«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Սա ոչ թե Զանգեզուրի, այլ Թուրանի միջանցք է, որն անհրաժեշտ է Թուրքիային ու Արևմուտքին

Սա ոչ թե Զանգեզուրի, այլ Թուրանի միջանցք է, որն անհրաժեշտ է Թուրքիային ու Արևմուտքին
16.08.2024 | 06:55

Ի՞նչ պայքար է տեղի ունենում Հարավային Կովկասի հաղորդակցության ուղիների վերահսկման շուրջ։

Ինչու՞ է այն տեղի ունենում ։

Ո՞րն է ՀՀ շահը։

ՈՒ՞մ շահերն է սպասարկում ՀՀ իշխանությունը։

Դեռևս հուլիսի վերջին հրապարակվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս

Օ՚ Բրայենի ելույթը,որի համաձայն ԱՄՆ-ը ձգտում է, շրջանցելով ՌԴ-ն և Չինաստանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

Ավելին, ԱՄՆ պաշտոնյան դա ասել էր Ռուսաստանի դեմ տնտեսական հակաքայլեր անելու կոնտեքստում, որը կհանգեցներ ՌԴ-ի ստրատեգիական պարտությանը։

Գաղտնիք չէ, որ ի սկզբանե Արևմուտքը ՌԴ-ի դեմ պայքարի կարևոր ֆորպոստ դիտարկում էր Վրաստանը, սակայն ստանալով վրացիների մերժումը հայացքն ուղղեց դեպի Հայաստան։

Արևմուտքը հստակ ազդակ հղեց Փաշինյանին, որպեսզի նա «կտրվի

ՌԴ-ից և իրականացնի համարձակ քայլեր»։

Օ՚ Բրայենի այս դիրեկտիվներին ոչ Փաշինյանը, ոչ էլ որևէ իշխանավոր հրապարակային չընդդիմացավ՝ ըստ էության ընդունելով իրենց իշխանության արևմտյան վասալի կարգավիճակը։

Ինքնիշխանությունից ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսող Փաշինյանը ռիսկ չարեց կես բառ անգամ արտաբերել ՀՀ ինքնիշխան պետություն լինելու և ՀՀ ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։

Բայց, ի տարբերություն Փաշինյանի, Վրաստանի իշխանությունները հայտարարեցին Արևմուտքի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։

Իսկ իշխող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մամուլի հրապարակումների համաձայն մի քանի օր առաջ նույնիսկ հրաժարվեց հանդիպել Թբիլիսի ժամանած ամերիկյան պաշտոնյաների հետ։

Վրացական իշխանության նման վարքագիծը ստիպեց Արևմուտքին հայացքն ուղղել դեպի Հայաստան։

Հավաքական Արևմուտքը սկսեց անթաքույց ուղղորդել ՀՀ իշխանություններին և մենք ականատես եղանք իշխանական

«փաղանգի» արևմտամետ հայտարարությունների։

Բաց տեքստով Օ՚ Բրայենը խոսում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջևտրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին, որ պետք է դեմ լիներ ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի շահերին։

Հարկ է նշել, որ նման հայտարարություններով ամերիկյան պաշտոնյան փաստում էր, որ վերջին 2,5 տրիների զարգացումները հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ու այդ թվում 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի անբաժանելի մաս, դա Վաշինգտոնի ծրագրված քաղաքականության մի մասն էր Հարավային Կովկասում։

Ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայի երկրներն Ադրբեջանով, Հայաստանով ու Թուրքիայով կապող տրանսպորտային նախագծի իրագործումն անհավանական էր, քանի դեռ կար Արցախի հիմնախնդիրը։

Իսկ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո Արևմուտքի ձեռքերն ազատվում են «միջին միջանցք» ծրագիրն իրականացնելու համար։

Այդ ծրագրի խանգարողը ՀՀ նախորդ իշխանություններն էին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի քաղաքական կրեդոն էր «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը։

ՈՒստի Արևմուտքն ու Թուրքիան նախ 2018-ին Հայաստանում իրագործեցին գունավոր հեղափոխություն, իսկ 2020-2023 թթ. Նաև նիկոլիզմի օժանդակությամբ իրականացրին Արցախի հանձնման ու հայաթափման օպերացիան։

Անվիճելի է, որ Արևմուտքին Հայաստանը պետք է միայն որպես գործիք Իրանի և ՌԴ-ի դեմ։

Եվ Իրանում սա շատ լավ հասկանում են։

ՈՒ պատահական չէ, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց, որ «օտար պետությունները չպետք է միջամտեն հարևանների հարաբերություններին ու որ «Զանգեզուրի միջանցքը» չի բխում ՀՀ շահերից»։

Գաղտնիք չէ, որ Իրանը մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել

ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման ու տարածաշրջան Արևմուտքի դիրքերի ուժեղացման դեմ։

Իրանը կտրականապես դեմ է այդ միջանցքին, շատ լավ հասկանալով, որ միջանցքը սպասարկելու է Թուրքիաի ու Արևմուտքի շահերը։

Հենց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազոտությունների խորհուրդը կարծիք հայտնել, ըստ որի Ղարաբաղյան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արևմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։

Պատահական չէ, որ Իրանում այդ միջանցքն անվանում են ոչ թե «Զանգեզուրի միջանցք» կամ «Հայկական խաչմերուկ», այլ «Թուրանական միջանցք»։

Նման իրավիճակում հավանական է դառնում Մոսկվա-Թեհրան-Պեկին ռազմավարական ալյանսի ձևավորումը, որտեղ իր շահեկան տեղը կարող է ունենալ նաև Հայաստանը։

Բայց միայն ազգային, պետական ու արհեատավարժ փորձառու իշխանություն ու քաղաքական դերակատարներ ունենալուց հետո։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3527

Մեկնաբանություններ