ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Էգոցենտրիկ կառավարողը ստորին օղակներում ունենում է ոչ թե պրոբլեմ լուծողներ, այլ՝ կամակատարներ

Էգոցենտրիկ կառավարողը ստորին օղակներում ունենում է  ոչ թե պրոբլեմ լուծողներ, այլ՝ կամակատարներ
02.08.2024 | 13:18

Կառավարումը, մանավանդ պետական կառավարումը, այնպիսի մի ոլորտ է, որ անկախ լուծվող պրոբլեմների էությունից, բարդությունից ու մակարդակից, դրանց լուծումները, վերջին հաշվով, զուգամիտում են դեպի լուծող-կառավարողի մակարդակ։

Եթե կառավարողի մակարդակը, գիտելիքներն ու փորձը նրա աշխարհայացքի հետ միասին գերազանցում են լուծվող պրոբլեմի էությունը, ապա լուծողը ընկալում է այն իր մակարդակով և պրոբլեմին տալիս դրան համապատասխան բարձր չափանիշներով լուծում, որը, հաճախ, ընդլայնում է նաև պրոբլեմի նախնական դրվածքը՝ դարձնելով ավելի սիստեմային։

Հակառակ դեպքում, եթե կառավարողի մակարդակը ցածր է լուծվող պրոբլեմի մակարդակից, ապա լուծողի կողմից այն ընկալվում է գավառական բնույթի սահմանափակ մոտեցումով և լրիվ հնարավոր է, որ պրոբլեմը ստանա իր նախնական դրվածքի հետ կապ չունեցող լուծում, ճիշտ ու ճիշտ՝ համապատասխան կառավարողի ունակություններին։

Կառավարումը նաև այնպիսի ոլորտ է, որ, երբեմն, էգոցենտրիկ կառավարողին պետք է լինում ստորին կառավարման օղակներում ունենալ ոչ թե պրոբլեմ լուծողներ, այլ կամակատարներ։

Լավագույն կառավարումը լինում է այն դեպքում, երբ վերին մակարդակում, առաջընթացի պայմաններին համապատասխան և սիստեմային մակարդակով, դրվում են պրոբլեմներ, իսկ կառավարման ստորին օղակներում դրանք իրականացվում են պրոֆեսիոնալ մակարդակով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4596

Մեկնաբանություններ