Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Պարզունակ հասարակություներում սուտ իմաստուն դառնալու հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են

Պարզունակ հասարակություներում սուտ իմաստուն դառնալու հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են
20.10.2023 | 07:25

Յուրաքանչյուր անձ, անկախ իր հասկացողության, գիտելիքների ու պրակտիկ կյանքում դրանք կիրառելու հմտությունների մակարդակից, ձգտում է հասարակական կյանքի տարբեր ու իրեն հասանելի մակարդակներում գրավել և շարունակաբար ունենալ հնարավորինս ազդեցիկ դիրք։

Պրակտիկ կյանքում մարդկանց կամ մարդկային համակարգերի կողմից ձգտումը դեպի առավելագույն ազդեցիկություն, արտահայտվում է իրենց հնարավորությունների սահմաններում դեպի փառքն ու հարստությունը և մյուսների վրա տարբեր ձևերով իշխելը նրանց անհգուրդ ձգտումով։

Եվ բանն այն է, որ հաճախ մարդիկ իրենց ձգտումը դեպի առավելագույն ազդեցիկություն իրականացնում են ենթագիտակցաբար, և եթե փորձես նրա հերթական, այդ նպատակին ուղղված, գործողության բուն իմաստը նրան բացատրել, ապա հնարավոր է, որ զարմանա ու չհամաձայնի այդ բացատրության հետ։

Քանի որ մարդիկ տարբեր միջոցներով են ձգտում առավելագույն ազդեցիկության, ներառյալ՝ կենսաբանական, սոցիալական և նույնիսկ աշխարհքաղաքական մեթոդներն ու միջոցները, ապա ինչքան բարձրանում է մարդկանց գործունեության բարդության մակարդակն ու այն հեռանում է կենսաբանական մակարդակից, ենթագիտակցականին զուգահեռ, առաջին պլան են մղվում նաև ազդեցիկ լինելու գիտակցական ու կազմակերպական մոտեցումները։

Վերջինիս տիպական օրինակ է, ասենք, որևէ քաղաքական կամ այլ դիրքի համար մարդկանց նախընտրական գործունեությունը։

Եվ այստեղ մեջտեղ է գալիս մեկ այլ հանգամանք ևս, որն է չորրորդ կամ բարոյական գործոնը և որը, կախված մարդու բարոյական պատկերից, էգոիզմի աստիճանից, համեստությունից և հասարակության շահերին ծառայելու պատրաստակամությունից, կոմպրոմիսի մեջ է մտնում մարդկանց առավելագույն ազդեցիկության հավերժական ձգտման հետ։

Կախված մարդկանց բարոյական պատկերից, նրա ինչ-որ չափի ազդեցիկությունը կարող է ծառայեցվել կա՛մ հասարակության շահերին, կա՛մ էլ սեփական էգոիստական շահերին՝ դեպի հարստությունը, ուրիշների վրա իշխելը կամ էլ դեպի փառքը անհագուրդ ձգտումով։

Երբեմն էլ, որը շատ հատկանշական է հարստություն և իշխանություն չունեցող շատ հասկացողների համար, առավելագույն ազդեցիկության ձգտումը վերածվում է դեպի փառքը անհագուրդ ու, հաճախ էլ, հիվանդագին ձգտման։

Պարզունակ հասարակություներում սուտ իմաստուն դառնալու հնարավորությունները անհամեմատ ավելի մեծ են ու դժվար բացահայտվող, քան հասուն հասարակություններում, և նաև սրանով է բացատրվում սուտ իմաստուն դարձած պատահական մեկի արհամարհական ու ագրեսիվ պահվածքը ավելի քիչ հասկացող շրջապատի նկատմամբ։

Իսկ սուտ իմաստունը կարող է նաև շեղել պարզունակ հասարակությանը իր բնական ձգտումից դեպի կյանքի հնարավորինս հարատևումը։

Հ․Գ․ Ցավոք սրտի, պարզունակ հասարակություններում սուտ իմաստունների թեման անսպառ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2452

Մեկնաբանություններ