Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Սիրիայի գրոհայինները զինված են Սաուդյան Արաբիայի համար նախատեսված ուկրաինական զենքով

Սիրիայի գրոհայինները զինված են Սաուդյան Արաբիայի համար նախատեսված ուկրաինական զենքով
09.10.2012 | 13:35

BBC-ն հայտնաբերել է ապացույց, որ Սաուդյան Արաբիայի համար նախատեսված ուկրաինական արտադրության զենքը հայտնվել է Սիրայի ապստամբների մոտ։ BBC-ի թղթակիցը տեսել է ռազմական բեռով երեք արկղեր, որոնք ուղարկվել էին Ուկրաինայից Սաուդյան Արաբիա, սակայն հայտնվել են Հալեպում գտնվող ապստամբների ձեռքում։ Թե ինչպես են այդ արկղերը հայտնվել Հալեպում, անհայտ է։ Թղթակցին չեն թույլատրել լուսանկարել արկղերի պարունակությունը։ Սաուդյան Արաբիան հրաժարվում է այս հարցի շուրջ մեկնաբանություններ տալ։

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ