Այսօրվանից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից: Հաշվի առնելով որոշ դպրոցների ֆիզիկական պայմանները` համապատասխան հաստատությունների տնօրինությունները դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ստացել համաձայնություն` գարնանային և ձմեռային արձակուրդները միացնելու վերաբերյալ: