Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ձեր կամքը բարձր է ամեն ինչից, դուք եք իշխանության և օրինականության աղբյուրը»

«Ձեր կամքը բարձր է ամեն ինչից, դուք եք իշխանության և օրինականության աղբյուրը»
01.07.2012 | 12:27

Եգիպտոսի առաջին քաղաքացիական նախագահ Մուհամեդ Մուրսին հունիսի 30-ին Կահիրեում` երկրի բարձրագույն սահմանադրական դատարանի առաջ Բարձրյալի անունով երդվեց պաշտպանել հանրապետական կարգը, հայրենիքի օրենքն ու սահմանադրությունը, միասնությունն ու անկախությունը, տարածքային ամբողջականությունը: Մինչ այդ Թահրիր հրապարակում խոհրդանշանական երդվելով իր կողմնակիցների առաջ` Մուրսին ասել էր. «Ձեր կամքը բարձր է ամեն ինչից, դուք եք իշխանության և օրինականության աղբյուրը: Ոչ ոք ձեր կամքից բարձր չէ, ես դա ասում եմ զինվորականներին, ոստիկաններին և պետական մյուս ինստիտուտներին»: «Ուզում եմ, որ Եգիպտոսը շարժվի դեպի լավագույն ապագա, որպեսզի Երկրորդ Հանրապետության նոր օրը բացվի: Մեր երկիրն արդեն այսօր քաղաքացիական, հայրենասիրական, սահմանադրական պետություն է, որ հարգում ու պաշտպանում է իր քաղաքացիների իրավունքները»` երդմնակալությունից հետո ասել է Եգիպտոսի նախագահը:

«Մուսուլման եղբայրների» թեկնածու Մուհամեդ Մուրսին հունիսի 16-17-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացավ 51,73 տոկոս ձայներ, իսկ նրա մրցակից, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը` 48,27:
Մուհամեդ Մուրսին 60 տարեկան է, մասնագիտությամբ` ինժեներ, «Մուսուլման եղբայրներին» անդամակցել է 70-ական թթ.: 2000-2005 թ. եղել է Եգիպտոսի խորհրդարանի անկախ պատգամավոր, որոշ ժամանակ անցկացրել է բանտում, ղեկավարել է եղբայրության քաղաքական թևը` Ազատության և արդարության կուսակցությունը: Մուհամեդ Մուրսին արդեն հայտարարել է, որ իր խորհրդականներից մեկը, առաջին անգամ Եգիպտոսի պատմության մեջ, կլինի կին, իսկ մյուսը` քրիստոնյա ղպտի: Նա ցանկանում է Եգիպտոսը տեսնել ծաղկուն, զարգացած և աշխարհիկ պետություն:
Նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը մտադիր է քաղաքական կուսակցություն ստեղծել` իր օգտին ձայները տված քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով: Կուսակցության հայեցակարգն ու անունը դեռ որոշված չեն, ակնկալվում է, որ Շաֆիկի կուսակցությունը կպաշտպանի ազատականության և աշխարհիկ պետության գաղափարները:
Եգիպտոսի նախագահի գրասենյակը հերքել է, որ նախագահ Մուհամեդ Մուրսին հարցազրույց է տվել իրանցի լրագրողներին. «Մուհամեդ Մուրսին չի շփվել «Ֆարս» գհործակալության լրագրողների հետ: Այն ամենը, ինչ նրանք ներկայացրել են իբրև նախագահի խոսք, չի համապատասխանում իրականությանը»:
Չկայացած հարցազրույցում, որ լայն արձագանք էր գտել աշխարհում, խոսվել էր Իրանի հետ լիարժեք հարաբերություններ հաստատելու մասին` տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության հաստատման համար, Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու, պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու, Քեմպ Դևիդի համաձայանգիրը վերանայելու մասին:
Նախագահի գրասենյակը հաղորդել է նաև, որ առաջին պաշտոնական հանդիպումը նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ