Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Սեփական հողի կտոր ունենալու համար կա՛մ պետք է վճարես արյունով, կա՛մ վերանաս

Սեփական հողի կտոր ունենալու համար կա՛մ պետք է վճարես արյունով, կա՛մ վերանաս
12.03.2024 | 18:33

Նկարում ներկայի թուրքական Կայսերի քաղաքն է։ Այն Թուրքիայի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, հարուստ է անտիկ տաճարներով և ստորգետնյա ամբողջական քաղաքներով։ Եթե Թուրքիայում չլիներ, հաստատ կգնայի։

Կայսերին նախկինում կոչվել է Կեսարիա, և 1589 թվականին բնակչության 89%-ը կազմել են հայերը, հետո՝ հույները, հրեաները և ընդամենը փոքր մասը կազմել են թուրքերը։ Ժամանակի ընթացքում այս գանձը մաս-մաս հանձվել է թուրքերին, որովհետև մեր մեջ միշտ եղել են մարդիկ, ովքեր ասել են.

- Եկեք մի մասը զիջենք՝ հանգիստ ապրենք

- Եկեք թուրքի հետ պայմանավորվենք

- Գնանք Արևելքի ու Արևմուտքի դրոշները բերենք խփենք, մեզ բան ասող չի լինի

- Էդ ու՞մ հաշվին եք ուզում հողերը պահեք

Իսկ թուրքը, լինելով մեզնից պակաս կրթված, պակաս ունևոր, պակաս մարտունակ, ունեցել է աշխարհընկալման այլ փլիսոփայություն։ Իրենց համար ուժն ու իրավունքը նույնն են, և աշխարհի վրա իրենց սեփական տեղը ունենալու համար պատրաստ են եղել վճարել սեփական արյունով։

Սկսած դինոզավրների ժամանակներից՝ Երկիր մոլորակի վրա ոչինչ չի փոխվել. սեփական հողի կտոր ունենալու համար կա՛մ պետք է վճարես արյունով, կա՛մ վերանաս։ Սրանից խուսափելը չունի շուստրիության ձև, և չկա փողով արտահայտված գին։ Այս ամենը, իհարկե, շատ դաժան է, բայց սա է Երկիր մոլորակի օբյեկտիվ իրականությունը։

«Էդ ու՞մ հաշվին եք ուզում հողերը պահեք» ասողները կա՛մ մերժում են օբյեկտիվ իրականությունը, կա՛մ պատրաստ են հանգիստ հայրենիքը զիջելուն։ Մյուս կողմից կա հայտնի ասածվածքը. «Եթե չես ցանկանում կերակրել սեփական զինվորին, ապա կկերակրես օտար զինվորին»։ Սա վերաձևակերպելով կարելի է ասել՝ եթե չես ցանկանում կռվել սեփական հայրենիքի համար, ապա կկռվես օտարի համար։ Ինչն էլ դարերով մեզ հետ տեղի է ունենում։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ միայն Կերչում մենք տվել ենք 50.000-ից ավելի զոհ, իսկ մեր հազարամյակների կարևորության պատերազմում 5.000-ից պակաս զոհից հետո կապիտուլացվեցինք, թե բա՝ հո Ջրականն ու Շուշին արյան ծով չէի՞նք սարքելու։

Զավեշտն այն է, որ «էդ ու՞մ հաշվին եք ուզում հողերը պահեք» ասողները, իրադարձությունների նման ընթացքի դեպքում, շուտով զորակոչվելու են հերթական կայսերական պատերազմին։ Պզզալով, երգով ու շարքով գնալու են, ասենք, Կարպատներում կռվելու, ու դրանցից մեկն էլ հաստատ գոռալու է. «Աշխարհաբեկ ջան, մատաղ ըլնիմ քեզ, էնտեղ ցից չըլնես»…

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2422

Մեկնաբանություններ