ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Թումանյանը... ֆեյքերի մասին

Թումանյանը... ֆեյքերի մասին
20.02.2024 | 13:31

Ֆեյքերի խնդիրը ամենևին էլ նոր չէ: Այդ երևույթին անդրադարձել է դեռևս Հովհաննես Թումանյանը՝ 1911 թվականին: Ահավասիկ.

«Ոչ մի բարոյական օրենք չկա, որ մի մարդ խոսի, գործ տեսնի միաժամանակ մի քանի կեղծ անուններով, մի անունը մի բան գրի, մյուսը նրան վկա գա, երրորդն էլ հաստատի, իբրև թե երեք մարդ են մեջտեղը: Մի անունով հայհոյի, զրպարտի, մյուս անունով կանգնի իբրև բանից անտեղյակ ու անմեղ մեկը: Մարդ մի երես պետք է ունենա ու մի անուն, մանավանդ նա, որ առաջ է անցնում խոսելու հասարակական ծանր խնդիրների մասին, անհատների ու հոսանքների դեմ:

Այո՛, հասկանում եմ կեղծ անունը, երբ մարդ մի լավ բան է անում կամ գրում ու ծածկում է իր անունը: Նա փախչում է փառքից ու պատվից: Բայց երբ մեկը հարձակվում է սրա-նրա դեմ, զրպարտում, հայհոյում, կասկածների տակ գցում ու թաքնվում կեղծ անունների տակ, նա փախչում է պատասխանից ու պատժից: Երբ բարի գործ անողի, հերոսի անունն են հարցնում, նա իրավունք ունի նեղանալու և խոսելու բարոյական օրենքից, բայց երբ զրպարտչի, հայհոյիչի ու նման մի վատի օձիքը բռնած ժամանակ նա էլ է համարձակվում աղմուկ հանել ու դիմել նույն բարոյական օրենքներին ու էթիկային, և դեռ ուզում է դրանցով վախեցնել իրեն բռնողին, այդ ես չեմ հասկանում, և ոչ ոք էլ չի կարող ինձ հասկացնել, թե հանդուրժելի է:

Դո՛ւրս եկեք արևի տակ»:

Հովհ. Թումանյան, «Երկերի ժողովածու» 1969, հատոր 4, էջ

130-131

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3594

Մեկնաբանություններ