ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Խոշոր հարկատուների ցանկը՝ տապալված խոստումների ևս մեկ ապացույց

Խոշոր հարկատուների ցանկը՝ տապալված խոստումների ևս մեկ ապացույց
26.07.2024 | 19:30

Այսօր հրապարակված տարվա առաջին կեսի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Կառավարությունը, վստահ եմ, չի թաքցնի հպարտությունը նիստի ժամանակ, մանավանդ որ, ընկերությունն այս տարի համարյա կրկնապատկել է ցուցանիշը՝ վճարելով 64 մլրդ դրամի հարկ՝ նախորդի 34,7 մլրդ դրամի դիմաց:

Բայց խոշոր հարկատուների ցանկը իրականում ապացուցում է Փաշինյանի ևս մեկ ստի, ևս մեկ տապալված խոստման մասին։

Հիշեցնեմ՝ 22․04․2019թ․ գնում է հանդիպման ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ և խոստանում․ «Առաջիկա տասը տարիների արդյունքով, երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ՝ հանքարդյունաբերության ոլորտում»:

Այս խոստումից անցել է 5 տարի՝ իր մատնանշած ժամկետի կեսը, և փաստացի՝ առաջին հորիզոնականներում ոչ թե տեխնոլոգիական ընկերություններն են, այլ ՀՀ ընդերքն անխնա օգտագործող, բնական մենաշնորհի, սիգարետի, կազինոյի և այլ ոլորտներում գործող ընկերություններ։

Այն, որ օնլայն կազինոն հայտնվում է երկրի խոշոր հարկատուների տասնյակում, դա նշանակում է, որ Նիկոլը ժողովրդին դարձրել է ղումարբազ։

Հարկատուների երկրորդ տասնյակն այնպես չէ, թե ավելի բարվոք վիճակում է, գնում է նույն տրամաբանությամբ։

Ի միջի այլոց, Փաշինյանը նույն հանդիպման ժամանակ տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել աղքատության դեմ, ասաց․ աղքատության դեմ պայքարելու համար նոր գործիք եմ առաջարկում․ առաջարկում եմ պայքարել աղքատությունը ատելով։ Հետո ծրագիր կազմեց նախընտրական, որի մեջ խոստացավ աղքատությունը բերել նվազագույն նիշի։ Այսօր մեր երկրում աղքատությունն այնքան է, որքան 2018 թվականին էր։ Ժողովրդի մոտ, իհարկե․ ՔՊ-ականները հաղթահարել են չքավորությունը։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 10383

Մեկնաբանություններ