ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ՈՒկրաինական գամբիտ. Անդրանիկ Թևանյան

ՈՒկրաինական գամբիտ. Անդրանիկ Թևանյան
12.09.2022 | 08:42

ՈՒկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի ու Արցախի վրա։ Ադրբեջանում ու Թուրքիայում ուշադիր հետևում են ուկրաինական իրադարձություններին ու պատրաստվում։ Պատրաստվում հարձակման։ Կարիք կա՞ ասելու, թե որ ուղղությամբ․․․ Իսկ Հայաստանո՞ւմ։ Հայաստանում հիմնականում ողբերգական անլրջություն, հանցավոր անգործություն և անմեղսունակություն է տիրում։

Դիտվել է՝ 7045

Մեկնաբանություններ