ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բարձրագույն վերահսկողական իշխանություն՝ ազգային պետության կառուցման ճանապարհին

Բարձրագույն վերահսկողական իշխանություն՝ ազգային պետության կառուցման ճանապարհին
27.05.2024 | 11:24

Դե ի՞նչ․ կարողացան համոզել Բագրատ Սրբազանին,․որ դառնա վարչապետի թեկնածու։

Հիացմունքի է արժանի Սրբազանի ինքնազոհությունը։ Շատ քչերն են հասկանում այն խոսքերը, որ կրկնում է անընդհատ Սրբազանը․ «Ես իմ կյանքը զոհաբերել եմ դեռ 30 տարի առաջ»։

Հիմա նա ևս մեկ անգամ հաստատեց դա։

Ախր, ստանձնելով այդ պատասխանատվությունը, նա 95 տոկոս հավանականությամբ ռիսկի է դիմում, որ այս նեոգաղութային ողորմելի, շատ կներեք, միջազգային հանրության առաջ կզած գոյակցությունը դարձնի լիարժեք պետություն։

Ես միշտ ասում եմ իմ ընկերներին՝ պատկերացրեք, թե ի՞նչ պետք է անենք իշխանությունը նվաճելուց հետո, երբ ձեր սեղանին կդրվեն բոլոր այն միջազգային կոնվենցիաները և պարտավորությունները, որով դուք պետք է գործեք:

Ժամանակակից «պետությունը» մի սարսափելի ախոռ է, որն անհնար է ներսից մաքրել։

Աստված օգնական Սրբազանին։ Հուսով եմ՝ Եկեղեցու նրա կողմնակիցները հասկանում են այդ մեծ պատասխանատվությունը և պատրաստակամություն են հայտնել գլխավորելու Բարձրագույն՝ Հոգևոր Խորհուրդը, որը պետք է դառնա բարձրագույն վերահսկողական իշխանություն՝ ազգային պետության կառուցման ճանապարհին, մեր հարևանների նման։

Միայն այդ ճանապարհով է հնարավոր վերացնել նեոգաղութային այս ողորմելի գոյակցությունը և կառուցել իրապես ազգային պետություն՝ առանց որևէ պայմանականության, օտար, դրսից պարտադրված սահմանադրության և քաղաքական ձևաչափերի՝ Խորքային Հայաստանի ճարտարապետման։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2379

Մեկնաբանություններ