Առաջարկում եմ իմ այս գլուխգործոցը ևս ընդգրկել դասագրքում, որպես աշակերտի երևակայության զարգացման կրթական անհրաժեշտ բաղադրիչ` եվրոպական նոր չափորոշիչների տրամաբանության հանձնառությամբ.
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԿՈՒԿԼԱ ՄԱՐՈՒՍ
Կապիկը մարդ դարձավ ու խոսեց շումերերեն.
Ազգադավը երազեց թուրքի շուն լինել և սկսեց կաղկանձել,
Մուկը կերավ փղին` հրճվանքից ճախրում էր երկնքում,
Հավը սատակեց աղվեսին, նապաստակը արջ էր որսում,
Մկկաց կովը հանկարծ, տիրոջից կաթ էր մուրում,
Գայլը հաչում էր շան վրա, չոբանը պարետ էր աշխատում;
Կլանչում էր կատուն փարախում, եղնիկը ոռնում միալար,
Գետերը հոսում էին լեռն ի վեր, կարապը արջ էր որսում…
Օձը մռնչաց հանկարծ, թև առավ, հասավ աստղերին,
Այն ով էր կարծում միամիտ, թե սողունը թռչել չի կարող:
Կռկռում էր այծյամը անտառում, հովազը վախից քարացավ,
Սարում սիրամարգը ծնեց սև ու գորշ մի ագռավ:
Տղերքը աղջիկ դարձան, աղջիկները` տղա,
Երեխեքը շփոթի են մատնվել, չգիտեն` ով ում հետ ինչ խաղա...
Նոյը խորտակեց տապանը, աշխարհը գազանանոց է դարձել, Համակենտրոնացման ճամբարում արդի վանդակվել է ես-ը,
նեռը ժամանել գեհենից, պղծում է Եդեմի կարգն ու ծեսը,
Երկիրը հակառակ է պտտվել, բացել հակառակ երեսը,
Տիեզերքը ամոթից շիկնել` հայհոյում է մոլորակի այդ կեսը...
Շնագայլերը պալատ են մտել, շնաձկները թառել գահին,
Նախարարը երկաթե ձու է ածում` հիշելով ոսկե ձկնիկին...
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ