ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ալիևի ալիբին, Փաշինյանին՝ կարաբին (նոր պահանջների հետքերով)

Ալիևի ալիբին, Փաշինյանին՝ կարաբին  (նոր պահանջների հետքերով)
01.05.2023 | 22:56

Ինչպես գիտենք, մեզ հարևանած պատուհաս թշնամին իր անհագ ցանկությունները չի թաքցնում:

Ավելին՝ ուղիղ ասում և պահանջում է ստանալ այն, ինչ ուզում է:

ՈՒ գրեթե բոլոր դեպքերում հասնում է իր ուզածին:

Ինչպես գիտենք, Ալիևի ցանկությամբ ու սկզբունքայնության արդյունքում կասեցվեց Կաշենի ու Դրմբոնի հանքերի շահագործումը:

Նույն պահանջով, այսօրվա դրությամբ ամբողջությամբ կասեցված է Սոթքի ոսկու հանքի շահագործումը:

հանքն այլևս չի աշխատելու:

Շուրջ 800 մարդ դարձել է գործազուրկ։

Իսկ այնպիսի պահանջներ, ինչպիսիք են՝ հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Արցախից, առհասարակ բանակ չունենալը, Ադրբեջանին պատճառված վնասի փոխհատուցումը, ադրբեջանցիների վերադարձը Հայաստան՝ հնչում են ամենօրյա ռեժիմով՝ օրեցօր դառնալով իրականություն:

Սակայն այս պահանջներին զուգընթաց ևս մի պահանջ է ներկայացվել, որը վերը թվարկվածներից ամենամտահոգիչն է:

Ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանը թարմացրել է Հայաստանից պահանջները՝ օրակարգ մտցնելով Տիգրանաշենի (Քյարքի) և Տավուշի մարզի 7 գյուղերի հարցը։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ «խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի սահմանամերձ այդ 8 գյուղերը»:

Դրանք ավելի հայտնի են «անկլավներ» անվանմամբ:

Այն, որ իրավական տեսանկյունից նման պահանջատիրությամբ հանդես գալն անհեթեթություն է՝ փաստ է:

Բայց որ դրա համար Ադրբեջանը պատրաստ է պատերազմել ու այդկերպ դրանք ստանալ՝ հավանական է:

Այդ իսկ պատճառով էլ պետք է լուրջ վերաբերվել այդ անհեթեթ բայց և վտանգավոր պահանջին:

Պահանջը վտանգավոր է նաև նրանով, որ կարծես ՀՀ իշխանությունները պատրաստ են գնալ նման քայլի և թշնամուն հանձնել այդ գյուղերը:

Վերը նշված գյուղերը շրջանցող ճանապարհների կառուցումը, գուցե, հենց այդ պատճառով է:

ՈՒ դա անել, հաշվի չառնելով այն, որ չի ստացվելու ինչ-որ բան զիջել Ադրբեջանին և հանգիստ ապրել:

Հանգիստ միանշանակ չենք ապրելու:

Ամեն նոր զիջմանը հաջորդելու է էլ ավելի մեծ պահանջ, հետևաբար՝ նոր զիջում:

Թշնամին ամենաբարձր ատյաններում խոսում է այդ մասին, հաշվի չառնելով այն, որ ի պատասխան նման պահանջների, Հայաստանը ևս կարող է հանդես գալ համարժեք ու նույնատիպ պահանջներով:

Նրանք մոռացել են, որ դեռևս 1990-ականներին Ադրբեջանն օկուպացրել է Արծվաշենը, Վազաշեն և Այգեհովիտ, Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի 70 տոկոսը, Մեծ և փոքր Ալ լճերն իրենց հարակից արոտավայրերով, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ ևս 150 կմ² տարածք:

Ընդ որում, նրանց՝ ՀՀ սահմանների ներսում ընդհանուր ներթափանցման խորությունը կազմում է 7 կմ-ից ավելի, իսկ ճակատը՝ 11 կմ։

Այսպիսով՝ թշնամու ծավալապաշտական նկրտումները չեն դադարում:

«Следующая остановка- Зангезур» խորագրի տակ նախատեսվում է Սյունիքի ամբողջական օկուպացիան:

Այս պահին Ադրբեջանն անցկացնում է պահեստազորայինների ամենամեծ զորահավաքը:

44-օրյա պատերազմից հետո սա ամենամասշտաբային հավաքն է:

Թիվը գերազանցում է 10 000-ը:

Բաքուն մարզում է հետևակը, հրետանին և ՀՕՊ-ը:

Մարտական հերթապահությամբ՝ պահեստազորային հավաք է հայտարարված նաև Հայաստանում:

Ի դեպ, Ադրբեջանն ու Թուրքիան երեք օր առաջ հուշագիր են ստորագրել՝ Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-ների արտադրություն հիմնելու վերաբերյալ։

Պատերազմի վերջնարդյունքը փաստեց, որ ԱԹՍ-ները ամենաարդյունավետ միջոցներն են:

Որ հայկական զինված ուժերի դեմ պայքարելու և հաջողություն գրանցելու լավագույն միջոցն այդ համակարգի կիրառումն է:

Իսկ հիմա թշնամին զարկ է տալիս այդ համակարգերի արտադրությանը:

Այսպիսով՝ այս ամենը խոսում է այն մասին, որ մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մեծ է:

Պատրա՞ստ ենք դիմագրավելու հակառակորդի հարձակմանը, զսպելու այն ու հետ շպրտելու, կարծում եմ՝ այո:

Բայց ոչ այս դիլետանտ ռազմաքաղաքական էլիտայով:

Ղեկավար, որը պատերազմի նման վերջնարդյունքի համար հազար ու մի պատճառ ու պատրվակ առաջ քաշեց, իրենից բացի ում ասես մեղադրեց, կռվածին դասալիք ճանաչեց, չկռվածին հերոսացրեց, տիկնոջը բունկերում կուրացիա տվեց, իսկ իրեն փրկիչ կարգեց՝ Աստված չանի ևս մի պատերազմ ղեկավարի:

Ի դեպ, վերջերս էլ վերջինս պարտության ևս մեկ «էքստրավագանտ» պատճառ առաջ քաշեց:

Պարզվում է՝ պարտվել ենք, որովհետև երկար տարիներ երկրում չկար ժողովրդավարություն, օրենքի գերակայություն ու կային որոշ տաբուներ։

Ինչեր ասես, որ չես լսի նման «գերագույն գլխավոր հրամանատարից»:

Մարդ, ով մայրաքաղաքում անգամ ժողովրդի մեջ դուրս գալու ու ազատ շրջելու ֆոբիաներ ունի՝ սեփական շողքից էլ կարող է սարսափել:

Այնքան վախեցած, որ Ծիծեռնակաբերդ այցից առաջ, անմար կրակի շուրջ խոնարհված ծաղիկները մետաղորսիչով ստուգվեն:

Հեծանիվով գործի գնացող, օդային պաչիկներով ու քաղցր բառերով հպարտ ժողջանին դիմող ժողովրդավարության բաստիոնի առաջնորդն այլևս իրեն ապահով չի զգում հայրենիքում:

Չնայած՝ մարզերում պատկերն այլ է:

Այնտեղ նա անկաշկանդ է:

Չէ՞ որ մինիստր է եկել գեղամեջ ու բոլորին հատ առ հատ ձեռքով բարևել:

Ինչևէ, ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը:

Թշնամին անկեղծ ուրախանում է մեր ղեկավարով, գովաբանում, երգեր ու տաղեր, ասույթներ ձոնում նրա պատվին:

Նրանց համար նա ոսկի է, ոսկի:

Ինչպես ժամանակին Էլչիբեյն էր մեզ համար «գտածո-հանածո»:

Դրա համար էլ ադրբեջանցի մի շարք քաղաքական գործիչներ, ժողովուրդն էլ իր հերթին միաբերան ասում են, որ Փաշինյանը 5 տարում Ադրբեջանի համար այնքան բան արեց, որքան չեն արել Ալիևների ողջ կլանն իրենց իշխանության 30 տարում։

Այնպես որ, նրա՝ պաշտոնին մնալու համար մոմ էլ կվառվի, աղոթք էլ կարվի, իսկ մահվան դեպքում Ադրբեջանում սուգ էլ կհայտարարվի:

Նա ադրբեջանցիների սիրելին է, Ալլահի պարգևը:

Գուցե նրան՝ բարեխղճորեն մատուցած ծառայությունների համար Ստամբուլում՝ ծովի ափին, Մոսկվայում՝ Ռուբլյովկայի վրա, կամ եվրոպական որևէ մի երկրում անվտանգ կեցավայր տրամադրվի, սակայն ինչպե՞ս կդասավորվի ՔՊ-ականների, հատկապես, խորհրդարանում նստածների ճակատագրերը՝ դժվար չէ կռահել:

Ինչևէ, Ատծո դատաստանից ու ժողովրդի ցասումից պետք է վախենալ:

Իսկ նա և իր թիմը թե՛ վախենալու, և թե՛ ապաշխարելու խնդիր ունեն:

Իսկ ժողովուրդը, չնայած ամենօրյա արհավիրքներին ու ողբերգություններին, այդուհանդերձ, առայժմ տագնապի մեջ չէ:

Մի մասն անտարբեր է կամ այլայլված, մյուսը մասը՝ գիտակցաբար հանդուրժում է, զգալի մեծամասնությունն էլ՝ հիասթափվել-վհատվել-սովորել-հարմարվել է:

Ո՞ր մեկին ասես, որ պետք է գիտակցես-սթափվես, մեջդ ուժ գտնես ու ոտքի կանգնես, այլապես դառն ու անդառնալի հետևանքների ականատեսը կլինես:

Ո՞ր մեկին ասես, որ վարչապետը, թեպետ ոչ անկեղծ, դեմագոգիայով ու պաթոսով, իր ստրաճմլիկ, հավատ ներշնչող խոսքերով հանդերձ՝ իր գնալու մասին տալիս է ուղերձ.

մարդն իր բերանով է ասում՝ «երբ հանրային պահանջ լինի իմ գնալը, անիմաստ է դառնում իմ մնալը.

թող ժողովուրը պահանջի հրաժարականս, ես էլ իրականացնեմ ժողովրդի պահանջը»:

Իհարկե, նա գնացողը չէ:

Նա սիրահարված պաշտոնին, սոսնձված է աթոռին:

ՈՒ՞մ ասես, էլ ինչպե՞ս բացատրես, որ հանրային պահանջ է պետք:

Այո՛, թշնամին դեռ Երևանի մատույցներում չէ, բայց և հեռու չէ:

Չնայած՝ Երևանն ինքնին «պաշարված է»:

Այլապես ստացվում է՝ երկնքից մանանա էլ թափվի, միևնույն է, մանանեխի հատիկի չափ հավատ այլևս չկա:

Իսկ դա ինքնակործանում է:

Խոհեմություն դրսևորի՛ր, այլապես կխեղվես ո՛վ Հայ ժողովուրդ:

Առանց այն էլ անէացել ես:

Հասկացե՛ք վերջապես՝ ժամանակն ու դեպքերի զարգացումները մեր դեմ են աշխատում:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5927

Մեկնաբանություններ