Ռազմական պատրաստությունների և փոխադարձ սպառնալիքների եռուն շրջան աշխարհում
26.05.2020 | 00:23
Հարավային Ամերիկայում ԱՄՆ-ի քաղաքականությունն անսպասելիորեն իսկական նոկդաուն, գուցե նաև թեթևակի նոկաուտ է ստացել։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն լրագրող Խորխե Խեստոսոյին ասել է, որ ԱՄՆ-ի ու Վենեսուելայի երկխոսությունը լիովին դադարել է՝ բացատրելով, թե ինչու։ Պարզվում է, որ մայիսի 3-ին Վենեսուելայի ՆԳՆ ղեկավար Նեստոր Ռևերոլը հայտնել է, որ իշխանությունները կանխել են «կոլումբիացի զինյալների» ծովային ներխուժումը։ Բայց Մադուրոն հայտարարել է, որ ձերբակալվածներից երկուսն ամերիկացի են, «ԱՄՆ-ի նախագահի անձնական թիկնազորի աշխատակիցներ», իսկ ներխուժման նպատակը եղել է իրեն սպանելը։ VTV հեռուստաալիքով Մադուրոն ցուցադրել է ԱՄՆ-ի նախագահի հրամանով Վենեսուելա ներխուժելու պայմանագիրը։ Ըստ Մադուրոյի, հենց Թրամփն է «այդ ներխուժման ուղղակի կազմակերպիչը»։ «Ձերբակալվածներից մեկն առաջին ցուցմունքներում հայտնել է, որ ներխուժման խմբում եղել է ԱՄՆ-ի երկու քաղաքացի, որոնք ԱՄՆ-ի նախագահի թիկնազորի աշխատակիցներ են»,- ասել է Մադուրոն։ Ձերբակալվածներից մեկ ուրիշը տեսանյութում ասել է, որ ամերիկացիներն իրեն հայտնել են, որ գործում են իրենց նախագահի հրամանով։
Ձերբակալված ամերիկացիներն են Լյուկ Ալեքսանդր Դենմանը և Ահարոն Բերին։ Մադուրոն ցույց է տվել նրանց մոտ հայտնաբերված փաստաթղթերը։ Դենմանը խոստովանել է, որ վարձկանները պետք է գրավեին օդանավակայանը և այնտեղ բերեին Մադուրոյին, հետո նրան տեղափոխեին ԱՄՆ։ Ներխուժման փորձի կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ֆլորիդայի հատուկ ծառայության նախկին աշխատակից Ջորդան Գուդրոն, որն այժմ «Silvercorp USA» պահակային ընկերության ղեկավարն է։ Ըստ նրա, Դենմանն ու Բերին նույնպես նախկին զինծառայողներ են. միասին ծառայել են Իրաքում և Աֆղանստանում։ Հայտնի է նաև, որ մայիսի 6-ին Թրամփն անձամբ է պատասխանել Վենեսուելայի նախագահին, թե ԱՄՆ-ը չի մասնակցել Վենեսուելայում հեղաշրջման փորձին։ Քիչ ավելի ուշ նման հայտարարություն է արել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը. «ԱՄՆ-ի կառավարությունը որևէ ընդհանուր բան չունի Վենեսուելայում վերջին մի քանի օրը տեղի ունեցածի հետ»։ Ճիշտ է, ամերիկացիները համեստորեն լռում են ներխուժման այն պայմանագրի մասին, որը ցուցադրել էր Մադուրոն։ Պարզ է, որ Վենեսուելայում ոչ ոք չի հավատում Թրամփին և Էսփերին։
Մայիսի 6-ին հայտարարություն արեց նաև ՌԴ ԱԳՆ-ն, որից հայտնի դարձավ որ Մոսկվան էլ չի հավատում մասնակցություն չունենալու մասին ԱՄՆ-ի հավաստիացումներին։ ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել Կարակասից 30 կմ-ի վրա գտնվող Լա Գուայրա նավահանգստային քաղաքի վրա վարձկանների այն խմբի հարձակման կապակցությամբ, որի մեջ եղել են նաև ամերիկացիներ։ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների հետ ենթադրյալ կապ ունեցող ահաբեկիչները փորձել են ափ ելնել Վենեսուելայի ղեկավարության դեմ ահաբեկչական գործողություններ կատարելու համար։ Ընդ որում, ռուսական կողմը նշել է, որ հարձակման կազմակերպիչները չեն էլ փորձել չքմեղանալ և գրոհի մանրամասները ներկայացրել են «Նյու Յորք թայմսի» լրագրողներին։ «Վարձկանների գործողություններն արժանի են վճռական դատապարտման։ Արդեն զարմանք չեն հարուցում այն փաստերը, երբ Վենեսուելայի օրինական նախագահին իշխանությունից հեռացնելու խնդրի վրա կենտրոնացած լինելն ու քաղաքական անհեռատեսությունը որոշ երկրների թույլ չեն տալիս ճիշտ գնահատել իրադրությունը համաշխարհային նոր պայմաններում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։ Միաժամանակ Մոսկվան ընդգծել է, որ չի հավատում տվյալ մարտական գործողությանը մասնակցություն չունենալու մասին Սպիտակ տան հավաստիացումներին. «Քաղաքական տարաձայնություններն ուժային մեթոդներով լուծելու անընդունելիության մասին իր դիրքորոշումը Ռուսաստանը հստակորեն է ձևակերպել։ Այսուհետև էլ կանենք ամեն ինչ, որ Վենեսուելայի ժողովուրդը հնարավորություն ունենա խնդիրներն ինքնուրույն, խաղաղ ձևով, հասարակական լայն երկխոսությամբ, առանց թելադրանքի, վերջնագրերի ու պատժամիջոցների լուծելու»։
Այսպես, թե այնպես, բայց Վենեսուելայի ՊՆ-ն լիակատար մարտական պատրաստության է բերել երկրի բոլոր զորամասերը, իսկ նախագահ Մադուրոն հրամայել է «Բոլիվարյան վահան» զորավարժությունների նոր փուլ սկսել։ Գրեթե 25 հազ. զինվորականներ ու կամավորներ են ներգրավվել փախուստի դիմած 4 վարձկաններին որոնելու և ձերբակալելու համար, և մայիսի 8-ին հաղորդվել է, որ երեքը ձերբակալված են, իսկ մեկն սպանվել է զինված դիմադրության ժամանակ։ Իրավիճակն ակնհայտորեն հիշեցնում է Կուբայի դեմ 1961 թ. Կոչինոս ծոցում ամերիկյան հատուկ ծառայությունների «Սապատա» գործողությունը. այն ժամանակ էլ ԱՄՆ-ի կառավարությունն իբր «անմասնակից» էր, թեև գերված կուբացի վտարանդիրներն ուղղակիորեն վկայում էին, որ իրենց պատրաստությունը ղեկավարել են ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հաստիքային աշխատակիցները և ամերիկացի զինվորականները։ Ավելի ուշ նույն տարում պաշտոնաթող եղավ ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսը՝ խոստովանելով, որ ԿՀՎ-ն չպետք է ղեկավարի մարտական գործողությունները։ ԿՀՎ-ի փոխտնօրեն, ներխուժումն անմիջականորեն պլանավորած Ռիչարդ Բիսելը ձախողման ողջ պատասխանատվությունը դրեց ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության վրա։ Իսկ այժմ արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ ամերիկյան ագրեսիան խափանելու գործում Վենեսուելային օգնել են մասնավոր ռազմական ընկերություններում աշխատող ռուս նախկին զինվորականները։ Սակայն, ըստ այլ տեղեկությունների, Վենեսուելայում ԱՄՆ-ի սադրանքի ձախողման մասնակիցներն ավելի շատ են եղել, ինչն ապացուցում է նաև Իրանի հասցեին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի անտրամաբանական մեղադրանքը, որում նա խոսել է Վենեսուելայի իշխանություններին «իրանական անհայտ օգնություն» ցուցաբերելու մասին և պահանջել դադարեցնել Վենեսուելա իրանական «Mahan Air» ընկերության ինքնաթիռների թռիչքները։ Հայտնի է նաև այսպիսի նրբերանգ. ապրիլի կեսերին Պուերտո Ռիկոյից ամերիկյան կալանիչ ինքնաթիռներ են թռել Վենեսուելայի ուղղությամբ։ Հենց որ նրանք մոտեցել են Վենեսուելայի սահմաններին, այնտեղից հց-30 կործանիչներ են բարձրացել։ Ամերիկացիները փորձել են չփոխել ուղղությունը, բայց նախազգուշական կրակոցներից հետո շրջվել ու հետ են թռել։ Այդ առթիվ ԱՄՆ-ից որևէ մեկնաբանություն չի արվել։ Ոչ ոք չի պնդել, թե այդ հց-30-ների օդաչուները ռուսներ են եղել, բայց կարևորը Վենեսուելայում այդ ինքնաթիռների առկայության փաստն է...
Կրկին վերադառնանք Իրանի թեմային։ Ինչպես գրում են հենց ամերիկյան ԶԼՄ-ները, ԱՄՆ-ը «թեժ մարտեր» է պատրաստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մենք արդեն գրել ենք, թե ինչի հետ է կապված Վաշինգտոնի միջազգային-քաղաքական սադրանքի հերթական փորձը. ամերիկացիները համառորեն ուզում են (ակնհայտորեն Իսրայելից եկող հրամանով) երկարաձգել Իրանին զենք մատակարարելու վրա դրված արգելքը։ Մինչդեռ Սպիտակ տունը պարտավոր էր նկատելու Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարիի հայտարարությունը, որը մայիսի 10-ին հայտնեց իրանական տոմարով նոր՝ 1399 թ. (սկսվել է մարտի 20-ին) տարատեսակ ռազմական տեխնիկայի արտադրությունն ավելացնելու պլանների մասին՝ նշելով, որ Իրանն ինքնուրույնաբար է արտադրում իր պաշտպանական զենքն ու տեխնիկան։ Իր ռազմարդյունաբերական համալիրի գաղտնի ձեռնարկություններում գերազանց ռազմատեխնիկա արտադրող և ռուսական նորագույն սպառազինություն ստացող Իրանը մի՞թե այն երկիրն է, որը պատրաստ չէ արժանի հակահարված տալու և՛ Իսրայելին, և՛ ԱՄՆ-ին։
Իսկ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի տիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադային գեներալ Ալի Ջաֆարաբադին մայիսի 11-ին հայտարարել է, որ կորպուսը նախատեսում է հասարակածային գեոստացիոնար ուղեծրով՝ 36 հազ. կմ բարձրությամբ ռազմական արբանյակների արձակում։ Նա ասել է, որ այդ ուղեծրով արբանյակը շատ կարևոր է, քանի որ հեռուստահաղորդակցական և հեռուստատեսային արբանյակները տեղաբաշխված են այդ ուղեծրում, այդ արբանյակի արձակումը շահավետ կլինի նաև երկրի տնտեսության համար, ինչպես նաև կպաշտպանի Իրանի տիեզերական ակտիվները։ Իսկ ապրիլին Իրանն արդեն «Նոոր» արբանյակ էր արձակել տիեզերք։
Անգամ գեներալներ Հեյդարիի և Ջաֆարաբադիի հայտարարությունները բավարար են հասկանալու համար մի պարզ ճշմարտություն, որ զենքի ու զինամթերքի արտադրության մեջ Իրանը վաղուց ինքնաբավ է, ավելին, Իրանն արդեն 10 տարի տիեզերական տերություն է, սեփական տիեզերակայաններ ունի և այլն։ Իսկ այն, ինչը դեռ ի վիճակի չէ արտադրելու, գնում է Ռուսաստանից, որը ՄԱԿ ԱԽ-ի շրջանակներում Չինաստանի հետ ակնհայտորեն հանդես կգա ԱՄՆ-ի սադրանքի դեմ։ Օրինակ, եթե առաջ Իրանը չէր հերքում, բայց և չէր հաստատում, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության գծով բանակցությունների օրակարգում կան Ռուսաստանից, օրինակ, C-400 ԶՀՀ-ներ, T-90 տանկեր կամ ռուսական մարտական ավիացիա ձեռք բերելու հարցեր, ապա հիմա իրանական աղբյուրները չեն ժխտում, որ բանակցություններ ընթանում են, ընդ որում՝ շատ հաջող։ Հիշեցնենք, որ նույնիսկ անցյալ տարի Իրանը հաստատում էր, որ ՌԴ-ից կցանկանար ձեռք բերել 5 մլրդ դոլարի տեխնիկա, այդ թվում, բացի վերը նշվածից, հց-30 հM կործանիչներ, շԽ-130 ուսումնա-մարտական ինքնաթիռներ ԾԼ-8 և ԾՌ-17 ուղղաթիռներ, Խ-300կ «Բաստիոն»-կ առափնյա շարժական հրթիռային համալիրներ, որոնք զինված են գերձայնային հականավային «շւՏվՑ» հրթիռով, վերջրյա ֆրեգատներ, դիզել-էլեկտրական սուզանավեր և այլն։ Հասկանալի է, որ Իրանը և ՌԴ-ն սպասում են 2020 թ. հոկտեմբերին, երբ ուժը կկորցնի 2010 թ. ՄԱԿ ԱԽ-ի ընդունած՝ Իրանին զենք մատակարարելու արգելքը։
Իրանն ինքնավստահ է, և դա երևում է Իրանի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-մայոր Հոսեյն Բակերիի և Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Աբբաս Մուսավիի հայտարարություններից։ Գեներալ Բակերին, մայիսի 9-ին Թեհրանում ելույթ ունենալով զինվորական հավաքույթում, ասել է, որ ԻՀՊԿ-ի կողմից Իրանի պատմության մեջ առաջին բազմանպատակ ռազմական արբանյակի դուրսբերումն ուղեծիր, հուսալի գիտական ու տեխնիկական աջակցությամբ, խելամիտ պլանավորման ակնառու օրինակ է։ Նոր կորոնավիրուսի հայտնվելու ֆոնին «Նոոր» արբանյակի արձակումը ցույց է տալիս, որ թեև Իրանի ԶՈՒ-ն որոշակի դեր է խաղում Covid-19-ի դեմ պայքարում, բայց չի անտեսել երկրի հզորության բարձրացման ռազմավարությունը։ Չէ՞ որ իր բեռը հաջողությամբ տիեզերք հասցրած հրթիռը նաև երկրում առաջին եռաստիճան կրող հրթիռն է։ Իսկ պարոն Մուսավին մայիսի 10-ի ճեպազրույցում հերթական անգամ ընդգծել է. «Միայն Սիրիայի ժողովուրդն է որոշելու իր ապագան, կառավարության տիպն ու կառավարիչներին։ Իրանը միշտ աջակցել է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում և դա շարունակվելու է հետագայում»։ Մոսավիի ասածը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ում և Թուրքիայում հանկարծակի տեղեկատվական-քարոզչական ալիք է ծավալվել այն թեմայով, թե իբր Վաշինգտոնն ու Անկարան Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ «պայմանավորվում են» «Ասադին հանձնելու» պայմանների մասին։ Ինչպես տեսնում ենք, Թեհրանը վաղօրոք զգուշացրել է բոլորին՝ ոչ ոք չի կարող անտեսել Սիրիայում Իրանի շահերը, որոնցից մեկն էլ հավատակիցներին և, բնականաբար, նախագահ Բաշար Ասադին աջակցելն է։
Այդպիսի «ենթադրությունների» պատասխանը մայիսի 14-ին տվել է Իրանի ու Սիրիայի հավատարիմ դաշնակիցը՝ լիբանանյան «Հզբոլահ» կուսակցության ղեկավար, շեյխ Սեյեդ Հասան Նասրալահը։ Լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքի ուղիղ եթերում նա պատմել է 1996 թ. Լիբանանում իսրայելական ագրեսիայի ժամանակ զոհված զորապետ Մուստաֆա Բադրեդինի հետ շփման և 2011 թ. սիրիական պատերազմի փորձի մասին. «Սիրիայում պատերազմի պատճառը կապ ունի ոչ թե Դամասկոսի վարչակարգի, այլ ԱՄՆ-ի վերահսկողության տակից դուրս գալու հետ։ Մենք գիտեինք, որ սիրիական պատերազմին «Հզբոլահի» մասնակցությունը բացասական հետևանքներ կունենա, բայց միաժամանակ գիտեինք, որ պարտավոր ենք պաշտպանելու Սիրիան ու Պաղեստինը ԱՄՆ-ի պլաններից։ Սիրիան հաղթող դուրս եկավ այդ պատերազմում։ Գերիշխող պետությունները շարունակում են քաղաքական ճնշում գործադրել, հոգեբանական պատերազմ վարել և պատժամիջոցներ կիրառել Սիրիայի նկատմամբ նրա ռազմական հաղթանակից հետո։ Սիրիայի պատճառով Ռուսաստանի և Իրանի հակամարտության մասին լուրերը Սիրիայի և նրա դաշնակիցների դեմ հոգեբանական պատերազմի մի մասն են։ Բնական է, որ դաշնակիցների գնահատականները կարող են տարբեր լինել, բայց նրանց միջև հակամարտություն չկա»։
Այնուհետև նա ասել է. «Իսրայելի վարչակազմը տագնապում է Սիրիայից, որովհետև իսրայելական պաշտոնյաները համարում են, որ Սիրիան վտանգ է ներկայացնում սիոնիստական պետության համար»։ Շեյխ Նասրալահն Իսրայելի պաշտպանության նախարարին «ապուշ» է անվանել նրա այն արտահայտությունների համար, որոնք նա արել է Սիրիայից մինչև 2020 թ. վերջը Իրանի ենթադրյալ հեռանալու առթիվ. «Սիրիայում «Հզբոլահի» մարտիկների թվի կրճատումը կապված է այնտեղ հաղթանակի հետ, ոչ թե Իրանին ու «Հզբոլահին» սիոնիստական պաշտոնյաների հասցրած կորուստների։ Իսրայելցիները պետք է իմանան, որ իրենց պաշտոնյաները ստում են, իսկ հրամանատարները կարող են այնպիսի ապուշություն անել, որը կարող է տարածաշրջանում համընդհանուր պատերազմ առաջացնել»։ Նասրալահը Սիրիայի հետ կապերը վերականգնելու կոչ է արել. «Սիրիան մեր դարպասն է արաբական մյուս երկրների համար։ Լիբանանցիների թիվ մեկ խնդիրը ֆինանսատնտեսական իրավիճակն է։ Սիրիայի հետ կապերի վերականգնումը միակ միջոցն է լուծելու հիմնական խնդիրները, այդ թվում՝ տնտեսական։ Լիբանանի և Սիրիայի միջև մաքսանենգությունը հիմնական խնդիրներից մեկն է, որն անհնար է լուծել առանց սիրիական պետության հետ համատեղ ջանքերի։ Նրանց համար, ովքեր լիբանանա-սիրիական սահմանի երկայնքով ՄԱԿ-ի զորքեր տեղակայելու կոչեր են անում, դա 2006 թ. հուլիսյան պատերազմի գլխավոր նպատակներից մեկն է։ Սիրիայում հրամանատար Բադրեդինի նահատակման չորրորդ տարելիցին ես Դամասկոսի հետ կապերը վերականգնելու կոչ եմ անում հանուն Լիբանանի»։
Ինչպես տեսնում ենք, շեյխ Նասրալահի բոլոր հայտարարությունները հասցեագրված են նրանց, ովքեր կասկածի տակ են դնում սիրիական պատերազմի ելքը և փորձում են վիժեցնել Իրանի և ՌԴ-ի համագործակցությունը ողջ Մերձավոր Արևելքում, որը խիստ մոտ է Հայաստանին։ Բայց նույնիսկ հիշելով, որ Իրանի և Ռուսաստանի կողքին է նաև Չինաստանը, ընդ որում, նույնիսկ Վենեսուելայում, իրավիճակը չափազանց բարդ ու բազմաշերտ է։ Ողջ շարադրանքն ստիպում է մտածել. ԱՄՆ-ը և Իսրայելը, նրանց հետախուզությունները մեկ անգամ էլ սխալվեցին ինչպես զենքի արգելքը երկարաձգելու, այնպես էլ Սիրիայի հարցերում, ինչպես զենքի արտադրության ոլորտում Իրանի հնարավորությունների, այնպես էլ այն հարցում, թե իբր «կորոնավիրուսը կթուլացնի Իրանը»։ Ավելին, ԱՄՆ-ը և Իսրայելը հաշվի չեն առնում, որ նրանց գործակալները, այս կամ այն երկրում, արդեն հավաստի տեղեկություններ չեն մատակարարում Ամերիկայի և Իսրայելի ռազմավարական կենտրոններին Չինաստանի և Ռուսաստանի մասին։ Եզրահանգումները թողնում ենք մեր ընթերցողներին։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ