Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ջորջ Բուշ ավագը վերակենդանացման բաժանմունքում է

Ջորջ Բուշ ավագը վերակենդանացման բաժանմունքում է
27.12.2012 | 11:25

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը, որ բուժման կուրս է անցնում Հյուսթոնի հիվանդանոցում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նախկին նախագահը բարձր ջերմություն ունի։ Այդ մասին հայտնել է Բուշի ընտանիքի մամուլի քարտուղար Ջիմ Մակգրեկը։ Նրա խոսքով՝ Բուշի գիտակցությունը տեղն է։ Նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունել էին դեռևս կիրակի օրը։ Բուշի ընտանիքը գտնվում է նրա կողքին։

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ