ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ինչ են խոսել Սոչիում Պուտինն ու Լուկաշենկոն տետ ա տետ

Ինչ են խոսել Սոչիում Պուտինն ու Լուկաշենկոն տետ ա տետ
16.09.2020 | 10:39

Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սոչիում: ՌԴ նախագահը հաստատել է իր աջակցությունը Լուկաշենկոյի վարչակարգին և տեղելացրել, որ Ռուսաստանտ Բելառուսին կտրամադրի 1,5 միլիարդ դոլարի վարկ: Պուտինը կրկնել է, որ Բելառուսը համարում է մերձավոր դաշնակից: Նրա խոսքով՝ բելառուսներն իրենք պետք է ստեղծված իրավիճակից ելքեր գտնեն: Նա աջակցություն է հայտնել Բելառուսի նոր Սահմանադրության ընդունման գաղափարին: Դիտորդներն ընդգծում են, որ զրույցի ամենակարևոր մասն անցել է փակ դռների հետևում: Սա Լուկաշենկոյի ու Պուտինի առաջին հանդիխումն էր՝ Բելառուսում զանգվածային բողոքները սկսվելուց հետո: Օգոստոսի ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխոնովսկայան ափսոսանք է հայտնել, որ Պուտինը որոշել է երկխոսություն վարել բռնապետի, ոչ թե բելառուս ժողովրդի հետ: Սոչիում երկու նախագահների հանդիպման մասին Financial Times-ը գրել է, որ կոլտնտեսության նախկին նախագահը փորձում էր հմայել ու բարիացնել Պուտինին: «Իսկական բարեկամը դժբախտության պահին է ճանաչվում՝ միանգամայն անկեղծ եմ ասում,-խոստովավանել է իր «ավագ եղբորը» Լուկաշենկոն:-Ուզում եմ ոչ միայն շնորհակալություն հայտնել ձեր խոստումների կատարման համար, որ ինքնին հասկանալի է, այլև որ ինչպես դուք անձամբ, այնպես էլ բոլոր ռուսները, որ մեզ օգնել են ընտրություններից հետո, իրենց արժանապատիվ պահեցին»:

Շնորհակալության տեղ կար՝ Վլադիմիր Պուտինը խոստացել է մեկուկես միլիարդ դոլարի վարկ Բելառուսին, խոստացել է աջակցել անվտանգության ապահովման հարցում, Պուտին ասել է, որ Ռուսաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնի Բելառուսի գետ գործնականում ամեն ամիս: Financial Times-ի կարծիքով՝ դա ամենահստակ նշանն է, որ Մոսկվան պատրաստ է ուժ կիրառել, որ հեղափոխություն թույլ չտա հարևան պետությունում: Լուկաշենկոյի ներկա խաղերը Մոսկվայի հետ նկատելիորեն հակադրվում են նրա անցյալ տարվա հայտարարություններին, երբ Պուտինը հիշեցրել էր երկու երկրների հետագա ինտեգրման անհրաժեշտությունը, իսկ Լուկաշենկոն հանկարժ հիշեց, որ Բելառուսն անկախ քաղաքականություն է վարում և իրեն թույլ էր տվել ակնարկել, որ Մոսկվայից որոշ տիկնիկավարներ ուզում են իրեն իշխանությունից հեռացնել: Բայց վերջին իրադարձությունները Բելառուսում ստիպեցին նրան կտրուկ փոխել քաղաքականությունը ու հիմա արդեն Լուկաշենկոն զգուշացնում է Մոսվային, որ իր անկումը կարող է բողոքների համանման ալիք բարձրացնել Ռուսաստանում: Թեպետ վերջերս Լուկաշենկոն հայտարարեց, որ կհեռանա մի դեպքում՝ երբ իրեն սպանեն, Մոսկվան հույս ունի նրա իրավահաջորդի ի հայտ գալու: Բելառուս քաղաքագետ Արտյոմ Շրայբմանը գտնում է, որ Ռուսաստանը, թեպետ չցանկանկանալով, բայց աջակցելու է Լուկաշենկոյին ընդունելի իրավահաջորդի բացակայության պատճառով: «Բելառուսի իշխանությունները համառորեն հատում են ընդդիմության գլուխը,- ասում է Շրայբմանը:- Հենց հայտնվում է ղեկավար կառույցի ինչ-որ նմանություն, նրանց անմիջապես վտարում են երկրից կան բանտ նստեցնում: Դա բարդացնում է իրավիճակը Ռուսաստանի համար, որովհետև եթե դուք ուզում եք վերահասցեագրել ձեր քաղաքականությունը, պետք է իմանաք՝ ում»:
BBC


Հ.Գ. RFI-ին Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպման և Բելառուսին 1,5 միլիարդ դոլար վարկի մասին հիշատակելով՝ գրում է, որ Լուկաշենկոն Պուտինին վստահեցրել է, որ իր երկիրն ապրում է սովորական կյանքով: 2020-ի մարտի 31-ի տվյալներով Բելառուսի պետական պարտքը ՌԴ կառավարությանը և Ռոսէկոնոմբանկին երկկողմ վարկերով 7,925 միլիարդ դոլար է՝ գրել է РБК-ն: 2020-ին, Բելառուսի բյուջեի համաձայն՝ ՌԴ-ի վարկերի պարտքի վճարումնեը 1,25 միլիարդ դոլար են: Օգոստոսի 25-ին Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սիլվեստրովը հաղորդել է, որ Մինսկը ռուսական բանկերի հետ մշակում է պետական պարտքի վերաֆինանսավորման ծրագիր: Օգոստոսի 27-ին Լուկաշենկոն է ասել, որ Մինսկը Մոսկվայի հետ պայմանավորվել է 1 միլիարդ դոլար վարկի վերաֆիանսավորման մասին: «Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի նախագահի հետ: Այսինքն՝ մենք այդ միլիարդը, Ռուսաստանի հետ պայմանավորվելով, պահում ենք մեզ: Դա լավ ամրապնդում է մեր ազգային տարադրամի համար»՝ մեջբերել է նրա խոսքերը РБК-ն: «Տնտեսությունը նախևառաջ: Մենք միշտ այդ գիծն ենք պաշտպանումԼ Պետք է սերտորեն աշխատենք մեր մեծ եղբոր հետ»՝ հայտարարել է Լուկաշենկոն Սոչիում:


Վլադիմիր Պուտինը հանդիպման արդյունքներով՝ տրամաբանական, ժամանակին ու նպատակային է անվանել Բելառուսի Սահմանադրության փոփոխության աշխատանքները սկսելու առաջարկը: Նա նշել է. «Մեր դիրքորոշումը դուք լավ գիտեք՝ մենք կողմ ենք, որ բելառուսներն իրենք, առանց դրսի ճնշման, առանց հուշումների, հանգիստ և միմյանց հետ երկխոսելով դուրս գան այս իրավիճակից, հանգեն ընդհանուր որոշման՝ ինչպես են աշխատելու»: «Մենք չենք մարտնչել, մենք չենք կրակել, մենք նույնիսկ փայտեր չենք նետել Բելառուսում, երկու կողմերը, որ դիմակայում են, ցույց են տվել իրենց վճռականությունը, որ եթե այնտեղ, բելառուսական սահմաններից դուրս, ինչ-որ մեկի ձեռքերը քոր են գալիս, մենք ամեն պահ կարող ենք քորել: Եվ ինձ շատ հաճելի է ու ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք ցույց տվեցիք, որ բելառուսական սահմանները Դաշնային պետության սահմաններ են»՝ Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցել TUT.BY-ն: Իրադարձությունները Բելառուսում անվանելով «դաս հետխորհրդային բոլոր հանրապետությունների համար» նա հայտարարել է, որ Պուտինի հետ պաշտպանության հարցերում հակասություններ չունի: Լուկաշենկոն պատմել է, որ արդեն հրաման է տվել իր ՊՆ նախարարին, և սպասում է, որ նույնը կանի Պուտինը, և երկու երկրները ծրագրում են զորավարժություններ երկար տարիների համար: «Բելառուսի ներկա իրավիճակի դասերից մեկը մենք տեսանք: Հա, բայց ինչու՞ եք թրթուրները թնդացնում Դաշնային պետության սահմաններին»՝ մեկնաբանել է Լուկաշենկոն ՆԱՏՕ-ի զորավարժությունները Լիտվայում՝ Բելառուսի սահմանի մոտ: Բատկան փաստացի «հանձնվել է» Պուտինին, ու օգոստոսի 9-ի Բելառուսի նախագահական ընտրությունների իրական հաղթողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: Այդ նրա ցանկությունն է կատարում Լուկաշենկոն՝ հետխորհրդային պետություններին «դասեր» տալով: Իսկ դա նշանակում է, որ բացի ամեն ինչից՝ ԵԱՏՄ-ում բարեփոխումներ պահանջող միակ երկիրը մնում է Հայաստանը՝ Բատկան դասալքեց, նա այլևս չի հակադրվելու «մեծ եղբորը», որ ոչ միայն փող է տալիս, այլև սահմաններն է պաշտպանում ու իշխանությունը պահպանում: Մնում է պարզել՝ ու՞մ: Պուտինի՞, թե՞ Լուկաշենկոյի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ