Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Այս ամենը լավ հետևանք չի ունենալու

Այս ամենը լավ հետևանք չի ունենալու
28.08.2024 | 16:02

Հեռուստաեթերում հայտնվող շպարված կարմիր շրթներկով կամ առանց շպարվելու կիսասանրված եվրոպական ոճի, բարալիկ ձայնով և ոսկեղենիկ հայերենով ՀԱՊԿ չլինելու մասին հարցազրույց տվող գեղեցկուհի ռազմական և անվտանգային հարցերով կարկառուն «փորձագետներ», դուք կյանք եք: Նրանց ինտերվյուներից հետո 24 ժամը մեկ հայ հասարակությունը ընկնում է հապկացավի տենդի մեջ: Ես էլ, որպես հակահամաճարակային և առողջապահական հարցերով փորձառու «մասնագետ», առաջարկում եմ աշխատանքներ սկսել այդ համաճարակի դեմն առնելու համար: Խեղճ ՀԱՊԿ, տեսնես, որ վերանա, մեր մեդիա դաշտում ի՞նչ են քննարկելու, դա կատաստրոֆա կլինի: Հիմա ամեն ինչ շատ հաճելի է. հրավիրում են այդ ռազմական «փորձագետուհիներին», հարց են տալիս՝ ՀԱՊԿ կա՞, թե՞ ոչ, և վերջ: Կարելի է արդեն աթոռի վրա ճոճվել և լսել հերթական հակառուսական խոր «վերլուծությունը»: Համոզված եմ, որ այս ամենը լավ հետևանքներ չի ունենալու:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ