Թուրքիայի զինված ուժերը սկսել են մասշտաբային օդային գործողություն «Արծվի ճանկ» անունով (Pençe-Kartal): F-16-ները և դրոնները, միաժամանակ օդ բարձրանալով, գնդակոծել են շրջանները, որտեղ բուծվել է ահաբեկչություն: Ցանկանում ենք, որ ահաբեկչության հիմքերին հարվածող գործողությունը հաջողություն ունենա: Ահաբեկչության դեմ պայքաում Թուրքիան լրջորեն առաջ է գնացել: Շնորհիվ 3 ռազմական գործողությունների Սիրիայում՝ ահաբեկիչներից մաքրվել են առաջընթացիկ ծավալման գերակա գոտիները: Այդ շրջանում դեռ գործեր կան: Կարծում եմ՝ ժամանակի հետ ամեն ինչ կարվի: Թուրքիայի սահմանները կմաքրվեն ահաբեկչական կազմակերպություններից: Երբ ահաբեկչությունը իր համար անվտանգ վայր է գտնում այլ երկրի տարածքում, նրա վերջը տալը բնավ հեշտ չէ: Նույնիսկ՝ գործնականում հնարավոր չէ, սակայն Թուրքիան նախևառաջ շնորհիվ վերջին ժամանակներս ձեռքբերված ճշգրիտ բացահայտման ու ոչնչացման ներուժի՝ կարող է կատարել ավելի հաջող անդրսահմանային գործողություններ: Ահաբեկչության օբյեկտները բացահայտվում են դիտարկման միջոցներով և խոցվում են բարձր ճշգրտությամբ զինատեսակներով ու կետային հարվածներով: Սիրիայում գործողություններից հետո Իրաքում գործողությունները սպասելի իրադարձություն էին: Կանդիլը (Լեռնային շրջան Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության բազաները), որի մասին խոսում ենք երկար տարիներ և ընդհանրապես հյուսիսային Իրաքը միշտ եղել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հենարան: Գործողությունները, որ անցկացվում էին 90-ականների ռազմական հնարավորություններով, ցավոք, մեծ ազդեցություն չեն ունեցել ահաբեկչական կազմակերպությունների վրա: Բայց այսօր Թուրքիայի զինված ուժերն ի վիճակի են ավելի արդյունավետ հարվածել ահաբեկիչներին օդից: Կանդիլն այլևս ահաբեկիչների համար այնքան անվտանգ չէ, ինչպես առաջ: Ահաբեկիչների ամենամեծ առավելությունն էր փախչել ու թաքնվելու հնարավորությունը: Հիմա զենքը, որ ունեն Թուրքիայի զինված ուժերը, զրկել է նրանց այդ հնարավորությունից: Այդ պատճառով առաջիկայում մենք կարող ենք ականատես լինել շատ ավելի մասշտաբային գործողությունների:
Ինչպես հիշում եք, Գլխավոր շտաբի նախկին ղեկավարը նույնիսկ հայտարարում էր, որ Կանդիլը հնարավոր չէ մաքրել: Այդ պնդումն այն ժամանակ էլ ենթակա էր քննարկման, բայց այսօր մենք շանս ունենք մաքրել Կանդիլը, եթե լավ կառուցվի և դիվանագիտական հիմքը: Դրա համար, իհարկե, կպահանջվի մասշտաբային ու երկարատև ցամաքային գործողություն:
Հաշվի առնելով քաոսային գործընթացը, որի միջով անցնում է միջազգային համակարգը, մենք տեսնում ենք, որ կա հնարավորությունների կարևոր պատուհան: Իրոք ներկա օդային գործողությունները կարելի է համարել սկիզբ: Հնարավոր է՝՝ եկել է ժամանակը ահաբեկչությունը արմատից պոկելու: Ցանկանում եմ հիշեցնել, որ հիմա Թուրքիան անցկացնում է հաջող ռազմական գործողություններ 3 ճակատներով: Նախկինում մեր տանկերը սահմանն անցնելիս գցում էին թրթուրները: Մենք դարձել ենք ամենագործուն ուժը Լիբիայում, Սիրիայում ու Իրաքում: Մենք հույս ունենք, որ այդ ազդակը կպահպանվի և Թուրքայի տասնամյակներ ձգվող հիմնարար պրոբլեմներն ահաբեկչության ոլորտում կլուծվեն: Այս առումով կառավարության ու զինվորականների վրա պատմական առաքելություն է դրված: Մենք առաջ ենք գնում կրիտիկական երթուղով Մեծ Թուրքիայի կառուցման ճանապարհով: Եվ հույս ունենք, որ ամեն ինչ մեզ համար լավ կավարտվի:
Հասան Բասրի Յալչին, Sabah (Թուրքիա)
Հ.Գ. Այսինքն՝ Թուրքիան տիրում է Սիրային, Լիբիային, Իրաքին ու վերականգնում է Օսմանյան կայսրության տարածքները, և բացահայտ խոսում է այդ մասին: Իհարկե, այս ամենը սուտ է, բայց սուտ է այսօր, իսկ վաղը կարող է ճիշտ լինել, եթե Անկարան չհանդիպի դիմադրության ոչ միայն 3 երկրներում, այլև միջազգային ասպարեզում, եթե կարողանա «լավ կառուցել և դիվանագիտական հիմքը»: Թե ինչ կարծիքի են Ռուսաստանը, Իրանը, որ Սիրիայում դաշնակիցներ էին, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Անկարայի համար փաստացի այլևս կարևոր չէ: Բայց չի կարող կարևոր չլինել, թե ինչ կարծիք ունեն Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի բնակիչները թուրքահպատակ դառնալու հեռանկարի մասին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ