխությունը ¥այո, այն միտինգ անվանելը այլևս անհնար է¤ ինչով կավարտվի: Եվրասկեպտիկները կարծում են, որ Յանուկովիչին կհաջողվի ճնշել սկսված «շարժումը», նախ որ` «շարժումը» ընդհանուր լիդեր չունի. դժվար թե Վ. Կլիչկոն լինի այդ լիդերը, և ապա` արձանագրում են, որ Եվրոպային դժվար թե պետք գա ուկրաինական նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ իշխանափոխության գնալը: Սակայն հակառակը պնդողներն ավելի հաստատակամ են, քանի որ այս պահին ԵՄ-ի և ՈՒկրաինայի միջև «թայմ-աուտ» է վերցված, և 2014-ի սկզբից պետք է կրկին վերադառնան ասոցացման համաձայնագրին, վերջիններս պնդում են, որ ԵՄ-ն ոտքը պինդ կդնի «գազին» ու կգնա մինչև վերջ: Գիտենք` օրերս Յանուկովիչի նկատմամբ պատժամիջոցների հարցը կլսվի ԱՄՆ-ի սենատում (հարյուր քսան հազարից ավելի ստորագրություն է հավաքվել), ապա` պնդում կա, որ ինչպես եղավ 2004-ին, երբ Յուշչենկոն նույն Մայդանում իշխանությունը վերցրեց նույն Յանուկովիչից, այնպես էլ կլինի հիմա. ասել է` Յանուկովիչը իշխանություն տալու խասիաթ ունի:
Երեկվա դրությամբ իրավիճակը հեշտերից չէր. ՈՒկրաինան կամ կվերածվի Եգիպտոսի. Յանուկովիչը արտակարգ իրավիճակ կհայտարարի` իր հետևանքներով հանդերձ: Կամ էլ…


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ