Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Դատեք ինձ, եթե ես մեղավոր եմ, բայց նախագահ եմ

Դատեք ինձ, եթե ես մեղավոր եմ, բայց նախագահ եմ
12.11.2012 | 11:16

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական կյանքի բարեփոխման հանձնաժողովը, որ ստեղծել է նախագահ Ֆրանսուա Օլանդը, առաջարկում է երկրի նախագահին դատել նաև պաշտոնավարման ընթացքում, բացի այդ` արտոնում է պատգամավորներին ու նախարարներին պաշտոններ զբաղեցնել տեղական ինքնակառավարման մարմիններում: Ֆրանսուա Օլանդը առաջարկությունները կքննարկի Ազգային ժողովի և Սենատի խոսնակների և խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ: Նախատեսվում է, որ առաջարկները կներառվեն քաղաքական կյանքի բարեփոխումների նախագծում, որը խորհրդարանը կքննարկի 2013-ի սկզբից:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ